5 տարեկաններ. պարտեզային միջավայր…

«Իմացումի հրճվանք»  կրթական ծրագրի նախապատրաստական դասարան

Սաների գործունեության կազմակերպում

Պարտեզային միջավայր. անվտանգության և   հիգիենայի ապահովումը ուսումնական աշխատանք

5 տարեկանների ուսուցումը կազմակերպվում է պարտեզային պայմաններում, երկարացված ուսումնական օրով, որպես ուսումնական անընդհատ գործունեություն:

Ի՞ նչ գույնի է ժամանակը կամ երբ է այն ընդհատվում
Երբ ասում են՝ ժամանակը սկիզբ ու վերջ չունի, հասկանում եմ, բայց չեմ պատկերացնում:  Այդքան շատ է ու չի բավականացնում:
Մի հարցնող լինի` ինչի՞ն չի բավականացնումԱ՛յ,  երկու տարեկանն էլի՛երկու տարեկան լիներ, ու այնքան մեծ… կասեր.
Իմ ժամանակն ինձ տվեք ու մի խառնվեք իրար, ես գիտեմ` երբ, ինչ, ինչպես անել:
Նա դեռ ոչ մի տեղ չի շտապում, աշխարհի հետ կապը չի կտրել, և նրա մեջ դեռ մնում է կյանքի այն ռիթմը, որով նա ծնվել է: երբ խախտում ենք այդ ռիթմը, նա լաց է լինում: Բա ի՞նչ անի:
_Դու ինչի՞ ես հիմա ուզում
Սա իմ լսած  հետաքրքիր հարցերից է, որ տվել իմ թոռ Արեգը զա՜րմացած հայացքով, որովհետև ինքն այդ պահին  ինչոր բան չի ուզել անել ու չի հասկացել, թե ինչո՞ւ պիտի անի: :
Մենք էլ նրան չենք հասկանում` ռեժի~մ կա, բա~ն կաՆրա ներսում էլ ռեժիմ կա` բնության դրած ռեժիմը,որն ավելի իրական է և պատճառաբանված,  քան մեր հորինածը:
Երեխան չի կարող իր համար ստեղծված կրթական համակարգի,  այդ համակրգում     ստեղծված կարգերի ու բարքերի  գերին դառնալ, այն էլ 5 տարեկանում, երբ ոչ
այնքան փոքր է, որ նախակրթարանի սան համարվի, ոչ էլ այնքան մեծ, որ դպրոցական կարգ ու կանոնով ապրի:

Ինչպես Վահե Հովհաննիսյանի  Սարգիս  որդին կասեր.
_Ես այնպիսի մանկապարտեզ եմ ուզում, որ դպրոց լինի:
տարեկանների ուսուցման խումբը հենց Սարգիսի ուզածն էՆա հիմա դպրոցպարտեզի 5 տարեկանների ընկեր Աշխենի խմբում է:

Ծրագիր
Պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելին են, քան անպետք գիտելիքներով ծանրաբեռնված միտքը:
Անհրաժեշտ է վերացնել հնարավոր բոլոր վտանգները և նյութ նախապատրաստել, որ երեխան, հաջողությամբ օգտգործելով, ստանա ոչ թե սխոլաստիկ, այլ կենդանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:     Ս. Ֆրենե

5-6  տարեկանների   ուսուցման  ծրագիրը (այսուհետ Ծրագիր)    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային ծրագրի բաղկացուցիչն է:

Արեգը սղլիկ ճաշասեղանին նստած, սահում է: Հայրն հանդիմանում է:
_Պապ, ես փոքր եմ, չեմ հասկանում, ինձ կարելի է:
Ասում է անկեղծ ու համոզված:
Քիչ հետո ուզում է փողոցույմ ինքնուրւոյն հեծանիվ քշի: Հայրն էլի հանդիմանում է.
_Արեգ, մենակ ոնց ես քշելու փողոցում:
_Պապ, ես արդեն մեծ եմ, հենց մեքենա գա, մի կողմ կքաշվեմ:
Ասում է անկեղծ ու համոզված:

Նայեք՝  երկու դպքում էլ Արեգը համոզված է և անկեղծ: Մարդը, չգիտես ինչու, իր կյանքը հատված-հասակների է բաժանել՝ վաղ մանկություն, մանկություն, պատանեկություն…

Ինչ, ստացվում է, որ ինչ-որ պահի կյանքը կանգ է առնում, դադար տալիս և շարունակվում նոր կարգավիճակո՞վ: Ով է որոշում, այս պահին Արեգը մեծ է, թե փոքր, մանավանդ որ երբեմն կամ հաճախ մեծերից ճիշտ ու խելոք է դատում ու պատճառաբանում:

Իսկ մենք նրա կյանքը հատվածների ենք բաժանել, կրթության տարատիպ-տարահասակ հաստատություններ ենք ստեղծել:
Այստեղ ավարտվեց մանակապարտեզը, վերջակետ: Հիմա կսկվի դպրոցը: Բոլորովին կարևոր էլ չի, թե մինչ այդ ինչ է արել տղան, ինչ է յուրացրել, ինչի կարիք ունի: Ով է նրան հարցնողը: Որոշողը մենք ենք՚  ինչ անհատականությո՜ւն, ինչ բա՜ն:

Այնինչ իրականում մենք հո գիտենք, որ մարդը մեկն է, կյանքը՝ մեկը և ընդհատվում է այն, գոնե երկրի երեսին, մեկ անգամ և վերջակետ:

Ուրեմն՝ սանի կյանքը, կենսագործունեությունը, հետաքրքրությունների բավարարումը իրական առօրյա գործունեության  միջոցով…էլ ի՞նչ… համապատասխան միջավայր և սանի հետ ապրող դասվար կամ հարազատներ: Սրանք են սանի իրական-անահատական-բնական զարգացման պայմանները:

Մեր գործը  մարդու հետ է, ուզում եք անունը երեխա դրեք,  մարդու համար իրեն անհրաժեշտ միջավայրի ստեղծումն է, հենց ի՛ր հետ, հենց միասին, որ չօտարանա երկրից, որ տեր դառնա ու ծառա: Ու այդպես՝ մինչև վերջակետ: Ինքն ստեղծում է, այսպես ինքը կրթվում է, ինքը զարգանում է՝ բնությունից իրեն տրված ռիթմով: Ով իրավունք  ունի խառնվելու բնության գործերին: Պիտի գոհանանք, որ մեր մասնագիտությամբ մեզ տրվել է մեր գործն անելու, մեր ստեղղծելիքն ստեղծելու, խնամելու-մշակելու ու ապրելու մեր կյանքը մեզնից մեծի ու մեզնից փոքրի հետ:

Մնացածը՝ անհատական, շարունակական կրթության կազմակերպում, ինտեգրացված բազմաբնույթ գործունեություն,  հմտությունների, կարողությունների զարգացում, ընդամենը դատարկ տերմիններ, եթե հիմքում մարդու (երեխայի) իրական կյանքը չէ: Պարտեզ. որտեղ 2 տարեկանն արդեն իր բաժին  ինքնուրույնությունն ունի և դրանով ազդում է հենց իր միջավայրի վրա, դարձնում իրեն համապատասխան: 3-4-5 ու 6, մինչև 9-10 տարեկան: Եթե մարդը չի մշակում իր միջավայրը, դարձնում իրեն հետաքրքիր, հարմարավետ  ու բավարարող, ուրեմն մարդը չի զարգանում, նա զուբրիտ է անում: Հետո մեծ մասն հաստատ մոռանում է:

 Հայաստանյան շատ մանկապարտեզներում   իրականացվող կիսադպրոցական ուսուցման արդյունքում սանը առարկայական պարապմունքների, անգիրի միջոցով  ձեռք է  բերում ինֆորմացիայի որոշակի քանակ՝տառաճանաչություն, տառագրություն, թվաբանական պարզագույն հաշիվ և գործողություններ:
Լավ է լավ չէ: Մնում է պասիվ, անհաղորդ, անտարբեր, անօգնական… եթե արդեն չէր:  Ոնց համոզես, որ այդ ժամանակը կորցրած ժամանակ է, որ դու իրավունք չունես նրա կյանքի ժամանաը մսխելու:

Ոնց համոզես, որ տառ ու թիվը, մեկ է, սովորելու է, որ դա, մեկ է, լինելու է՝ քեզ հետ, թե՝ առանց քեզ: Բայց ամենակարևոր կորուսները դժվար թե գտնվեն:

 Սանն  ավարտում է» մանկապարտեզը, հայտնվում է դպրոցում, որն օտար է իրեն, միջավայրը՝ խորթ, պայմանները՝ անհամապատասխանՍա դեռ քիչ է, մի տարի շարունակ նույն   մեթոդով  սովորում է   սովորածը:  Չգիտեմ՝ սա որերորդ ստրեսը և հիասթափությունը կլինի նրա կյանքում:   

Պարտեզային միջավայր. հարմարավետ, անվտանգ, հիգիենիկ գործնական-կիրառելի

Պարտեզն էլ կենսական միջավայրի    ամբողջության մեջ է:  Լուսավոր, ընդարձակ, հարմար  5 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, գիր ու գրագիտությամբ զբաղվելու, նկարելու, լուսանկարելու,  եփել-թափելու, մարմինը մարզելու, դիտելու- ուսումնասիրելու, ստեղծելու-ստեղծագործելու, քնելու-հանգստանալու համար:
Երկուսից ինն տարեկանների   խնամք ու  կրթություն  դպրոց-պարտեզում: Իսկական  գործունեության դպրո՞ց: Ինչ դպրոց՝ տուն, տան մի մաս: Էլ ինչ անցում, ինչ բան:  Ընկերների հետ խմբովի գնում են էլի՝ քայլ առ քայլ, ամեն մեկն իր քայլով:
Ուսուցումը չի նույնացվում   դասարանային պարապմունքի հետ: Այն զարգացող սաների,   ինքնակրթվող, դիտարկող դասվարի, համախոհ ծնողական համայնքի համատեղ գործունեություն է սանին շրջապատող միջավայրում:

Գեղարվեստի Հայկն է ասել՝ մեր մանկապարտեզը համ էլ դպրոց է:

   Անվտանգ միջավայր, որի ապահովումը  ուսումնական աշխատանք է 5 տարեկանների  համար.        
Հնարավոր անվտանգ նյութական միջավայր ապահովում են դպրոցի ղեկավարը, դաստիարակները, ծնողը՝

·  սաների ազատ և անվատանգ շարժվելու պայմաններ .

·   ՏՏ և այլ ուսումնական միջոցների անվտանգ և անվնաս  շահագործման պայմաններ  և պարագաներ.

·    բաց հասանելի հանդերձարան, սանհանգույց, խոհանոց

·     թունավոր, վտանգավոր նյութերի, իրերի բացակայություն:

Այնուամենայնիվ լիովին անվտանգ միջավայր  չի լինում:  Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու  կարողությունը սանի անվտանգության միջոցներ են :
Կարևոր են միջավայրի յուրացումը, միջավայր-տարածության մեջ արագ կողմնորոշվելու, անվտանգ շարժվելու կարողության զարգացումը: Ժամանակ, ջանքեր և հետևողականություն են  պետք: Տեսանք, որ ժամանակն իրենցն է և անսահման: Զարգացումն էլ ամենօրյա-առօրյա գործ է, ազատ-անկաշկանդ, անարգել ու անպարտադրանք,  խաղ-վարժանքի,  իրական կյանքի միջոցով է լինում:
Այսպես՝
Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ.
տարբեր ճանապարհներով
ամենակարճ ճանապարհով
ամենաերկար ճանապարհով
Ամենակարճ ճանապարհից պետք է շեղվել՝ ինչ-որ բան բերելու, վերցնելու և հասնել վերջնակետ
արագ
դանդաղ
թռչկոտելով
Քայլել-վազել, թռչկոտել սեղանների միջև, այգում, այլ տարածքում:
Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Շրջապատում ամեն ինչ ուսումնական գործիք է, մարզական գործիք: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում  (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա աթոռին, չթռչի վրայից, պքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռի տակով, ինչպես կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված լինել: Իսկ մենք արգելում ենք, չէ՞, ոնց որ մեր գործ-պարտականությունը դա է և ոչ՝  մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:

Հիգիենիկ միջավայր. հիգիենա՝ գործունեության բոլոր ձևերում

Մի սիրուն պատմություն կա.

Արտույտը պառկում է մեջքի վրա, ոտքերը դեմ տալիս երկնքին: Նրան շաղրում են.

Հարցնում են.
_
Այդ ինչ ես անում:
_
Երկինքն եմ պահում:
_
Քո բարալիկ տոտիկներով ինչպե՞ս ես երկինքը պահում:
_
Ես իմ բաժին երկինքն եմ պահում:


Հիգիենիկ գործունեությունը ուսումնական գործունեության բաղկացուցիչն է: Հիգիենայի պատասխանատուն սաներն ու դաստիարակն են, Ծրագրի առողջագետը: Նրանք ունեն բոլոր միջոցները՝ մշտական տաք ու սառը ջուր, մաքրելու միջոցներ և պարագաներ,  մարդաբանական չափումներ կատարելու գործիքներ:

Հիգիենա՝ սկսած մարմնից վերջացրած ՏՏ միջոցների խնամքով: Բակի կենդանիների խնամք, կենցաղ, խնայողություն, ուսուցում:

Բակում ու փողոցում, տանը, Պարտեզում ամեն մարդ   ի՛ր բաժինն ունի, այդ բաժինն ամենուր է, ու մարդը մաքուր է պահում, խնամված՝ հիգիենիկ: Սանը գիտի, որ ինքքը մեծ մարդ է, ու ի՛ր բաժինն ունի:

_Աիդա, ինչի՞  ենք պատուհանները բաց թողնում:
_Որ դրսի օդը ներս գա:
_Ավելի լավ չի՞, պատուհանները փակենք, որ օդը դուրս չգա, փոշին էլ ներս չի գա:
_Բայց որ տան օդը փոխվի,ավելի լավ կլինի:
_Մեր շնչած օդը դուրս գնա, չէ՞

Դժվա՞ր է պատասխանելը և խոսակցությունը փակելը: Դժվար չէ, բայց… պատուհանները միասին կամ մենակ բացել-փակելն   ավելի հետաքրքիր է:

Դասարանի օդափոխումը հիգիենայի առաջին և պարտադիր պայմանն է:  Առավոտյան ծեսին առաջին բանը որ անում են սաները  մեծի հետ պատուհանները բացելն է՝ ամենօրյա արարողություն:
Մարմնի հիգիենային հետևելը, հաճախ լվացվելը, ատամները լվանալը   օրվա անելիք է:  Պարզ հիգիենիկ գործողություն՝ լվանալն ու լվացվելը, միջավայրը մաքրելը, մարմինը մաքուր պահելը…
Իսկական ինտերգրացված ուսուցում  գործունեությամբ, ու այս ամենը պարզ, ընտանեկան, ազատ խաղի միջավայրում: Խաղի, որովհետև ով կարող է խաղն առանձնացնել կյանքից: Էլի էս բաժանում-առանձնացումը… Այնինչ՝բոլոր դեպքերում ճիշտը հակառակն է:

  • Բնագիտություն-տեղեկատվություն՝ շաբաթվա օրեր, օրվա պահեր, ռեժիմ, տարվա եղանակներ.
  • տնտեսվարություն-տնտեսում
  • ինքնուրույնություն
  • պատասխանատվություն
  • չափումներ, համադրում, համեմատում :
    Ընտրում են  այդ շաբաթվա հիգիենայի պատասխանատու խումբ. սիրուն արարողություն: Մեկը կամ երկու-երեքը երկուշաբթին են, մյուս երկու-երեքը՝ երեքշաբթին,  մյուս խումբը՝ չորեքշաբթին, հինգշաբթին ու ուրբաթն էլ նրանցից հետո: Հերթով կանգնեցին:  Կարող են շաբաթ, կիրակի էլ ունենալ:  Նրանց համար էլ հաստատ անելիք կգտնվի:
    Եթե ուզում եք խաղն ավելի խաղ լինի, «օր-սաները» կարող են գույն ունենալ  այդ գույնի որևէ տարբերանշանով:   Միասին որոշում են օրերի անելիքներ:
    Լույսն անտեղի չվառելն է հիգիենա:
    Ծորակի ջուրն էլ ինչո՞ւ պիտի անտեղի հոսի: Հարցրեք, և հաստատ մեկը, մեր սանի նման,  կպատասխանի, որ այդպես ջուրը փչանում է: Ուրեմն ծորակին հետևել է պետք, օգտվելուց հետո անմիջապես  փակել է պետք, թե չէ՝ լիքը ջուր «կփչանա»:
    «Օրը» (կամ օրերը)     օրվա պատասխանատուն են, պատասխանատու՝ հիգիենայի համար և շատ բաներ ունեն անելու, շատ բաների հետևելու:

Արեգը երեկոյան կամավոր գնում է քնելու: Մեծերին էլ զգուշացնում է՝ վաղը շուտ ենք արթնանալու:
_
Արե՞գ, էս ինչ է եղել:
_
Վաղը պարտեզում ես եմ հերթապահը,- ու մի տեսակ հուսահատհարցական ավելցնում է,-ինչ եմ անելո՞ւ:
Մինչև քնելը բլբլում է.
_
Դժվար բաներ եմ անելու ընկերներիս համար՝ սեղան դնելհավաքել (թվարկում է մնացած «դժվար գործերը»): – Պա՛պ, բայց կարևոր է, չէ՞, որ դրանք անեմ:
Առավոտյան մեքենայում անընդհատ այդ մասին է  խոսում:
Երեկոյան բոլորին միայն մի բան ասաց.
_
Ես այսօր հերթապահություն արեցի:
Գոհ էր:
Կարևոր է ինքնուրույն կենցաղավարության  մշակույթի ձևավորումը: Մշակույթի՛: Սնվելու, կենցաղը կազմակերպելու  հմտությունների  ձևավորումը  ամբողական ծրագիր է՝ հիգիենա, ինքնուրույնություն, հաշիվ, տնտեսվարություն-խնայողություն, ինքնակազմակերպում: Այս գործում մանրուքներ չկան:
Սպասք դնելը, հավաքելը նաև համադրում է՝  սկզբից՝ ամեն մեկին մի ափսե, մի գդալ…հետո երկուսին՝ երկու, երեքին՝ երեքական… լավ հաշիվ է:
Ինքնուրույն ուտելու կարողությունը, կերածի փշրանքները, մնացուկները մի տեղում հավաքելը… Չեն թափելու, պարզ է: Հավերը կուտեն թե ճագարները, էական չէ:  Ասենք՝ անթափոն, անփշուր ուտելու կարողություն՝ խաղ են հորինում կամ այլ բան:
Հացը, կտրատած միրգը դրվում են ընդհանուր ափսեով:  Արհեստականորեն, ուսուցողական տոնով կանոնններ թելադրելը, խրատներ կարդալը,  հոխորտալը անօգուտ, իզուր ջանքեր են:

Տաս տարեկան Էլենը, երբ փոքր էր, հարցրեց.
_Արևին ո՞վ է վառումհանգցնում:

Էներգիայի խնայողությունն էլ է հիգիենա, ՏՏ միջոցները առանց օգտագործման միացրած թողնելն էլ վնասակար է, դրանք խնամքով պահպանելը՝ հիգիենիկ:
Սաների հետ կարելի է նկարներով և նշաններով հիգիենայի ուղեցույցներ պատրաստել: Ոչ միանգամից, կամաց-կամաց, ամեն անգամ ավելի հմտանալով, ամեն անգամ անհրաժեշտություն-դեպք-դիպվածով, թեմայով կամ առիթով:
Հիգիենան դառնում է սովորություն,  կենցաղ, ուսուցում, կրթություն:

Ամառային հով, զով, անվտանգ, հիգիենիկ լողափ:  

Գործնական-կիրառելի միջավայր
Ստեղծական միջավայրում՝ ստեղծական սաներ:

Դասարանում բոլոր պայմանները կան սաների հետաքրքրությունները բավարարելու, նրանց ինքնաբավ գործունեության, աշխատանքի համար՝
իրական ուսումնական-աշխատանքային գործիքներ, պարագաներ և միջոցներ ՝ տարբեր չափի տարաներ, թասիկներ, խոշորացույց, մանրադիտակ, մետաղադրամներ, տարբեր մեծություններ չափող պարզագույն գործիքներ, կշռաքարեր, ավազի ժամացույց, ջերմաչափներ, թաթավոր կշեռքներ, մագնիսներ, հասակաչափ, անհատական թաղարներ, տարբեր չափերի գյուղատնտեսական գործիքներ, պտուտակներ, լարեր, աշխատանքային   նյութեր,   կառուցողական խաղեր:

Շատ բաներ, որ կիրառելի են, սաների ու ծնողների  պատրաստածն են,   միասին՝ կշեռքներ, հասակաչափեր, համեմատելու գնդեր-գնդիկներ, եռանկյունի, կավե և այլ կշռաքարեր:
Սաները սովորում են ինքնուրույն պատրաստելուն, ինքնաբավ-նպատակային լինելուն, խնդիրները տեսնելուն և լուծելուն:
Մե՜ծ խաղ, որ իական կյանքն է կամ հակառակը:

  Դասարանը  նաև  լաբորատորիա  է:
Ընդարձակ տարածք՝ օդափոխվող, լուսավոր, բաց-տեսանելի, սաների համար ամեն ինչ հասանելի և հարմար:
Ամեն ինչ իսկական է՝    գործիքներ,  նույնիսկ՝ բժշկական, նյութեր, միջոցներ՝ սկսած խոհանոցային պարագաներից մինչև մանրադիտակ ու սրվակ՝   մասնատելու և հավաքելու, զննելու, ճանաչելու, փորձելու համար, որ սաները դիտեն, ուսումնասիրեն, եզրակացություն անեն: Խաղալիք ասվածը, որպես իսկականի հաջող կամ անհաջող կրկնօրինակ, երկար չի գրավի 5 տարեկանին, մանավանդ երբ այն այնքան էլ կիրառելի չէ:  5 տարեկանն էլ այնքան փոքր չէ, որ «պարապ-սարապ» զբաղվի դրանցով, չէ՞ որ  իրական կյանքում ամեն ինչ իրական է:
Պարապ, լաց լինող, վնասարար սանը միայն պարապ, ձանձրալի դաստիարակի կողքին է լինում, որն իր կարևոր գործը «դժվար» երեխային, ձեռքը բռնած, ման տալն է համարում:
Առավոտից ակտիվ բզզացող, իր գործն իմացող  ու դրանով զբաղված սաների խմբում լաց լինելս որն է: Բոլորը գործ ունեն, իսկ գործը լաց լինե՞լն է:

Արեգը համապատասխան գործիքով լսեց իր սրտի զարկերը, անցավ մյուսներին: Հետո  լուրջ ու բարձրաձայն մտածեց.
_Եթե ծառը մեծանում ա, ուրեմն իրա մեջ էլ ձայն կա, գնամ, լսեմ:

Գնաց, երկար չարչարվեց, ձայն չկար:  Ներս եկավ.

_Որ ծառից ձայն չի գալիս, ուրեմն նրա ձայնը շատ խորն է:

Լռություն: Հետո հոգոց հանեց.

_Կամ էլ ծառի մեջ ձեն չկա:

  Հասկացանք, որ համոզվել է դրանում, բայց չի ուզում հավատալ:

Թաղար-տնկարանները՝ այգեգործական փոքր, բայց իրական գործիքներով  սերմեր ցանելու, տնկիներ ստանալու, «հողագործությամբ» զբաղվելու համար:
     Տեխնոլոգիական կրթության կազմակերպմանն անհրաժեշտ թվային միջոցները տառ ու բառ,  նամակ ու մաղթանք,  թիվ ու խնդիր  գրելու – նկարելու, ֆոտոներ անելու, զրույց-հարցազրույներ ձայնագրելու համար.  էլեկտրոնային գրատախտակ, անլար համացանցային կապ, սաների զարգացումն   ապահովող անհրաժեշտ  ծրագրերով ապահովված համակարգիչ, ֆոտոխցիկ-տեսախցիկ, ձայնագրիչ, ականջակալներ, սքայփ, անհատական համակարգիչներ (նոթբուք-նեթբուք),  դրանք անվնաս և անվտանգ սպասարկելու, պահպանելու միջոցներ:
Ապահովված է սրահի մթնեցումը:
Երաժշտական-թատերական գործիքներ.   անպայման՝ դաշնամուր:

Խաղեր ու խաղային պարագաներ՝ շախմատ, սեղանի այլ խաղեր, կառուցողական խաղեր,   դոմինոներ, լոտոներ, խաղաթղթերի կապուկներ, Մոնտեսորիի հավաքածուներ .

Հարմար տեղում տեղավորված գրադարան-ընթերցասրահ:
 Սովորողների ֆիզիկական զարգացումն ապահովող պայմանները՝ շվեյցարական պատ, մարզական ներքնակներ կամ գորգեր՝ փափուկ հատակ կամ այն հավաքելու հնարավորություն, գնդակներ, ցանցեր, ցատկապարաններ, մարզաթունել, մարզապարկեր, տարբեր չափերի գնդակներ, բուլավաներ, օղակներ, հեծանիվներ, գլդորաններ:

Քնել-հանգստանալու պարզ սպունգե ներքնակները և ծածկոցը՝ հարմար բամբակյա կտորով երեսպատված:

Դպրոց-պարտեզն ունի

Բագիտական լաբորատորիաներ, որտեղ սաները բույսեր են աճեցնում, բնագիտական փորձեր են կատարում, չափումներ, դիտարկումներ. իսկական գիտնականներ, լուրջ, խորասուզված, մեծավարի: Ինչ դասագիրք, ինչ բան: Էսքան գործիք ունեցողը դասագիրքն ինչ անի: Գիտե՞ք խմոր անելն ինչ հետաքրքիր է: Տեսնես ջուրն ինպես է անհետանում խմորի մեջ: Թող իրենք մտածեն-փնտրեն, գտնեն կամ չգտնեն պատասխանը: Ի՜նչ հետաքրքիր պատասխաններ-վարկածներ կլինեն, մեր մտքով անգամ չի անցնի: Որովհետև մենք չենք ապրում-խաղում, մեզ «սխալվել» չի կարելի:  Իսկ երեխան չի էլ մտածում սխալվելու մասին, որովհետև իր կարծիքը կարողանում է առանց վախի, համոզված կամ ոչ այնքան, բայց պատճառաբանել-մեկնաբանել
Բա ջրի համերը փորձելը՝ մեջը տարբեր համի նյութեր լցնելով: Ջրի գույները՝ ներկերով: Գունավոր խմորն ինչ հաճույք է, սննդային ներկերով ներկեց՝ իսկական ծիածան: Եթե մի քիչ էլ գլիցիրին կամ ձեթ ավելացնի, իսկական կախարդական ծեփամածիկ կդառնա, սաներն էլ դաստիարակի հետ՝ հրաշագործներ: Ախր այս կյանքը իրական հրաշքների անվերջանալի շղթա է, թող զարմանան-հիանան-հրճվեն իրենց կատարած հրաշքով: Այնպես արեք, որ միշտ ունենան առիթը:

Տեխնոլոգիական արհեստանոց, որտեղ ծեփում են, նկարում, քանդակում, ծիսական և թատերական իրեր են պատրաստում, կերպարանափոխում և կերպարանափոխվում:
Զնգլի՜կ… ու ծեփում են, կտրում կպցնում՝ մի քիչ լավ, մի՜ քիչ անհաջող: Ինչ է՝ անհաջող տիկնիկ չի՞ լինում:
Կամ էլ, մեկ էլ տեսար կավոտ ձեռքերով մռութը սրբեց: Եվ ինչ… ինչ ուզես, էլի կյանք է ու Մեծ խաղ:
Այ, եթե չխառնվենք, է՛, ինչ ասես կծեփի ու կքանդակի, մեզ հետ, առանց մեզ՝ քար, քիթ ու մռութով սար, իրեն, ուրիշներին, քամի կամ ծիածան, մութ կամ գետ… Ինքնավստահությունն ու անսպասելիությունը, ինքնաբուխ ու անհավանական  ստեղծագործումը ամենամանկական-ամենամարդական հատկությունն է, որը անընդհատ կզարգանա, եթե երեխային չզրկենք իրենով և ուրիշներով, իր ստեղծածով ու ուրիշի ստեղծածով, բնության տվածով ու մտքի տվքծով զարնալու, երևակայելու, բստրելու հնարավորությունից, եթե իրենց հետ լինենք ու գոնե մի քիչ՝ նման իրենց, գոնե՝ մի քիչ:

Ընթերցասրահ, որն ապահովված է մեդիագրադարանով, 5-6 տարեկանների կարողություններին համապատասխան գրականությամբ:

Մարզասրահ, որտեղ բացի մարզվելուց, զանազան՝ ազգային, մարզական, շարժուն այլ խաղեր են կազմակերպվում: Լսել ենք ինչպես ճչում, տեսել եք՝ ինչպես են թռչկոտում, վազում, մեկ-մեկ էլ սայթաքում: Ազա՜տ,,,

Երաժշտական սրահ, որտեղ ոչ միայն երգ ու պար են սովորում, այլև խումբը գործում է որպես բազմաժանր համույթ՝ «Շրխկան»: Երգ-երաժշտությունը, խաղն ու ծեսը, բառն ու հանգը սովորովի չեն, ներսից են, դրսից էլ, փոխանցովի են: Լիքը շրխկան՝ ծափ ու ծըլընգոցով: Կրթությունը արհեստականություն չի սիրում: Ցավոք թե ոնց, բայց չկա ծիսկան միջավայրը, չկան ջաղացն ու խնոցին, պատվական էշն ու թեշիկն ու իլիկը:  Բա ինչ անենք, արհեստական խաղ խաղա՞նք: Բնակա՛ն: Իսկ սանի բնականը իրական, իր կյանքի հետ կապված, իր կյանքից եկող խաղն է: Դե, երգ ու պարն էլ, բառն ու հանգն էլ խաղացրեք, խաղալիք դարձրեք: Հաճախ տարվում ենք արհեստածին, ազգային պարի հետ կապ չունեցող ձևական, իբր թե երգը մեկնաբանող շարժումներով ու դրա անունը պար ենք դնում: Գուցե թե ճիշտ պարը ամենալուրջ բանն է, որ մտածողություն է ձևավորում:Ախր սաները ներքին ռիթմ ունեն, դրա մաքուր զգացողությունը: Մենք փակում ենք այդ ռիթմի դուռը, փոխանակ լայն բացենք, թույլ տանք, որ զգացողությունը դուրս գա, թելադրի ու կամաց-կամաց գնա դեպի իսկական պարը:  Բակն ու այգին հրապարակ դարձրեք ու երգով աղջիկ փախրցեք (աղջիկ փախցնոցի), Մուկն ու կատու խաղացեք, ծափ ու դմփոցով խաղերգ-հաշվերգ ասեք: Երգ ու խաղից, ներքին ռիթմի զարգացումից կգնանք պարերգ: Բա որ դուք չմտածեք, չհորինեք, չփնտրեք ու գտնեք խաղերը, ձեր սաներնը ինչպե՞ս դրանք կանեն: Չեն անի ու կդառնան մեծավարի անհետաքրքիր, գորշ ու անգույն: Կարող է՝ մի երկու-երեք երգ կամ ոտանավոր էլ ավել իմանան: Ի՛նչ… ու չխաղան իրենց Մեծ խաղը, որի խաղարանը աշխարհն է, խաղալիքը՝ ամեն ինչ՝ մեխն ու մուրճը, բառն ու բանը, կավն ու քարը, երգն ու պարը, քարն ու անգամ մեծ սարը… Դարձրեք բառը խաղալիք, սաների հետ դարձրեք, սաների հետ խաղացեք…Հա՜, բա քարերն ինչ հրաշալի շրխկան են, փորձե՞լ եք:
Առավոտյան բարի լույսի խաղեր խաղացեք, որոնք կան կամ չկան Պարտեզի Խաղադարանում:
_Աիդա,  ընկեր բառը 5 գույնանի է:
Ինչո՞ւ:
_Որովհետև մենք 5 ընկեր ենք: Եթե շատ լինեինք, շատագույն կլիներ:
Արեգի զրույցներից տատի հետ:

Բուժկետ-լաբորատորիա, որտեղ սաները   դասվարի և առողջագետի հետ   ուսումնական-չփողական գործեր են անում՝ ուսումնասիրելով իրենց մարմինները,, դիտարկումներ, չափումներ կատարելով,   սովորում են տվյալներ գրանցել, ծանոթանում են սեփական մարմնին, օրգանրիզմի հնարավորություններին:  Նպատակային լաբորատորիա: Էլի Մեծխաղից՝ առաջին բուժօգնություն՝ գրավիչ մեծական խաղ կամ մեծական կյանքից: Վիրակապ, յոդ: Ճնշումը չափելու իսկական սարք ու այդ  սարքի ընկալուչը: Անպատմելի հրճվանքով են լսում իրար սրտերի աշխատանքը, մեծերինը: Իսկական մեծական գիտական հայտնագործությունների թեմա.
_Ասե՞մ՝  իմ սիրտն ինչու է արագ խփում, որովհետև իմ սիրտը փոքր է, պետք է արագ-արագ խփի, որ արյունը  կարողանա տեղ հասցնի: Քոնը մեծ է, միջի արյունը շատ է, մի հատ խփի, լիքը կհասնի:
Խոհանոց-լաբորատորիա, որը   սաների տեխնոլոգիական, բնագիտական, մաթեմատիկական զարգացման միջավայր է: Ամենահարուստ, ամենահետաքրքիր, ամենամեծական…
Լավաշթխիկ բառը դառնում է խորհրդանիշի նման մի բան: Այստեղից ընտանիքներ մտնելը հեշտ է: Ղափամա, փոխինձ, հալվա, տարեգաթա, մարդահացիկ.. էլի մոռացված կամ չգնահատված կերակուրներ պարտեզային խոհանոցից տեղափոխվում են ընտանեկան խոհանոց ու մի լավ տնավորովում: Իսկական բազմատեսակ ու բազնաամենինչ լաբորատորիա:

Բակ-պարտեզ. սովորողն իր միջավայրի պարտիզպանն է:
  Բակ-պարտեզն ապահովված է ոռոգման ջրով և խմելու ջրով, փակ աղբամաններով, անհրաժեշտ աշխատանքային գործիքներով: Մեծերի կողքին, մեծերի հետ իր այգին ստեղծելով՝ սովորողը դառնում է իր կյանքի և միջավայրի պատասխանատուն:
Բնագիտական գործունեությունն այս պայմաններում աշխարհաճանաչողական է: Բակ-պարտեզում կան սովորողի ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններ՝  մարզահրապարակ-հեծանվահրապարակ-խաղահրապարակ, որը ձմռանը որպես սահադաշտ կծառայի, ճեմուղի-վազքուղիներ, ամռանը՝ ամառային լողափ՝ բաց լողավազանով, ցնցուղով, հիգիենիկ պարագաներով, հովանոցներով, ամառային գործունեության տարբեր միջոցներով, հեծանիվով, ավազե խաղա-մարզական տարածքով:

Ուսուցման կազմակերպում երկարացված ուսումնական օրով
Կրթություն
 կյանքով, կյանքի համար.

Մարդու, առավել ևս՝ երեխայի զարգացումը անընդհատ ընթացք է՝ նրա կյանքի ընթացքն է: Դժվար է պատճառաբանել, եթե ոչ՝ անհնար, որ հենց դպրոց-պարտեզում  կամ միայն դպրոց-պարտեզում  է նա զարգանում:
Այստեղ նա անցկացնում է իր առօրյայի մի մասը, դա իր կյանքի մի հատվածն է, նախակրթարանի կամ դպրոցի դռան մոտ սանի համար  ինչ-որ բան չի ընդհատվում, նոր բան չի սկսվում, փոխվում է միայն միջավայրը, որը   նրա կենսական միջավայրի    ամբողջության մեջ է:
Ուսուցումը չի  նույնացվում  դասարանային պարապմունքի հետ: Մենք  հո չե՞նք կարող հետաքրքրասեր երեխային արգելել հաշվել աստիճանները, որոնցով բարձրանում-իջնում է, բակի սյուները, կարդալ ցուցանակները, գնումներ կատարել, մասնակցել ընտանեկան ծախսերի հաշվարկումներին, պապի հետ ծառ տնկել ու մշակել՝ հետևելով պապի խորհուրդներին, լսելով նրա պատմությունները, բազում հարցերի պատասխաններ որոնել ամենուր …

Մենք կարող ենք խթանել  դրանց ակտիվ դրսևորումները:

Սաների գործունեությունը կազմակերպվում է Ուսումնական օրացույցով, դաստիարակի կազմած աշխատանքային նախագծերով, հաճախ ինքնաբուխ են, միշտ շարունակական են՝  նկատի ունենալով   ողջ   օրը և անսահմանափակ միջավայրը:
Առավոտյան սանն արթնանում է  տանը: Ծնողը, ինչպես նախակրթարանն ու դպրոցը, կարևորում  է երեխայի ինքնուրույնությունը: Սկսվում է առավոտյան արարողությունը  (անկողինն է հարդարում, լվացվում է… ):

Արարողությունը շարունակվում է դպրոց-պարտեզում առավոտյան ծեսով՝ միջավայրի խնամք, ուրախ մարմնամարզություն, առավոտյան խաղեր, մրգային նախաճաշ, սպասքադրում, նախաճաշ:

Ծես-ծիսական գործունեություն կամ գործունեության ծիսականացում, համատեղ աշխատանք՝ այգում, խոհանոցում, արհեստանոցում:

Քնում-արթնանում են, սեղաններն են սպաքադրում-հավաքում, մաքրում շրջապատը…

ՏՏ միջոցների գործածում ուսումնական նպատակներով:
Դպրոց-պարտեզում օրն ինչպես կարող է բավականացնել  այսքան բազմազան ու հետաքրքիր գործունեության համար, բայց ժամանակն անընդհատ է: Նախակրթարանից 5-6 տարեկանների դասարան: Ավելանում է  գիր-գրաճանաչություն – գրագիտությունը, բանավոր հաշիվն ու թվաբանական պատկերացումները, ՏՏ միջոցների կիրառումը սաների կողմից:  Երբ պիտի աշխատեն TV5-ն ու ռադիո5-ը, ծնվեն Ուրախ այբբենարաններն ու ընթերցարանները, թվաբանարանները: Բա Շրխկան դասարան-համույթի աշխատանք-փորձերը, մարզախաղերն ու ազգային խաղերը:

Անսահմանափակ գործունեության համար դպրոց-պարտեզն իր այգով, լողափ-լողավազանով, արհեստանոց-լաբորատորիաներով, միևնույն է, քիչ է:

Ուսումնական ճամփորդություններ: Օրվա մի մասը ծանոթի կամ անծանոթի թոնրատանը, գոմում կամ այգում անցակացնելը սանի առօրյայի գուցե ամենահետաքրքիր մասն է:

Ու այսպես ընկերների հետ  միասին շարունակվում է հարուստ ու բազմազան առօրյան, որտեղ արհեստականորեն ներմուծված ոչինչ չկա՝ սանի կայնքն է իր բոլոր գույներով և անընդհատությամբ: Այդ ընթացքում սանը բազում հմտություններ, կարողություններ, գիտելիք է ձեռք բերում, որոնք շարունակ  կիրառելով  զարգացնում է, նորերն է ձեռք բերում:
Եվ  օրը չի ավարտվում ժամը 17.00:

Ոք չի  կարող հետաքրքրասեր երեխային արգելել հաշվել աստիճանները, որոնցով բարձրանում-իջնում է, բակի սյուները, կարդալ ցուցանակները, գնումներ կատարել, մասնակցել ընտանեկան ծախսերի հաշվարկումներին, պապի հետ ծառ տնկել ու մշակել,  բազում հարցերի պատասխանները որոնել ամենուր …
Մենք կարող ենք խթանել  դրանց ակտիվ դրսևորումները: 5-6 տարեկանների ուսուցման կազմակերպման խնդիրներից մեկը կազմակերպված, համերաշխ, գործուն համայնքի ստեղծումն է, որը կապահովի սանի կրթության անընդահատությունը ամենուրեք՝ նույն մետեցումներով, վերաբերմունքով:

Մարդու, առավել ևս՝ մանկահասակ մարդու զարգացումը անընդհատ ընթացք է՝ նրա կյանքի ընթացքն է:

Սաների գործունեությունը կազմակերպվում է Ուսումնական օրացույցով, դաստիարակի կազմած աշխատանքային նախագծերով, հաճախ ինքնաբուխ են, միշտ շարունակական են՝  նկատի ունենալով   ողջ օրը և անսահմանափակ միջավայրը:
Առավոտյան սանն արթնանում է  տանը: Ծնողը, ինչպես նախակրթարանն ու դպրոցը, կարևորում  է երեխայի ինքնուրույնությունը: Սկսվում է առավոտյան արարողությունը  (անկողինն է հարդարում, լվացվում է… ):
Արարողությունը շարունակվում է դպրոց-պարտեզում առավոտյան ծեսով՝ միջավայրի խնամք, ուրախ մարմնամարզություն, առավոտյան խաղեր, սպասքադրում, նախաճաշ:
Ծես-ծիսական գործունեություն կամ գործունեության ծիսականացում, համատեղ աշխատանք՝ այգում, խոհանոցում, արհեստանոցում:
Քնում-արթնանում են, սեղաններն են սպաքադնում-հավաքում, մաքրում շրջապատը…
ՏՏ միջոցների գործածում ուսումնական նպատակներով:
Դպրոց-պարտեզում օրն ինչպես կարող է բավականացնել  այսքան բազմազան ու հետաքրքիր գործունեության համար, այն էլ երբ խոսքը 5 -6 տարեկաններին է վերաբերում, երբ  ավելանում են   գիր-գրաճանաչություն – գրագիտությունը, բանավոր հաշիվն ու թվաբանական պատկերացումները, ՏՏ միջոցների կիրառումը սաների կողմից:  Երբ պիտի աշխատեն TV5-ն ու ռադիո5-ը, ծնվեն Ուրախ այբբենարաններն ու ընթերցարանները, թվաբանարանները: Բա Շրխկան դասարան-համույթի աշխատանք-փորձերը, մարզախաղերն ու ազգային խաղերը:
Անսահմանափակ գործունեության համար դպրոց-պարտեզն իր այգով, լողափ-լողավազանով, արհեստանոց-լաբորատորիաներով, միևնույն է, քիչ է:
Ուսումնական ճամփորդություններ: Օրվա մի մասը ծանոթի կամ անծանոթի թոնրատանը, գոմում կամ այգում անցակացնելը սանի առօրյայի գուցե ամենահետաքրքիր մասն է:
Ու այսպես ընկերների հետ  միասին շարունակվում է հարուստ ու բազմազան առօրյան, որտեղ արհեստականորեն ներմուծված ոչինչ չկա՝ սանի կայնքն է իր բոլոր դրսևորումներով և անընդհատությամբ: Այդ ընթացքում սանը բազում հմտություններ, կարողություններ, գիտելիք է ձեռք բերում, որոնք շարունակ  կիրառելով  զարգացնում է, նորերն է ձեռք բերում: Այսպես մինչև ժամը 17.00:
Եվ  օրը չի ավարտվում ժամը 17.00:

Զարգացում դպրոցպարտեզից դուրս կամ միաջավայրը մեկն է՝ կյանքը
որը նաև առանձին, ավելի մանրամասն քննարկման թեմա է:
Կյանքը  շարունակվում  է դպրոց-պարտեզից դուրս:
Տնային աշխատա՞նք, որ դարձել է կրթության կազմակերպման անլուծելի կամ դժվար լուծելի խնդիրներից մեկը:
Ես կասեի՝ տնային գործունեություն կամ գործունեություն դպրոցից դուրս, որը դպրոցի շարունակությունն է, որովհետև սանը մեկն է, միջավայրը մեկն է՝ ամենուր, ժամանակը մեկն է՝ անընդհատ, նպատակը մեկն է՝ կրթություն-զարգացում: Դրանցից ոչ մեկը չես առանձնացնի, չես մասնատի :
Այլ բան է, թե  ինչպիսին է այդ գործունեությունը. հորինովի ու կե՞ղծ, թե՞ իրական ու կենսական,  պարտադրվո՞ղ է,  թե՞ անկաշկանդ, ինքնաբուխ, անհետաքրքի՞ր է, թե՞ հետքրքիր ու   ոգևորող,  թելադրվո՞ղ է, թե՞ ստեղծական-ստեղծագործական:
Դպրոց-պարտեզից դուրս գործունեությունը
Անհատական է,  սանն ինքնուրույն է կատարում:
Անհատական. և լավ է, երբ ծնողն էլ դիտողն է ու մասնակիցը:
Սանը կարո՞ղ է, չէ, տունդարձի ճանապարհը ուսումնասիրել:
Կարո՞ղ է նոր սովորած ուսումնական նյութը զարմիկին, փոքր քրոջը, եղբորը սովորեցնել: Իհարկե:
Առանց մեր հուշումի էլ շատ հաճախ այդպես էլ անում են:
Պարզապես պետք է երբեմն հուշել-ուղղորդել, ոգևորել, խթանել, պայմանավորվել:
Իհարկե, նկատի ենք ունենում  սանի կարողությունները, նախասիրությոնները, անձնային հատկությունները:
Խմբային է, որ սանը կատարում է ընկերների, այլ դպրոցների սաների հետ՝ խմբով: Ինչ ասես, որ չեն անի՝ սկսած միջավայրը մաքրելուց-խնամելուց մինչև տիկնիկային ներկայացումներ:
Ընտանեկան  է, որն իրականացվում է  ընտանիքի անդամների հետ՝ նկարահանումներ, ճամփորդություն, ծիսակատարություն, այցելություններ:
Երեկոյան քնի նախապատրաստություն և քուն:
Օրն ավարտվեց:
Չավարտվեց: Բա երազները: Վաղը պատմելու են նախորդ օրվա մասին, տեսած, կարող է և մտքում հորինած, երազի մասին:

Մի օր  ճվիկ խաղալիս շփոթվեցիթե բառերը մոռացաԱրեգը գտավ լուծումը.
Ինչի՞ ընկեր Գոհարին մեր տուն չենք բերումինքը ճվիկ լավ ա խաղում:
Բա՛Արեգները մեզ նման չեն մտածումնրանք օրըժամանակըկյանքը չեն մասնատումմասերի չեն բաժանում՝
մանրմանր  նրանցը մեկն էոր վերջ չունինրանցը մի խաղ է՝ իրենց կյանքը: 

Կարծիք գրել