Ուրախ թարս հարցեր

ԱՐԵԳԻ ԿԱՊԻԿ

Արեգի հետ կարդացինք իտալացի հեքիաթագիր Ջանի Ռոդարիի «Թարս հարցեր» հեքիաթը, որն Արեգին շատ դուր եկավ: Ինքն էլ սկսեց թարս հարցեր հորինել և հրճվել: Հետո որոշեց ընկերներին թարս հարցեր ուղարկել: Սկզբում որոշեց բոլոր բառերը թարս գրել: Պարզվեց՝ դա շա՜տ էլ դժվար գործ է, և խորամանկեց.
_Չէ՜, ընկերներս մեղք են, էսքան թարս բառ ո՛նց կարդան:
Որոշեց միայն Ինչու բառը թարս գրել: Իր որոշումն է:
Նկարելիս էլ ամեն ինչ խառնում էր ու ծիծաղում՝ վա՜յ, իսկական թարս կապիկ-կանաչ կապիկ:
Բոլոր ամպերին «թարս անուններ» դրեց՝ Դինոզավրի ոտք, Քաչալ եսիմինչ…
Թաքնված ջայլամ, էս մեկի անունն էլ Զարմանալի է:
Արեգը բոլոր 6 տարեկան սեբաստացիներին առաջարկում է թարս հարցեր գրել ընտանիքի անդամներին և ընկերներին, թող պատասխանեն և անպայման կարդան «Թարս հարցեր» հեքիաթը:

_Մենք բոլորս բոլորինս կկարդանք: Հետաքրքիր կլինի, չէ՞: Ու վերջ, էլ բան չեմ անի,-ասաց Արեգն ու գնաց հոր հեքիաթը լսելու և քնելու:

Սա էլ Արեգի մուտքագրած նամակն է բոլորին.

Բարև ընկերներ  կարդացեք թարս հարցերը և պատասխանեք:
Սա էլ Արեգի հարցարանը՝  Արեգ 7

Կարծիք գրել