Գեղարվեստի նախակրթարանի սաները միասին համերաշխ աշխատել են և ղափամայի ծեսին նաև փոխինձ են ուտելու` իրենց պատրաստած փոխինձը:
Բուրիկ Հովսեփյան և ընկերներ
Կարդալ ավելին
Առաջարկում է Հայրենագիտության ուսկենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանը՝ Հայկական ավանդական ուտեստ ղափաման Հայաստանի տարբեր տարածաշրջաններում
Շնորհակալություն…
4 տարեկան բնագետիկ Արսեն Գրիգորյան՝ հետաքրքրքասեր, ուրեմն՝ հայտանագործող: Տեսեք՝ Արսենն ինչպես է ուղղորդվում, ուղղորդողը նրա հետաքրքրասիրությունն է: Մայրիկն ընդամենը հուշող-ամփոփողն է: Նկատեցի՞ք, որ գույնի մասին չէր մոռանում…
Նոր դպրոցի նախակրթարան, դաստիարակներ՝ Աննա Հայրոյան, Ամալյա Բաբիչ
Ծնողական կրթություն… Առաջարկում է կրթահամալիրի մասնագետ Սուսաննա Դավթյանը. վարժություն-խաղեր, որոնք ակտիվացնում են ուղեղի աշխատանքը: Խաղում և մեկնաբանում են կրթահամալիրի սովորողները:
Խաղացեք տանը, երբ հյուր եք մեկի տանը, այգում… որտեղ կուզեք:
Համաձայնեք, որ լավ բան է ժամացույցը և պիտի լինի երեխայի սենյակում, անգամ եթե նա ժամերը չի ճանաչում. ավելի լավ, մի գործիք-խաղալիք, որ կօգնի… Կարծում եք՝ ժամացույց պատրաստում են միայն ժամանակը սովորե՞լու համար: Տեխնոլոգիա, հաշիվ, թվանշաններ, տարբեր հմտություններ… աշխատող ժամացույցը կօգնի առօրյան կարգավորել, ժամանակին կատարել պայմանավորվածություններն ու պարտականությունները… Հաշվելու լավ գործիք-խաղալիք է: Իսկ եթե ժամացույցը կերպա՞ր է՝ ինչ-որ մեկի նմանությամբ (աղվես է կամ աքլոր…). լավ էլ զրուցակից կլինի… Հայրիկներ և մայրիկներ, սկսե՞նք երեխաների հետ ժամացույց պատրաստել մեր ձեռքերով, դնենք կամ կախենք հարմար տեղում ու խաղանք … Հիմնական դպրոցի Անգելինա և Մերի Ղազարյանների ընտանիքն սկսել է, գուցե մի օր էլ աշխատեցնեն իրենց պատրաստած ժամացույցը:
Կարդալ ավելինԴաստիարակների մասնագիտական զարգացման կազմակերպում դաստիարակների միջոցով` «Շրխկան» համույթ-լաբորատորիա
Դասվար-դաստիարակների զարգացման, վերապատրաստման, ինքնադրսևորման միջավայր
Նախակրթարանի սաների զարգացման կազմակերպման ձև
«Շրխկանը» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախադպրոցական կրթության դաստիարակներ-դասվարների մասնագիտական զարգացման երաժշտական գործունեության միջավայրն է: Կարելի է տեսական երկար-բարակ տեքստեր գրել, գիտական-մանկավարժական տեսություններ զարգացնել, կարդալ, քննարկել… ինչ կուզեք: Բայց գործը գործով է գործ դառնում, փորձով է զարգանում: «Շրխկան»-ով կարևորում ենք երկու բան՝...
Կարդալ ավելինԱտամի մածուկի մասին լսել եք, հաստատ: Իսկ երբևէ պատրաստե՞լ եք մածուկ փղերի համար: Զարմանալի և հիանալի աշխատանք: Դպրոց-պարտեզի 6 տարեկան Դավիթ Աղայանը հենց դա էլ անում է, ափսոս փիղ չունի: Թեև` ինչ իմանաս:
Կարդալ ավելինՍիրով ներկայացնում ենք կրթահամալիրի հատուկ մանկավարժ Աննա Օհանյանի բլոգից` «Երջանկության» արկղ
Հուշարար` Նելի Արղության
Կարդալ ավելին