Համաձայնեք, որ լավ բան է ժամացույցը և պիտի լինի երեխայի սենյակում, անգամ եթե նա ժամերը չի ճանաչում. ավելի լավ, մի գործիք-խաղալիք, որ կօգնի… Կարծում եք՝ ժամացույց պատրաստում են միայն ժամանակը սովորե՞լու համար: Տեխնոլոգիա, հաշիվ, թվանշաններ, տարբեր հմտություններ… աշխատող ժամացույցը կօգնի առօրյան կարգավորել, ժամանակին կատարել պայմանավորվածություններն ու պարտականությունները… Հաշվելու լավ գործիք-խաղալիք է: Իսկ եթե ժամացույցը կերպա՞ր է՝ ինչ-որ մեկի նմանությամբ (աղվես է կամ աքլոր…). լավ էլ զրուցակից կլինի… Հայրիկներ և մայրիկներ, սկսե՞նք երեխաների հետ ժամացույց պատրաստել մեր ձեռքերով, դնենք կամ կախենք հարմար տեղում ու խաղանք … Հիմնական դպրոցի Անգելինա և Մերի Ղազարյանների ընտանիքն սկսել է, գուցե մի օր էլ աշխատեցնեն իրենց պատրաստած ժամացույցը:
Կարծիք գրել