Պարտեզը մեդիաընթերցարան բաժնում ներկայացնում է՝ Աղայանի ստեղծագործություններից:
Ամենաուժեղը
Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ
/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես:...