Պետք է միշտ ականջալուր լինել երեխայի ձայնին, այն երեխայի, որ ժամանակին դու ես եղել, և ով դեռևս գոյություն ունի քո ներսում, ինչ-որ տեղ: Եթե մենք ականջալուր լինենք մեր ներսի երեխային, ապա մեր աչքերը կրկին կսկսեն փայլել: Եթե մենք չկորցնենք կապը այդ երեխայի հետ, ապա չի կտրվի կապը նաև կյանքի հետ:
Մարկես
Ծնողական ակումբ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Նոր Դպրոց
Ծնողական ակումբ
Ի՞նչ է սա.
Հավաք, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են ծնողները և դաստիարակները, գնահատելու, բնութագրելու, դասակարգելու սաներին:
Հավաք, որտեղ մտածում են, թե ի՞նչ գույք է պետք գնել, ինչի՞ համար գումար հավաքել:
Հավաք, որտեղ միայն խնդիրներ կան և միայն ծնողնե՞րը պիտի լուծեն դրանք: Իհարկե՝ ոչ: Սա Ակումբ է, որտեղ բոլորը շահագրգիռ են, սովորող և սովորեցնող են, որտեղ բոլորը մի համերաշխ ընտանիքի անդամներ են: Գուցե անունն էլ` Ծնողական ակումբ, ամբողջական չի բնութագրում այն, ինչ իրականացվում է:
Ի՞նչ է, չեք տեսել և լսել նման բան, անշուշտ, ես էլ չգիտեի:
Ամեն շաբաթ, ընտրված հատուկ թեմաներ, որտեղ միասին կրթվում են սաների ծնողները, հարազատները, դաստիարակներն ու մասնագետները և… սաները: Այո, կրթվում:
Գուցե ոմանք կասեն, թե իրենց ծանոթ թեմաներից ենք խոսում, որ նոր բան չկա:
Դա սովորական ուսուցում չէ, դա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական ծեսերով: Հավաքներ, որոնց ժամանակ իրականացնում ենք այն, որ գիտենք և, հավանական է, չենք էլ կիրառում:
Ով է դիմում մասնագետ հոգեբանի: Չգիտեմ: Ակումբի ժամանակ անհատապես կդիմես թե` ոչ, մեկ է, խնդիրդ ինչ-որ ձևով լուծվում է. խաղի միջոցով ամեն մեկն իր համար իր խնդիրն է վեր հանում, այդ ընթացքում աննկատելի լուծում, երեխայի անլուծելի թվացող մի շարք «թերութուններ» շտկելու միջոցների է տիրապետում հենց իր գործունեութան միջոցով:
Լոգոպեդի հետ հանդիպում, որտեղ կարող ենք խոսել խոսքի հետ կապված բոլոր թեմաներով:
Երգ, պար, արտասանություն, ծես, ստեղծագործ մտքերի իրականացում:
Մարզական խաղ-պարապմունքներ:
Բոլորս միասին դառնում ենք նույն գործի կազմակերպիչն ու մասնակիցը, իրականացնողը:
Բոլորս միասին ծրագրում ենք անելիքը, որովհետև նույն ծրագրի կրողն ենք, նուն նատակն ու հոգսերը ունենք:
Այդ հանդիպումների ամենամեծ հրճվանքը մեծ ու փոքրի համատեղ ապրելն է, առանց արգելքների, հավասար, ուրախ, հրճվալի:
Հավանաբար կրթահամալիրի նպատակն է համակողմանի զարգացած, կրթված ու դաստիարակված, առողջ հոգեբանություն և ինքնուրույն գործելակերպ ունեցող սերունդ ունենալ:
Ի՞նչ եք կարծում, հավանակա՞ն է: Համոզված եմ, այո՛ և ավելին:
Այստեղ երեխաները Անհատ են, նրանց հարգում են, կարևոր է յուրաքանչյուրը: Կասկած չկա, որ երեխաներին որպես անհատականություն ընդունելը, նրանց տարաձայնությունները հարգելը և ընկերակցությունը, օգնում է մեզ դաստիարակել երիտասարդներ շատ ավելի առողջ ինքնագնահատականով և ուժեղ կամքով:
Դաստիարակ-մասնագետ-ծնող-երեխա, շատ ամուր մի օղակ:
Շատ եմ տեսել և լսել ծնողների, ովքեր երեխային տանում են մանկապարտեղ ուժով, ստիպելով, երբեմն ապտակելով, նույնիսկ ծեծելով: Սա ի սպառ բացակայում է մեզ մոտ: Այստեղ երեխաները գալիս են սիրով, անգամ տուն տանելն է արդեն խնդիր դառնում ծնողի համար:
Սա մի միջավայր է, որտեղ խրախուսվում է ծնողների ակտիվ ներգրավվածությունը:
Հետևե՛ք լինքերին և հետևություններ արեք:
1 Խմոր հունցեմ գունդ սարքեմ. գաթա, հալվա, փոխինձ
https://www.youtube.com/watch?v=MbtMBAfv_yo
2 Հարիսայի ծես
https://www.youtube.com/watch?v=uxmxB2cetTo
3 Ուսումնահայրենագիտական ճամփորդություն
https://www.youtube.com/watch?v=Uym4XtJTCnU
4 Ծնողական հավաք
https://www.youtube.com/watch?v=GDlR4gqV3T8
5 Ծնողական հավաք
https://www.youtube.com/watch?v=VWy2KtEp4d0
6 Թթուդրիկ
https://www.youtube.com/watch?v=RjdelqyPcQE
7 Կենդանաբանական այգում
https://www.youtube.com/watch?v=-d9pPYdsMw8
8 Ծնողական ակումբ
https://www.youtube.com/watch?v=0d6QOQy4LIo
Նոր դպրոցի նախակրթարանի ծնող Հռիփսիմե Քոչարյան
Աջակից` Նելի Արղության
Կարծիք գրել