Նախագիծ` ամբողջ տարին

20151107_113927Մարմնի լեզու… Որը պակաս արտահայտիչ չէ, քան խոսքը, մանավանդ որ խոսելը դեռ այնքան էլ հեշտ չէ:
http://partez.mskh.am/?p=9107
http://partez.mskh.am/?p=8764
http://partez.mskh.am/?p=9076
http://partez.mskh.am/?p=8197 …
«Մարմնի լեզու» նախագիծը շարունակվում է:
Այսպես նաև հետաքրքիր է… Նելի Արղությանի ու Ինգա Անտոնյանի սաները «Ճպուռն ու մրջյունը» նաև դեմքի արտահայտությամբ են արտասանում:

Ես ու Նելին կամ Ինգան ու ես որոշեցինք միասին մի բան անել: «Մարմնի լեզու» նախագիծը մենք չէինք արել: Դժվարը ստեղծագործությունն ընտրելն էր: Մի օր մեր սաներից Նարեն իր խաղի ժամանակ մի քանի անգամ կրկնեց` «քաղցած փորին էլ ինչ երգ, ցուրտը տարավ ոտ ու ձեռք… »: Մենք էլ որոշեցինք «Ճպուռն ու մրջյուն»- ով խաղալ:
Նախ պատմեցինք առակը, որ հասկանալի լիներ: Հետո կարդացինք` հատված-հատված բացատրելով: Հետո երեխաները պատմեցին: Հետո տող առ տող կամ հատված-հատված դեմքի արտահայտություններով ցույց տվեցին: Շատ ուրախ խաղ-բեմադրություն ստացվեց: 
Ինգա Անտոնյան
Նելի Արղության

 

Կարծիք գրել