Եվայի տակառը լցված է

wp_20151103_0271Հիշո՞ւմ եք գեղարվեստի նախակրթարանի Եվային: Նրան մոռանալ կլինի՞:
Ներկայացնում ենք՝ Թթուդրիկի «Եվա»  տակառ, որ լցրել են Եվան և մայրիկը:

 
ՊատառիկԵվայի տրամաբանությունը սրող «թթու» երկխոսությունից՝ …
Եվան` նարինջը չփչփացնելով.
-Մա՛մ, նարինջը թթու ա չէ՞, իսկ է՞լ ինչն ա թթու…
-Հա, արևս, թթու է: Լիմոնն էլ է թթու, թթու վարունգն էլ… Բայց դու թթու շատ ես, չէ՞, սիրում:
-Հա, մա՛մ, շատ եմ սիրում, բայց դուրս չի գալիս, որ ուտելուց մռութիկս ծռմռվում ա… Հաաա՜, մա՛մ, բայց մռութիկս արևին նայելուց էլ ա ծռմռվում… բայց հո արևն էլ թթո՞ւ չի…
-Չէ՛, Եվ ջան, ուղղակի թթուն, որ ուտում ես, սկզբում լեզուդ մի փոքր մրմռում է, իսկ արևին նայելուց էլ ուժեղ լույսն աչքերդ է ծակում: Բայց, լիմոնը, օրինակ, շատ օգտակար է, իսկ արևն էլ մեզ տաքացնում է:
-Ճիշտ ա, մաաա՜մ, ես որոշեցի, որ սրանից հետո արևին փակ աչքերով կնայեմ, լիմոնն էլ փակ բերանով կուտեմ, որ չթթվոտեմ…  Մեկ ա՝ երկուսին էլ սիրում եմ…wp_20151103_0271

wp_20151103_0191wp_20151031_0181

Կարծիք գրել