Երեք օր է կրթահամալիրում ենք, մասնացում ենք նախակրթարանի տարբեր խմբերի տարբեր գործունեությունների: Բոլոր խմբերը հագեցված են տեխնիկայով: Նկատելի է, որ երեխաները տիրապետում են դրանց որքան իրենց պետք է: Նրանք ազատ կողմնորոշվում են, արտահայտվում:
Շատ լավ է, որ բոլոր խմբերում դաշնամուր կա: Իմ կարծիքով` խմբերում պակասում է խաղալիքների բազմազանությունը` կառուցողական, սյուժետային, դերային խաղեր կազմակերպելու համար: Խմբերում ես գրքերի պակաս նկատեցի: Նկարազարդ գրքերով շատ բանի կարելի է հասնել:
Ցուցադրական և բաշխիչ նյութերն էլ բավական չէին:
Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ անսովոր էր, մենք տանելու բան ունենք, որ կարող ենք կիրառել մեր գործունեության ընթացքում:
Սուսան Մանուկյան Սպիտակի թիվ 6 մանկապարտեզ
Հոկտեմբերի 26-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ենք, մասնակցում ենք դաստիարակների վերապատրաստման դասընթացներին: Այս օրերին եղանք կրթահամալիրի տարբեր դպրոց-պարտեզնեևում, մասնակցեցինք, ականատես եղանք հետաքրքիր, տարատեսակ գործունեությունների: Ընկալողի համար ուսանելին շատ էր: Առաջին բանը, որ աչքի է զարնում, և ես կուզեի հատուկ նշել` սաների ազտությունն է, ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը, անկաշկանդ պահվածքը:
Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս կատարելու ցանկացած բնույթի աշխատանք:
Կուզեի նշել՝ աշխատակիցների պատրաստակամ, բարյացկամ վերաբերմունքը:
Կուզեմ նշել նաև կրթահամալիրում իրագործվող երաժշտական ծրագիրը: Ամենուր ազգային երաժշտություն էր հնչում:
Սպիտակի թիվ 1 ն/դ ուսումնական հաստատության տնօրեն Հասմիկ Խաչատրյան
Կարծիք գրել