ՀՀ ԿԳՆ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ
ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
2015-2016 ուստարի
Ք. Երևան «….. » 2015թ.
Պայմանագրի կողմերը
ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Դպրոց-պարտեզը (այսուհետ` Դպրոց) ի դեմս դպրոցի ղեկավար Տաթևիկ Բլեյանի (այսուհետ` Ղեկավար) և … ի (այսուհետ` Սան) օրինական ներկայացուցիչ … ը կնքում են սույն պայմանագիրը՝ սանի խամքի և զարգացման վերաբերյալ:
- Պայմանագրի առարկան
Կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրով (այսուհետ` Ծրագիր) Սանի առանձնահատկություններին համապատասխան խնամքի և զարգացման կազմակերպում մոդել միջավայրում, որտեղ սաների թիվը չի անցնում 25-ը. այդ թվում`
- ինքնուրույնության, բնականոն, համակողմանի զարգացման համար անհրաժեշտ միջավայրում սանի խնամքի կազմակերպում ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից.
- առողջ սննդի կազմակերպում՝ նախօրոք հաստատված-հրապարակված ժամատախտակով և կերակրացանկով (ռեժիմը ընտրել)`
9.00 – 17.00՝ երեքանգամյա սնունդով, … դրամ
9.00- 13.00՝ երկանգամյա սնունդով, … դրամ.
- Սանի զարգացման կազմակերպում ուսուցման թվային միջոցների` էլեկտրոնային գրատախտակի, պրոյեկտորի, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառմամբ., սանի բազմազան գործունեությամբ, այդ թվում
- խոսքային
- մարմնակրթական՝ մարմնամարզություն, հեծանվավարություն, մարզական, բակային խաղեր, լող ամառային լողավազանում, հիգիենա
- կերպարվեստ-տեխնոլոգիական
- բնագիտական–թվաբանական
- երաժշտական՝ դասարան-համույթ ծրագիր` ունկնդրում, երգ, պար, երաժշտական խաղ-ներկայացում, ծես
- Սանի, խմբի գործունեության մասին ամբողջական տեղեկատվություն համացանցի միջոցով
- Սանի ֆիզիկական, առողջական վիճակի, անվտանգության վերահսկում:
- Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի
2.1. ծանոթանալու սանին առնչվող ցանկացած տեղեկության.
2.2. ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված կարգով պաշտպանելու Սանի շահերն ու իրավունքները.
2.3. անձամբ կամ ծրագրի ծնողական խորհրդի միջոցով ծանոթանալու ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվին և դրամական ծախսերի հաշվետվությանը.
2.4 վերահսկելու պայմանագրի կատարումը,Ծրագրի ծախսերը.
2.5.ներկա լինելու, հետևելու, մասնակցելու խմբի գործունեությանը .տեղեկություն ստանալու Սանի նախակրթարանային գործունեության ընթացքի և արդյունքների մասին՝ համացանցի և այլ միջոցներով:
- Օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
3.1 ծանոթանալ Ծրագրի փաթեթին, մասնակցել Ծրագրի սեմինարներին, քննարկումներին, ծրագրային մշակումներին.
3.2 մասնակցել Ծրագրի կազմակերպած ծնողի մանկավարժական իրազեկման, ինքնակրթությունն ու ինքնազարգացումն ապահովող պարապմունքներին, պատասխանել դասվարի և տնօրենի էլեկտրոնային նամակներին.
3.3 ունենալ և գործածել համացանցին միացած համակարգիչ, էլ. հասցե, մշտապես հետևել կրթահամալիրի, Դպրոցի կայքերին, «Պարտեզ» ամսագրի աշխատանքին, դաստիարակի բլոգին.
3.4 սահմանված կարգով Սանի բացակայությունների մասին ժամանակին տեղեկացնել դաստիարակին կամ գրասենյակի ղեկավարին.
3.5 Սանին ապահովել անհատական հեծանիվով, լողազգեստով, զարգացման անհատական ուսումնական նյութերով և միջոցներով.
3.6 Սանի արձակուրդի մասին (2 ամիս միանգամից կամ մեկական ամիս 2 անգամ) նախօրոք գրավոր տեղեկացնել Ղեկավարին.
3.7 անկախ Սանի հաճախումներից` պայմանագրով որոշված վճարումները փոխանցել կրթահամալիրի հաշվարկային հաշվին ուստարվա սկզբում միանվագ կամ ամսական` մինչև տվյալ ամսվա 1-ը:
- Ղեկավարն իրավունք ունի.
4.1 անհրաժեշտության դեպքում Օրինական ներկայացուցչին հրավիրելու նախակրթարան
4.2 Օրինական ներկայացուցչի կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը լուծելու առաջարկ անելու կրթահամալիրի տնօրենին:
- Ղեկավարը պարտավոր է.
5.1.ապահովել պայմանագրով որոշված ծառայությունները .
5.2. ապահովել սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,
5.3. ապահովել սանի առողջությունը, կյանքի անվտանգությունն ապահովող պայմաններ և ծառայություններ.
5.4. ապահովել սաների շուրջտարյա գործունեությունը համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում.
5.5 կազմակերպել Սանի՝ ուսումնական պլանով նախատեսված ուսումնական ճամփորդությունները.
5.6. խմբի բլոգի, ծեսերի, ստուգատեսների, ցուցադրությունների միջոցով Օրինական ներկայացուցչին պարբերաբար ներկայացնել արդյունքները.
5.7. ապահովել ըստ ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվի` գումարի ծախսը և տարեկան հաշվետվություն ներկայացնել դպրոցի, խմբի ծնողական խորհուրդներին` ի գիտություն.
5.8. Օրինական ներկայացուցչի ցանկությամբ և միջոցներով սահմանված կարգով կազմակերպել սանի տրանսպորտային տեղափոխումը.
5.9. Օրինական ներկայացուցչի ընտրությամբ, սահմանված կարգով ապահովել սանի զարգացման (ուսուցման) լրացուցիչ ծառայություններ, որոնց համար կնքվում են լրացուցիչ պայմանագրեր:
- Պայմանագրի ժամկետը, փոփոխման ու լուծման պայմանները
6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ը:
6.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ: Կատարված փոփոխությունները կամ լրացումները համարվում են Պայմանագրի անբաժանելի մաս:
6.3 Պայմանագիրը ցանկացած ժամանակ կարող է լուծարվել Օրինական ներկայացուցչի կամ Ղեկավարի նախաձեռնությամբ (կողմերից մեկի՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում): - Այլ պայմաններ
7.1 Եթե պայմանագրի լուծարման պահին ծնողի կատարած մուծումներն ավելի են, քան պայմանագրով մատուցված ծառայությունները, կրթահամալիրը ծնողին վերադարձնում է մնացորդային գումարը:
7.2 Պայմանագրով չնախատեսված լրացուցիչ ծառայության համար կնքվում է լրացուցիչ պայմանագիր:
7.3. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող հայերեն երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ: –
7.4 Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով Դպրոցում պահպանվում է հինգ տարի։
Պայմանավորվող կողմեր
Օրինական ներկայացուցիչ՝
Հասցե`
Հեռախոս (նաև բջջ.)
էլեկտրոնային հասցե
ստորագրություն
ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիր» ՊՈԱԿ-ի
Դպրոց-պարտեզի ղեկավար` Տաթևիկ Բլեյան
Բանկային հաշվի համարը` Հայէկոնոմբանկ
Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665
Ստորագրություն
Օրինական ներկայացուցիչ` անուն ազգանուն ստորագրություն
Դպրոցի ղեկավար՝ անուն ազգանուն ստորագրություն
«….. » 2015թ.
Կարծիք գրել