Ատամհատիկներից մեկը պատրաստվում է պարտեզ գալ: Բարի գալուստ

Բարև, սիրելի կրթահամալիր:

Շատ շատերին արդեն ճանաչում եմ, իսկ մյուսներին ասեմ, որ ես Լիլին եմ: Երկու տարեկան դեռ չկամ, բայց արդեն պատրաստվում եմ դառնալ օրենքով ՄՍԿՀ-իկ. նոր կիսամյակից հաճախելու եմ Հիմանական դպրոցի նախակրթարան: ճիշտն ասած անցյալ կիսամյակի սկզբում ևս մեկ և կես ամիս հաճախեցի նախակրթարանը, սիրեցի նոր ընկերներիս, դաստիարակիս ու դայակիս: Էլ չեմ ասում, թե որքան ուշադիր ու հոգատար էին մորաքույրներ Սրբուհին, Սեդան, Գոհարը, Մագան, Անահիտը, Տաթևն ու Լարիսան, Ռաիսա տատիկն ու բուժքույր Անուշը… դե ես մի քիչ անհանգիստ էի, երբեմն էլ լաց էի լինում… Հիմա մի քիչ մեծացել եմ, երևի ավելի հեշտ կընտելանամ: Տեսնենք… Դե ես անպայման ձեզ տեղյակ կպահեմ իմ հետագա արկածների մասին:

Սիրով Լիլի

Կարծիք գրել