Մեծերի և փոքրերի համար

Դոլի ճայը

Դ. Սոկոլով

Իմ կարծիքով ճայերը հրաշալի թռչուններ են: Ես ճայեր շատ եմ սիրում: Երբ նրանք թռչում են ծովի վրայով, ես չեմ կարողանում աչքս կտրել, շունչս ուղղակի կտրվում է, ձեռքերս իրենք իրենց բարձրանում են:  Եկավ ժամանակը, ու Դոլին ամուսնացավ,  մի հարմար բույն սարքեց և թուխս նստեց չորս սպիտակ ձվիկների վրա: Նա շատ ուշադիր և հոգատար մայր էր: Որ ձվիկներին մենակ չթողնի, շատ ուշ-ուշ էր ծով գնում: Մի կում ջուր էր խմում, մի երկու ձուկ բռնում ու շուտ տուն գալիս` իր աննմանների մոտ: Օրերից մի օր… Դոլին շատ սոված էր: Նա ձվերը խոտով ու բմբուլներով ծածկեց և ցած թռավ: Դոլին շատ լավ էր զգում` ծովը` տա~ք, ձկները` լի~քը, թռիր` ինչքան ուզում ես: Դոլին մի քիչ ուշացավ: Բայց հո չէ՞ր կարող երկար մնալ, հիշեց իր փոքրիկներին, բացեց թևերը և թռավ ուղիղ իր բույնը:  Ա~յ քեզ սարսափելի բան. ձվերից մեկը ջարդված էր: Խոտն ու բմբուլները թափված էին այս ու այն կողմ, ձվի կճեպներն էլ այնտեղ չէին, որտեղ չորրորդ ձուն էր: Խե~ղճ, խեղճ Դոլի, գլուխը կորցրել էր: Բայց հավաքեց իրեն, գցվեց բնի մեջ, իսկ այնտե~ղ…այնտեղ , նրա ոտքերի տակ, մեկը ծվծվում էր` ծի~վ- ծի~վ: Դոլին նայեց, տեսավ մի զզվելի արարած` մի պստիկ թաց պարկ և կտուց:

_ Դու ո՞վ ես:

Զվելի արարածը աչքերը չռել էր Դոլիի վրա: Նա հավաքեց հոնքերը, մտածեց, մտածեց ու ասաց.

_Էնքան էլ չգիտեմ: Իսկ ու ո՞վ ես:

_Այս բնի տերն եմ, – ասաց Դոլին և կտուցը սրած հարձակվեց զզվելի արարծի վրա,- դու ես ձուն ջարդել:

Զվելին նայեց ձվի կճեպներին, բերանը լայն բացեց, գլուխը թափ տվեց և ընկավ չգիտես ուր: Մի քիչ հետո երևաց մի աչքը, հետո` մյուս աչքը: Հետո երևաց բերանը.

_Հա~, – ասաց փոքրիկ զզվելին,- ես եմ:

__Անպե’տք մարդասպան, ինչո՞ւ իմ ձուն…, – Դոլին լաց եղավ:

Զզվելին հոնքերը կիտեց. Կարո±ղ է բարկացավ, կամ էլ բա~ն չհասկացավ` ինչ են ուզում իրենից:

_Հիմա բոլոր ճայերին կկանչեմ, քեզ կտուցներով ցույց կտանք, դու ինչո՞ւ ես իմ ձագուկին ջարդել:

_Ախր ես դրա միջից եմ, է’,-կմկմաց զզվելին, – ես ինքս եմ այնտեղից… նա ինքն իրեն…

_Ի՞նչ, որտեղի՞ց ես…

_Ա’յ , այս սպիտակի միջից…ինքն իրեն…

_Ո՞նց ինքն իրեն…

_Հա~, ես նրա մեջ էի նստած,-լաց եղավ անծանոթը:

Դոլին նայեց նրան, հետո կճեպին, նորից` նրան.

_Դու ներսո՞ւմ էիր…Ուրեմն դու իմ ձա~գն ես:

Վերջապես Դոլին գլխի ընկավ: Դե ասեք` էդպես լինո՞ւմ է: Ինչ իմանաս, մեն-մենակ նստում ես քո սպիտակ ձվերի վրա, մեկ էլ տեսնում ես` դրանք մեկը ջարդել է: Բայց լսեք` հետո ինչ եղավ:

_Պստլիկս, քեզ այստեղ նստել չի կարելի, դու դեռ շատ փոքր ես, մտի’ր ձվի մեջ:

_Ինչո՞ւ,- գլխիկը թափահարեց փոքրիկը:

_Դու դեռ այնքան մեծ չես, որ օդի մեջ զբոսնես: Տե’ս,- ցույց տվեց մնացած երեք ձվերը,- դու էլ պիտի այսպես մնաս, արի, փոքրի’կս, մտի’ր ձվի մեջ:

Դոլին փոքրիկին մի կերպ խցկեց ձվի մի կեսի մեջ, մյուս կեսը դրեց ճտի գլխին ու նստեց վրան:

_Հը’, հարմա՞ր է:

_Ը~ը~, էնքան էլ չէ: Երկա՞ր պիտի այսպես մնամ:

_Մինչև մեծանաս: Նստի’ր, փոքրի’կս, դուրս չգաս;

Անցավ մի ժամ: Դոլին քնեց: Պստիկը լսեց նրա ֆսֆսոցի ձայնը, ծեծեց կողքի ձուն ու փսփսաց.

_Առաջի’ն, Առաջի’ն, ես Չորրորդն եմ, արթնացի’ր:

_Ես քնած չեմ, փողոցում ի՞նչ կա – չկա:

_Ոչ մի լավ բան, բարկացան վրաս ու ետ խցկեցին:

_Հա~… Իսկ այնտեղ ի՞նչ կա:

_Այնտեղ ծովն է: Միայն տեսնես, ոնց որ նկար լինի:

_Լսի’ր, ես էլ եմ ուզում,- հուզվեց Առաջինը:

_Ես էլ, ես էլ,_ծվծվացին Երկրորդն ու Երրորդը:

_Պստիկնե’ր, ի՞նչ եք անում,_արթնացավ Դոլին :

_Մենք էլ պստիկներ չենք,-կանչեցին չորսով: Հո’պ, ու դուրս թռան ձվերից:

Պատասխանի՛ր հարցերին.

Ի՞նչ կասես

·       Հեքիաթի մասին

·         Դոլիի մասին

·         Ճտերի մասին

Մեդիագիրք պատրաստի՛ր:

Հեղինակը հեղինակի հետ կամ մտորում է հեղինակը

Սա ամենատխուր թենաներից մեկին վերաբերող ուրախ հեքիաթ է : Կարծես մայրը կյանք է տալիս, նա էլ խլում է այդ կյանքը:

Սովորաբար ես իմ պացիենտների համար այնքան էլ չեմ անհանգստանում: Հա, ինչ անենք` էնուրեզ, ալերգիա, երկուսներ` օրագրում կամ էլ նման մի այլ հիմարություն: Նրանց էլ այդ ամենը առանձնապես չի անհանգստացնում: Մայրերն են նրանց բժշկի բերում: Մայրերն անհանգստանում են: Երեխաները տարված խաղում են կամ էլ չգիտես ինչի վրա ուրախանում. Նրանց պետքն էլ չի:

Բայց ցավալի է, երբ նորմալ, լավ մարդիկ հանկարծ Մոր դերի մեջ են մտնում և սկսում են տանջել իրենց երեխաներին: Մեկ-մեկ իմ սենյակում կամ դուրս գալիս հանկարծ հարձակում են երեխայի վրա..

_Այդպես մի՛ նստիր:

_Նա շատ վատ հիշողություն ունի:

_Նրան ոչինչ չի հետաքրքրում:

_Ոտքդ ճիշտ դի՛ր:

_Ինչո՞ւ բժշկին չպատասխանեցիր:

_Կանգնի՛ր: Նստի՛ր: Լռի՛ր:

_Նա բոլորովին ինքնավստահ չէ:

Եվ այսպես շարունակ` առվի նման անընդհատ խշխշում են, ագռավի նման կռկռում: Եվ ես ամաչում եմ ճնշված երեխայից , որ ես էլ եմ մեծահասակ և չեմ կարող իրեն օգնել: Ես տեսնում եմ, որ հիվանդությունը պաշտպանության միջոց է և թաքնված հակառակում: Ես այդքան համարձակություն չունեմ, որ ճիշտն ասեմ` ոչ էլ` ուժ, ոչ էլ` ցանկություն, այդ ամենին խանգարելու: Հաճախ է պատահում` մենք մի բան սարքում ենք, մայրերը` քանդում:

Մի անգամ մի մոր ասացի.

_Ես Ձեր երեխայի առողջության համար չեմ անհանգստանում: Այ, շատ եմ վախենեւմ, որ նա Ձեզ նման կդառնա: Տեսեք` նա ժպտում է, իսկ Դուք` ոչ: Ես վախենում եմ, որ դուք կխլեք նրանից նրա ժպիտը:

Մայրը պատասխանեց.

_Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ կարող կանգ առնել:

Սեր, վախ, խիղճ: Ամեն ինչ շատ պարզ է, նրանք իրենց երեխաների վզին են փաթաթում իրենց կյանքի իմաստը: Շատ դժվար է ստիպել նրանց իրենց մասին խոսել: Նրանք խոսում են իրենց երեխաների մասին: Ուրիշների կյանքը կառուցելու և այդ կյանքն ապրելու գաղափարը անհաջողության է դատապարտված: Ինչո՞ւ: Այդպես էլ կարելի է: Հեշտ է անկարգ երեխային դաստիարակել, մինչև հարսանիքը փեշի տակ պահել, հետո էլ, մինչև մահ իշխել, մահից հետո էլ: Այս դեպքում սիրո գաղափար կոչվածը շատ տեղին է` ինձնից ավել չես ապրի:

Կարելի է: Ալերգիան դատարկ բան է: Ցտեսություն, բժի՛շկ, Դուք մեզ օգնեցիք:

Ես դիմում եմ երեխաներին:

 

 

 

5 կարծիքներ Մեծերի և փոքրերի համար հրապարակմանը

  • Նարե Ղալամքարյան  -ը գրել է:

    Ուրախ հեքիաթ էր… Լավ բնութագրում էր մեծերին, ծնողներին, ամուսնությունը… Նախ այն, որ Դոլին ազատ էր, ճախրում էր, ուրախ էր, իսկ երբ նա մայրացավ… մայրանալուց հետո կյանքի իմաստը մի տեսակ կորում է, կյանքն անհետաքրքիր է դառնում: Ծնողների թերությունների մասին պատմող ուրախ հեքիաթ էր: Դոլին միամիտ էր, մի քիչ էլ դոդ:) Մեկ էլ երևի մի քիչ անգրագետ: Երեխաներըը երեխաներ էին, ոչ ավել, ոչ պակաս: ԵՐԵԽԱ բառին մի աչքով մի նայեք, երեխաները հպարտ են ու ուժեղ, մեկ-մեկ էլ խելացի:)

  • Հարոթյուն  -ը գրել է:

    2 պատմվածքներն էլ ինձ շատ դուր եկան:Ավելի հետաքրքիր էր 2-րդ պատմվածքը,որովհետև այնտեղ խոսում էին դաստյարակությունների մասին:դա ավելի կարևոր է:

  • Մարիա Բաբայան  -ը գրել է:

    Այս պատմվացքը կարդալուց մի փոքր հուզվեցի չգիտեմ ինչու և ինձ միանգամից հարազատ դարձավ: Ես մորը խխճացի, որովհետև ամբողջ օրը հետևում էր իր ձագուկներին, երբեմն էլ սոված էր մնում: Ինձ թվում է, որ մայրերը պետք է հոգով զգան իրենց ձագուկներին ու չվիրավորեն ինչքան էլ, որ լինի անճոռնի, ամպիտան:

  • Իրինա Վասիլյան  -ը գրել է:

    Իմ կարծիքով Դոլին հոգատար էր, բայց միևնույն ժամանակ մի փոքր անհասկացող էր, կամ ինչպես կարող էր նա իր ձագին չճանաչեր: Դոլին մտածում էր որ ամեն ինչ պետք է ճշգրիտ ժամանակին լինի ու այդ իսկ պատճառով նա իր ճուտիկին անվանում էր զզվելի արարած:

  • Հայկ Բլեյան  -ը գրել է:

    Շատ հետաքրքիր էր, նաև ֆանտազիյաով լի, Դոլին նաև առանց պատճառի հարձակվեց այդ խեխեճի վրա, նաև միանգամից ենթադրություն է կատարում դա իմ կարծիքով սխալ է:

Կարծիք գրել