Երգը… պարը… խոսքն էլ կարող է բացիլ ունենալ

0Հետո էլ ասում են` փոքր են, չեն խոսում:
Կոմիտասի  «Մոծակը» ոտանավորը  ոնց են պատմում-խաղում-բզզում Դպրոց-պարտեզի նախակրթարանում:
Գոհար Զարգարյան և «չխոսկան» սաներ

Որ ավելի հասկանալի լինի.

Կոմիտաս
Մոծակ

Կար ու չկար մի մոծակ կար,
Բզզաց, դզզաց, եկավ նստավ
Ճակտիս վրա:
Բացավ բերան, հանեց իր փուշ,
Ու եկավ կուչ, ձայնը կտրեց,
Ինձի խաբեց, կծեց, ծակեց,
Թույնը թափեց, նշան դրավ:
-Մոծա՛կ անկոչ, երկարապոչ,
Դու բան չունե՞ս,  դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է, բայց ինձ լսե,
Սազով,  նազով ձայն եմ տալիս,  այնպես գալիս:
Զգուշացիր դու մլակից,  որ կծում է  կաշու  տակից:

Կարծիք գրել