Բոլորին՝ մեծին ու փոքրին

11046835_1051014924912566_696757832024623286_nՊարզապես երեխայի օր…
Ինչու  տարվա մյուս օրերը երեխաների չպաշտպանության օրե՞ր են…
Երեխայի օր՝ բոլորին…
Նվեր՝ «Պարտեզ»   հանդեսը, որտեղ մենք ենք՝ բոլորս և այսպիսի «գիժ»բաներ և մանկական բլբլոցներ

ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ
Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Մեկը հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Իհարկե՝ գիտի:
– Չես հասկանո՞ւմ:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնեց,  լեզու հանեց  և ծիծաղելով  կանչեց.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

 

Կարծիք գրել