Աշխատանքային նախագիծ՝ մայիսի18-ից

 

Նախագծի խնդիրները՝
ինքնուրույնություն, կենտրոնացում, համեմատում, խոսքը մեկնաբանելու կամ պատճառաբանելու ունակության ձևավորում, լուսանկարելու կարողություն

Անհրաժեշտ միջոցներ և նյութեր՝
Նկարելու պարագաներ ‹‹Ծիածան›› փորձի համար
անձեռոցիկ թասեր, ֆոտոխցիկ կամ հեռախոս

Գործունեության իրականացում.
* Խաղում ենք ծանոթացման, առավոտյան խաղեր « Խաղադարան»- ից:
* Դիտում ենք՝ ով է բացակա այդ օրը, քանիսն են այդ օրվա բացականները, ներկաներից ով է տեղյակ՝ ով ինչու է բացակայել: Համեմատում ենք՝ այսօր են շատ բացակաները, թե՝ երեկ:
* Սաները ֆոտոխցիկով նկարում են իրենց ընկերոջ դիմանկարը:
* Վերջում միասին պատմում ենք Հ.Թումանյանի ‹‹Ծիտը›› հեքիաթը:
* էլեկտրոնային գրատախտակին դիտում ենք նախորդ օրը սաների նկարած դիմանկարները:
* Յուրաքանչյուրը պատմում է իր մասին՝ ,,Մենք ծանոթ չե՞նք,, նախագիծ (տարիքը, ծննդյան օրը, եղանակը, վայրը անպայման նշում են, եթե չգիտեն, ընտանիքում ճշտում են), այդ ամբողջ ընթացքը դասվարը ձայնագրում է: Հետո ֆիլմ ենք պատրաստում յուրաքանչյուր սանի դիմանկարի տակ գնում է իր պատումը:
* Իմ դիմանկարը՝ նկարում է սեփական դեմքը Ա-4 ֆորմատի թղթի վրա, կախում են նկարների պարանին:
* Միասին պատմում ենք Հ. Թումանյանի ‹‹Ծիտը›› հեքիաթը՝ այս անգամ դերով-խաղով, գնալ-գալով: Ինչպես կստացվի, չմիջամտել:

Զրույց-պատում
* Ովքե՞ր կային հեքիաթում:
* Դասվարը հարցնում է՝ ոչխարներ կայի՞ն, նվագողներ կայի՞ն: Սաները պարզաբանում են իրենց պատասխանները (չէ՞ որ հեքիաթում նրանց մասին չի խոսվում) Նշում ենք գործողությունների հերթականությունը, սկսում է դասվարը:
* Ամենից սկսզբում մի ծիտ է լինում: Հետո ինչ է պատահում: Թվարկելով գնումեն՝ծտի ոտը փուշ է մտնում, գնում է տատի մոտ, տատը փուշը հանում է, թոնիրը վառում, ծիտը ետ է գալիս, փշի փոխարեն լոշիկն առնում է, թռչում, լոշիկը տալիս է հովիվին…
Հեքիաթը բաժանում ենք դրվագների.
Դարձյալ դասվարն է սկսում. Ծտի ոտը փուշ մտավ Ծիտն ու տատը Ծիտն ու հովիվը…

* Գուաշով կամ յուղամատիտով նկարում ենք Հ. Թումանյանի ‹‹Ծիտը›› հեքիաթի դրվագները առանձին թղթերի վրա՝ ստուգում-լրացնում-համեմատում ենք:

* Խաղ+մարմնամարզություն(փորձում ենք սովորել առարկայի (մարդու) դիրքը մեկ այլ առարկայի (մարդու) նկատմամբ՝ շարքւմ ինձնից առաջ X-ն է, շարքում ինձնից հետո y-ն է, z-ի կողքին a ու b-ն եn , c-n ու d-n ե-ի կողքին են: (տակ, վրա, կողք, մեջ):

Բնագիտական փորձ ‹‹Ծիածան››
Սաները անձեռոցիկի վրա ֆլոմաստերով տարբեր գույներով կետեր են անում և անձեռոցիկի ծայրը մտցնում են ջրի մեջ, քննարկում են, թե ինչ է տեղի ունենում:

* Կավով սեփական դիմանկարի ծեփում:

 

Կարծիք գրել