5-6 տարեկանների (2010թ. ծնվածներ)
Ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը՝ըստ շաբաթների
Մայիսի 18-22
Սաների գործունեությաւնն հիմնականում իրականացվում է բացթյա պայմաններում:
Շաբաթվա խնդիրները՝
կենտրոնացում, համեմատում, խոսքը մեկնաբանելու կամ պատճառաբանելու ունակության ձևավորում, լուսանկարելու կարողություն
Անհրաժեշտ միջոցներ և նյութեր՝
նկարելու պարագաներ
ծեփելու միջոցներ
‹‹Ծիածան›› փորձի համար անհրաժեշտ անձեռոցիկ, թաս:
- Ամեն օր խաղում ենք ծանոթացման, առավոտյան խաղեր «Խաղադարան»-ից:
- Ամեն օր դիտում ենք՝ ով է բացակա այդ օրը, քանիսն են այդ օրվա բացականները, ներկաներից ով է տեղյակ՝ ով ինչու է բացակայել: Համեմատում ենք՝ այսօր են շատ բացակաները, թե՝ երեկ:
- Սաները ֆոտոխցիկով նկարում են իրենց ընկերոջ դիմանկարը, դասվարը տեղադրում ե խմբի բլոգում:
- Միասին պատմում ենք Հ.Թումանյանի ‹‹Ծիտը›› հեքիաթը:
- էլեկտրոնային գրատախտակին դիտում ենք նախորդ օրը սաների նկարած դիմանկարները:
- Պատում՝ ‹‹Մենք ծանոթ չե՞նք›› նախագիծ. յուրաքանչյուրը պատմում է իր մասին՝ (տարիքը, ծննդյան օրը, եղանակը, վայրը անպայման նշում են, եթե չգիտեն, ընտանիքում ճշտում են), ամբողջ ընթացքը դասվարը ձայնագրում է: Հետո ֆիլմ ենք պատրաստում յուրաքանչյուր սանի դիմանկարի տակ դնում է իր պատումը:
- Իմ դիմանկարը՝ նկարում է սեփական դեմքը Ա-4 ֆորմատի թղթի վրա, դասվարը մուտքագրած թղթիկով փակցնում է սանի անունը: Դիմանակարները կախում են նկարների պարանին:
- Միասին խաղում ենք Հ. Թումանյանի ‹‹Ծիտը›› հեքիաթը՝ դերով-խաղով, գնալ-գալով: Ինչպես կստացվի, դասվարը չի միջամտում, նկարահանում է:Զրույց-հարցում
- Դասվարը հարցնում է՝ ոչխարներ կայի՞ն, նվագողներ կայի՞ն: Սաները պարզաբանում են իրենց պատասխանները (չէ՞ որ հեքիաթում նրանց մասին չի խոսվում):
- Նշում ենք գործողությունների հերթականությունը, սկսում է դասվարը.
- Ամենից սկսզբում մի ծիտ է լինում: Հետո ինչ է պատահում:
Թվարկելով գնումեն՝ծտի ոտը փուշ է մտնում, գնում է տատի մոտ, տատը փուշը հանում է, թոնիրը վառում, ծիտը ետ է գալիս, փշի փոխարեն լոշիկն առնում է, թռչում, լոշիկը տալիս է հովիվին…Հեքիաթը բաժանում ենք դրվագների. դարձյալ դասվարն է սկսում. - Ծտի ոտը փուշ մտավ
- Ծիտն ու տատը
- Ծիտն ու հովիվը…
Գուաշով կամ յուղամատիտով նկարում ենք Հ. Թումանյանի ‹‹Ծիտը›› հեքիաթի դրվագները առանձին թղթերի վրա՝ ստուգում-լրացնում-համեմատում ենք:
Խաղ+մարմնամարզություն (փորձում ենք սովորել առարկայի (մարդու) դիրքը մեկ այլ առարկայի (մարդու) նկատմամբ՝
- շարքում ինձնից առաջ X-ն է
շարքում ինձնից հետո y-ն է
z-ի կողքին a ու b-ն եn
c-ն ու d-ն e-ի կողքին են: (տակ, վրա, կողք, մեջ):
Նույն խնդիրներով խաղեր իրերով-առարկաներով:Բնագիտական փորձ ‹‹Ծիածան››:
Սաները անձեռոցիկի վրա ֆլոմաստերով տարբեր գույներով կետեր են անում և անձեռոցիկի ծայրը մտցնում են ջրի մեջ, պատմում – եզրակացնում են, թե ինչ է տեղի ունեցավ:Կավով սեփական դիմանկարի ծեփում:
5-6 տարեկանների մեկամյա ուսուցման խմերի դաստիարակներ՝ Դիանա Գևորգյան, Հասմիկ Պողոսյան, Արմինե Գյոնջյան, Անահիտ Աղասյան
Կարծիք գրել