Մայիսյան 10-րդ հավաք

10rd_havaq Նախադպրոցական կրթության ուսկենտրոն
Մայիսի 5

11.00-12.00    Նախակրթարան՝ բակային և ծիսական խաղեր.

Ծուղրուղու սանամեր
Խաշիլ փափա
Պուտ-պուտ
Մուկն ու կատուն
Խաղողը հասել է, հասմսել է
Մամի-մամի
Հաշվերգեր

Ժամը 11.45 բոլոր դպրոցներում  շրխկններով երգում են
Արև-արև, եկ, եկ
Արև, արև, դուրս արի

Շրխկանով արտասանում են
Պզան-պզան, պզպզան

Մայիսի 6

Ողջ օրը՝ «Ռոդարիկ. թարս ու շիտակ օր»      Հագուստներ, սանրվածքներ,  ցուցադրություններ:

Ժամը 11.00-12.00     Հյուր-մանկապարտեզների սաների հետ՝ Ալիսա գլդորիկ. ծեփ, նկարչություն:

Պատասխաններ թարս հարցերին. Դպրոցներում փակցվում են սաների ու սովորողների թարս հարցերի էջեր՝  (վատմաններ), ամեն էջին՝ մի կամ երկու թարս հարց: Մեծերը ընթացքում այդ էջերին հարցերի պատասխաններն են գրում, կարող են նաև նոր թարս հարցեր ավելացնել:  Դրանցով 6 տարեկանների դասվարները  ընթերցարան կստեղծեն:

Մայիսի 7
10.00-11.00 Գարնանային ուտեստների ռոդարիական համտեսումներ.  6 տարեկանների առաջին դասարանցիները ծնողներին և դասավանդողներին հրավիրում են կերպավորված ուտելիքներ պատրաստելու և  համտեսելու:

 

 

Կարծիք գրել