Ամառային լողափի կազմակերպման կարգ

1001359_նելիԱմառային պարտեզլողափ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է՝ հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան բացվում:
Դպրոցի շենքից հանվում այն ամենը, ինչ հնարավոր է հանել և օգտակար կլինի սաների ամառային գործունեության համար:
Խրախուսվում է սաների բացօթյա քունը. դրա համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ՝ ապահովելով սաների անվտանգությունը:
Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները:
Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:
Արգելվում է հիվանդ երեխայի հաճախումը պարտեզ:
Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում է ամառային լողափը.
սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝
համապատասխան չափի փչովի լողավազան՝ ջուրն ախտահանելու սարքով
արևի ջերմությամբ տաքացվող ջրի տարայով (բաք),  3-4 մետր  երկարությամբ ռետինե կամ այլ ճկուն խողովակով ցնցուղ
զգեստափոխվելու տարածք
ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր
լողավազանի մեջ տանող սահարան-աստիճան
արևից պաշտպանվելու միջոցներ
գետնին պառկելու հարմարանքներ

տարբեր չափերի պլաստիկ տաշտեր, թասեր, այլ ամաններ, ծապրիներ, ծավալաչափ ամաններ,
սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ
ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ
հոսող ջուր:
Գետինը ծածկված է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝
ամառային գլխարկ
ջրագնդակ
լրացուցիչ  հագուստ և լողազգեստ
սրբիչ
խմելու ջրի շիշ
հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Հիգիենա  և անվտանգություն
Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
Գետինը ծածկված է գլաքարով:
Լողափում կան լողափնյա հովանոցներ, արևից պատսպարվելու այլ հարմարություններ,   լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական  և
մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
Լողավազանից դուրս գալուց հետո սաները  ցնցուղի տակ լողանում են:
Կողմնակի անձանց խստիվ արգելվում է մտնել լողավազան:
Չշահագործվող ժամերին լողավազանի մակերեսը   փակվում է համապատասխան ծածկոցով կամ հարմարանքով:
Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
Սաներն ու աշխատողները ՝ ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան  հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
Դաստիարակի ու մնացած աշխատողների  լողալ կարողանալը պարտադիր է:
Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկարնները տաքացնելու վարժանքներ:
Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:
Դաստիարակը  համապատասխան վարժություններով, գործողություններով սովորեցնում սաներին ճիշտ պահել լողավազանում,  լողալ:
Արևի տակ բոլորը գլխարկով են:
Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն:
Ծնողների դիմումով լողափը կարող է աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին, որի համար լրացուցիչ պայմանագիր է կնքվում:

Օրվա ռեժիմի նախագիծ 
Օրվա ռեժիմն իրականացվում է ըստ դաստիարակի կազմած աշխատանքային նախագծի:
Օրվա ռեժիմում  գրանցված են
սաների գործունեության սկիզբը և ավարտը 9.00-17-00
առավոտյան պարապմունք ՝ 9.30-10.00
քուն՝ ժ. 12.30-14.30
սնունդ  10.00, 12.00, 16.00
լողուսուցման վարժանքի, առողջարարական ջրային մարմնամարզություն  12.00-12.30

Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն  է:

Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը: 

Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը   ամեն օր   դպրոցի ենթակայքում  տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝
ջրի վիճակը(թափանցիկությունը) օրվա սկզբում և վերջում
ջրի ջերմաստիճանը
հոտը
օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում
իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…)
լողացող սաների թիվը
չլողացող սաների անունները, չլողալու պատճառը
տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
Կազմում է սննդացանկը և և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:
խորհրդատվություն

 Ծնողը
Ապահովում է երեխային  լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի   այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին: 

Դաստիարակը , օգնականը
Ապահովում է զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու է սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում է գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով է կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը  10.00 կատարում է  սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալներն հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ ըստ այդ տվյալները  իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:

 

 

 

Կարծիք գրել