Եթե իրերի և այլերի անունները փոխես, նրանց գործերն էլ կփոխվե՞ն

Festival-Gavroche-1024x7902 (4)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսվել է ռոդարիական ստուգատեսը: Մասնակիցների աշխատանքները կհրապարակվեն «Պարտեզ» հանդեսում http://partez.mskh.am/   և կրթահամալիրի mskh.am կայքում:
Ընթացքում «Պարտեզ» հանդեսը կաջակցի մասնակիցներին՝ կհրապարակի ուղեցույցներ, որոնք կօգնեն մասնակիցներին կազմակերպելու իրենց աշխատանքները:
Ռոդարիական ստուգատես  2015թ. ապրիլի 10-30
Դպրոց-պարտեզ.  0-12 տարեկանների և ավելի մեծերի համար

Սաների և սովորողների գործունեություն՝ ռոդարաիական մեթոդների կիրառմամաբ
ամփոփել և կազմել ամբողջական նախագիծ՝ Ռոդարիական մեթոդները գործունեության բոլոր ձևերում

Ստեղծել
ռոդարիական բացատրական բառարան
ռոդարիական խնդրագիրք
«Սեբաստացիկ-լիմերիքներ. Մի տող՝ ես, մի տող՝ դու» ընթերցարան
ռոդարիական պատումներ – ձայնագրություններ, խաղեր շուտասելուկներով՝  «Հին ու նոր շուտասելուկներ»
«Սակալա-պակալա»՝ մանկական բլբլոցների ռադիո:
«Մեծ էջ՝ նկար-ընթերցարան».  ռոդարիկների  շրջիկ ընթերցարան-ցուցահանդես:
Ստվերաթատրոն, տիկնիկային և այլ ներկայացումներ
Երգը՝  շարժումներով, նաև՝ իրերով
Ոտանավորը, հեքիաթը՝ շարժումներով, նաև՝ իրերով
Ես ծույլ եմ  կամ տարբեր այլ թեմաների և իրավիճակների  ստվերախաղ:

Ցուցադրություններ՝
տիկնիկներ
նկարներ
հագուստներ
դիմակներ
թաղարներ
հագուստ, սանրվածք

Աջակցություն – առաջարկներ՝
Զրույց՝ Պատուհանից մտնե՞լն է հետաքրքիր, թե՞ դռնից և ինչու:
Ռոդարիական մուլտֆիլմեր դիտել:
Ամեն օր՝ հարցեր և պատասխաններ:
Աշխատել անհատական, խմբերով, ընտանիքով:
Երկուշաբթի՝ իրերի օր . «Եթե  իրերի և այլերի անունները փոխես, նրանց գործերն էլ կփոխվե՞ն»;
Երկուշաբթի իրեր (ամեն խումբ իր իրն է ընտրում)
երկուշաբթի հարցեր և երկուշաբթի պատասխաններ
Որտեղից ուզում եք՝ մտեք-ելեք, բայց գտեք անսովոր մուտք ու ելքեր
երկուշաբթի (անսովոր) բարևներ):

Շատ հարցեր, շատ ատասխաններ, շատ խաղ-ծամածռություններ, իրերով ներկայացումներ, ստվերային ներկայացումներ, նոր անուններ:

Ասենք՝ ընտրել են քամիչ
Աղջիկ քամիչ, անունը՝ …
Տղա քամիչ՝ անունը՝ …
Ապրում է  …

Ո՞վ է երկուշաբթի քամիչը:
Ինչի՞ համար են օգտագործում երկուշաբթի քամիչը:
Անձրևի ժամանակ օգտագործում են որպես գլխարկ, որ մազերը տեղտեղ թրջվեն:
Կամ էլ՝ .

Խումբը փոքրիկ պատմություն է հորինում.  «Իսկ քամիչն այնքան էլ խելոք չէր և … »
Ամեն խումբ կամ դասարան իր թեման է ընտրում, իր անելիքը, իր կարողություններին, հետաքրքրություններին, միջավայրին համապատասխան:

Օրվա մուլտը՝ «Ցրված Ջովանին »
Օրվա հեքիաթը   «Ալիսա գլդորիկը»:
Նախապատրաստվել հաջորդ օրվան.
Տղաները՝ Ջովանիի կերպարով են, աղջիկները՝ Ալիսայի:
Հետաքրքիր սանրվածքներ, ժամացույցներ, մեեեեծ ժամացույց-տնակի կամ այլ իրի պատրաստում, աշխատանք ավելի մեծերի հետ, կերպարների ծեփում…
Գլդորիկ հարցեր, գլդորիկ այլ իրեր, հեքիաթի շարունակում
Հանդիպել են Ալիսան, Հ. Թումանայանի Ծիտը և Անհաղթ աքլորը
Գլդորիկ բառերի ստեղծում
Սեբաստացիկ-լիմերիքի ստեղծում.
Խմբի ամեն մասնակից մի տող է գրում՝ «Մի տող՝ ես, մի տող՝ դու», դրանք հարմար դասավորելով խումբն իր լիմերիքն է ստեղծում:

Կար չկար թաց գլխարկով թութակ կար,
Մեր թութակը թըխկթըխկթըխկ,
Գիշերցերեկ  սուրճ էր խմում:
Մի օր մտավ ծովի տակը ու ծափ տվեց:
Թութակն այդպես էլ քնեց:

Աշխատանքները կարող եք ուղարկել՝
06 տարեկանները՝   [email protected]
7-12 տարոկանները՝  բարձր տարիք  [email protected]:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծիք գրել