Օրագիր. ընտանեկան կրթություն

10382882_303802189792863_2356904587697505276_n Ադամյան Աննան մեր նախակրթարանի հիմնադիր-դաստիարակներից էր, աշխատում էր գեղարվեստի դպրոցում: Ամուսնանալուց հետո թողեց աշխատանքը, բայց միշտ հետաքրքրվել է կրթահամալիրի կայնքվ, ուրախացել հաջողություններով, շարունակում է ընկերություն անել հին ընկերների հետ: Աննան միչքնաղ աղջիկ ունի, որի մսաին պատմում է օրերս ուղարկած իր օրագրում:

                                      Ծնողի օրագիր

Երեխային   պետք է զարգացնել նորածնային տարիքից, նույնիսկ ներարգանդային շրջանից:  Երեխային պետք է հնարավորություն ընձեռել, ծնվաց օրից տեսնել ու լսել, շոշափել ու շարժվել: Երեխայի ուղեղը աճում է  տարիների ընթացքում, և այդ ժամանակ երեխաներն արդեն կարողանում  են սովորել և հիշել շատ տեղեկատվություն: Հետևաբար,  կարևոր է  զարգացնել, ընտելացնել երեխայի հիշողությունը:  Արդեն 3-4 ամսեկան երեխան կարողանում  է  ճանաչել մի քանի  պատկերներ: Եվ վեց ամսվա ընթացքում, կարող է ճանաչել մայրիկին,  մարդկանց դեմքերը, տան անդամների ձայները: Այս ժամանակահատված հարմար է զարգացնել երեխայի հիշողությունը:

Երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու, ուրախացա, երջանիկ էի: Մինչև ծնվելն արդեն լուրջ պատրաստվում էինք:  Երեխայի համար ամենակարևորը այն միջավայրն է, որում ինքը  մեծանում է: Երբ ծնվեց իմ գեղեցկուհի դուստրը՝ Անահիտը, իր համար արդեն ստեղծված էր վառ, գունեղ միջավայր: Շարժվող խաղալիքներ,  տարբեր ձայներ՝ կենդանիների, բնության, անգամ՝ տեխնածին: Ես չեմ մտածել՝ հասկանում է ինձ  այդ պահին Անահիտը, թե՝ ոչ, ցույց էի տալիս ամեն բան, ինչը շրջապատում էր մեզ, զբոսանքների ժամանակ զրուցում էի հետը, պատմում հանդիպած ամեն ծառ ու թփի, կենդանու, թռչունի  մասին,   արտասանում էի մանկական ոտանավորներ, երգեր էի երգում, հեքիաթներ պատմում, խոսում էի հանգիստ, քնքուշ ձայնով: Ամիսների ընթացքում ես հասկացա, որշատ բան Սկսեցի ոտանավորներ խաղի վերածել, ձայնախաղ էի խաղում: Երբ արդեն կարողացավ խոսել, այն ինչ լսել էր, տեսել էր, սկսեց ինքնուրույն անել: Մեկ անգամ լսում է իրեն ծանոթ ոտանավորը, հեքիաթը անմիջապես կրկնում է:

7-8 ամսական ժամանակ խաղում էինք  հիշողության  խաղեր: Վերցնում էի  իր խաղալիքներց  և թաքցնում  թաշկինակի տակ, իր առջև: Մի քանի անգամ խաղալուց հետո արագ գտնում էր խաղալիքը և շատ ուրախանում: Երբ արդեն հեշտությամբ գտնում էր խաղալիքը, այն թաքցնում էի մեկ այլ  գույնի թաշկինակի մեջ: Հետո երկու տարբեր գույնի թաշկինակներում էի թաքցնում: Իր մանկական սեղանին լցնում էի տարբեր հատիկներ,  հնդկաձավար, լոբի , Անահիտը փորձում էր վերցնել ամենամանր հատիկը և  ուսումնասիրել: Իհարկե,  ես  հետևում էի , որ բերանը  չտանի:

8-9 ամսական ժամանակ իրեն հետաքրքրում էին գունեղ գրքերը, իր մատիկները, ոգևորությամբ ուսումնասրիում էր ցանկացած գիրք, իրեն առաջարկում էի կենդանիների, ծաղիկների, հեքիաթների գրքեր, ցուցադրում և պատմում դրանց մասին:  Խաղում էինք մատիկների  խաղը: Բացի այն, որ սովորում էր ոտանավորը,  նաև զարգանում էին մատների շարժունակությունը, ճկունությունը, արդյունքնում    կարողանում էր վերահսկել իր շարժումները, ճանաչել մատիկները, զարգացնել խոսքը: Իր խաղալիքներից, տան անվտանգ իրերից հաճախ տալիս էի ձեռքը, որպեսզի  կարողանա պահել ձեռքում կամ այն ցած գցի: Երբ արդեն կարողանում էր պահել և ցած գցել, այդ ձայներից մեծ հրճվանք էր ապրում:

Մենք Անահիտի համար ստեղծում էինք միջավայր, շրջապատում էինք այպիսի առարկաներով, որոնք անվտանգ են, գունեղ: Քիչ-քիչ նա սկսեց շրջապատի առարկաները տարբեր նպատակներով օգտագործել՝ աթոռը քայլելու հենակ էր, գդալով հող էր փորում, քամիչով էր սիրով խաղում: Նախ մի լավ ուսումնասիրում էր, շուռ ու մուռ տալիս:
Մի շրջան, երբ արդեն 3 տարեկան էր, շատ հետաքրքրվեց մազակալներով, սկսեց դրանցով խաղալ: Վերցրեցի բազմագույն ու տարբեր մազակալներ, սկզբի համար  հինգը գույն և անցկացրեցի աղջկաս ձեռքի մատներին, անցկացնելով ամեն գույնի մազակալ, ասացի թե որ գույնն է,  և որ մատիկն է,այսպես մի քանի անգամ: Նույնը խնդրեցի, որ ինքը անցկացնի իմ մատներին, նույն հերթականությամբ և գույները նշելով:  Գույների խաղ խաղացինք նաև գունավոր լվացքի ամրակներով, ամեն գույնի մազակալի վրա ամրացրեցինք նույն գույն ամրակ:  Խաղացինք նաև գունավոր կոճակներով խաղ: Անահիտին խնդրեցի կոճակամանից հանել կարմիր, կապույտ, կանաչ, դեղին, սև կոճակները, այդ գուններին արդեն ծանոթ էր, իմ օգնությամբ առանձնացրեցինք , հաշվեցինք, կրկնեցինք նույն առաջադրանքը, քանի որ մեզ անհրաժեշտ է նույն գույնի կոճակներ, կոլաժ պատրաստելու համար: Ընտրեցինք կոճակներ և նախապես ուրվագծած թղթի վրա սկսեցինք տաք սոսնձով թիթեռ հավաքել:  Սկսեցինք   հաշվել կարմիր  կոճակները,  հետո մյուսները՝ դարձյալ ըստ գույների:   Ընթացքում օգտագործեցինք  գունավոր ժապավեններ: Անահիտը վերցրեց մի ժապավենի կտոր և  մոտեցրեց թիթեռի թևին ու ասաց.
-Մամ, թիթեռի թևին կապենք, որ չթռնի գնա:

Դրանից մի քանի օր առաջ, պապիկի այգում խաղալիս նկատել էր  թիթեռին: Նա առաջին անգամ էր իրական թիթեռ տեսնում. շատ էր ուրախացել, նույնիսկ՝   զարմացել:   Փորձեց  բռնել թիթեռին, վազեց այս ու այն կողմ, ձայն տվեց թիթեռին, կարծեց՝ թիթեռը խաղում է իր հետ,  քիչ հետո  թիթեռն անհետացավ :  Երևի այդ էր պատճառը , որ թիթեռի թևը ուզում էր կապել: Ես նրան պատմեցի թիթեռների մասին:  Անահիտը հետաքրքրությամբ լսեց  թիթեռների  մասին: Երբ վերադարձանք տուն, նկարեցինք թիթեռին, ևս մեկ անգամ հիշեցինք, որ թիթոռի երկու թևերը  միանման են , ունեն նույն գույնը, նույն կառուցվածքը, ինչպես ամեն զույգ բան ինչ կա աշխարհում, իր ձեռքերն ու  ոտքերը, աչքերը, ականջները, կոշիկները  և այդ համեմատությունը անում էինք հայելու առաջ:
Հետո միասին ֆիլմ դիտեցինք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծիք գրել