Կրթահամալիրի ծնողական համանքը հաստատ շահեկանորեն տարբերվում է ՀՀ ցանկացած կրթական հաստատության համայնքից. մեր ծնողը ծրագիր ընտրած, ծրագիր յուրացնող-իրականացնող գործընկեր է: Առանց ծնողի գործուն մասնակցության կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագիրը թերի կլիներ:
Գիտե՞ք որ գարուն է արդեն, բոլորը թափվել են փողոց, և կրթահամալիրի դպրոց-պարտեզները ,,Պարտեզ,, հանդեսի հետ նոր նախագիծ են առաջարկում՝ ,,Մեր պատշգամբը՝ փոքրիկ պարտեզ,,:
Կմաքրենք մեր պատշգամբները ավելորդ իրերից, եթե այդպիսիք կան, ծաղիկների, այլ (նաև դեղաբույսերի) բույսերի կտրոններ կդնենք ջրով բաժակի մեջ…
Դաստիարակներն ու դասվարները ձեր օգնությամբ (,,Հազվագյուտ կտրոն մեր ընտանիքից,, նախագիծ) կտրոնների բանկ կստեղծեն և կաջակցեն մեզ՝ ծաղկակտրոնափոխանակություն. լավ բառ և լավ գործ:
Խորհուրդներով Ձեզ կարող են օգնել կրթահամալիրի բուսաբույծների ակումբի սաներն ու ղեկավարը՝ Շողիկ Պողոսյանը:
… ու մեր պատշգամբները կկանաչեն տարին բոլոր, որովհետև մեզ ու մեր երեխաների նման պարտիզպաններ կունենան:
Կարծիք գրել