Մարիա Մոնտեսորի. իտալացի բժիշկ-մանկավարժ ( Maria Montessori; 1870թ. օգոստոսի 31–1952թ. մայիսի 6)
Մոնտեսորիի այս ձևակերպումները ամենօրյա պատվիրաններ են, ոչ թե իմանալու, այլ դրանցով երեխա-մարդու հետ ապրելու համար: Մտածեք՝ սրանցից որոնք չեք անում և ինչու:
- Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
- Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է դատապարտել:
- Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
- Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
- Եթե երեխայի հետ ազնիվ եք, նա սովորում է արդար լինել:
- Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է դռնում:
- Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
- Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
- Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա ինքն իրեն լավ վերաբերվում:
- Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
- Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
- Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
- Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
- Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
- Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
- Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
- Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
- Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
- Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:
Մի անգամ էլ կարդացեք հատիկ-հատիկ:
Կարծիք գրել