Եթե սերը կա, ո՞նց կթաքցնեն, որտե՞ղ, ինչո՞ւ…
Խուսափեք հակառակից:
Նյութը գուցե պարզունակ թվա, սակայն մենք օգտակար ենք համարում՝ որպես առաջարկ, որ կարող է կիրառվել ամեն օր՝ անկախ նպատակից և արդյունքից:
Կրթահամալիրի բարեկամ-ծնող Մարիամ Բալյանից, որ մայրիկն է Ռոզա և Գագիկ Խաչատրյանների
Մեր ավագ որդին հիվանդ էր: Երբ դեռ նոր էինք սկսում պայքարը մեր որդու համար, մի հոգեբույժ մեզ մի մեծ նվեր արեց: Նա պատմեց մեզ մի փորձարկման մասին, որ արվել էր Անգլիայում:
Հիվանդ երեխաների մայրերը ամեն գիշեր մի հասարակ, այսպես կոչված՝ «ծես» էին անում: Երբ երեխան քնում էր, նրանք սպասում էին մինչ նա խորը քուն մտնի՝ դա մոտ 15 րոպե անց էր սկսվում: Իսկ հետո նրանք երեխային շատ պարզ խոսքեր էին ասում.
«Ես սիրում եմ քեզ: Ես հպարտանում եմ քեզնով: Ես երջանիկ եմ, որ դու իմ որդին ես: Դու լավագույնն ես ինձ համար»:
Հետո բժիշկները համեմատում էին այսպիսի փորձարկումն անցած երեխաներին ուրիշների հետ, ովքեր նույն ախտորոշումն ունեին, սակայն նրանց մայրերը նման խոսքեր չէին շշնջում իրենց:
Պարզվում էր, որ այն երեխաները, ովքեր գիշերը լսում էին իրենց մոր սիրո խոստովանությունները, ավելի արագ էին ապաքինվում: Ահա թե ի՛նչ զորություն ունեն մայրական խոսքերը:
Ի տարբերություն բուժման տարբեր միջոցների, այս միջոցն անվճար է ու միշտ ձեռքի տակ: Արդեն հինգ տարի է ես շարունակում եմ երեխայիս այսպիսի խոսքեր ասել:
Իմ ավագ որդին բուժվել է աուտիզմից (նյարդաբանական խանգարում, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա):
Ես հոմոզված եմ, որ իմ խոսքերը իրենց դերն ունեն այս ամենի մեջ: Եվ մեկ բան ևս կա, որ կարևոր է հասկանալ՝ այս «բուժման մեթոդը» երկկողմանի է գործում: Մայրը նույնպես իր համար կարևոր և անհրաժեշտ ջերմություն է ստանում: Այսպես վարվելով՝
Երեխաներից յուրաքանչյուրի հետ ունենում եմ առանձնակի մտերմություն:
Անհատական ժամանակ եմ անցկացնում յուրաքանչյուրի հետ:
Ես կարող եմ ասել մի բան, որը օրվա ընթացքում դժվար թե ասեմ:
Երեխան սեր է զգում:
Երեխաներիս հետ շփվելով՝ ես հասկացել եմ, որ նրանց համար կարևոր է զգալ, որ իրենք յուրահատուկ են, որ իրենք կարևոր են ու պետք են ծնողներին հենց այնպիսին, ինչպիսին իրենք կան:
Ահա այն խոսքերը, որ յուրաքանչյուր երեխա կցանկանար լսել.
«Դու կարիք չունես ինչ-որ բան անելու, որ ես սիրեմ քեզ: Ես սիրում եմ քեզ պարզապես այն պատճառով, որ դու կաս»: (ընգծումը՝ խմբագրի)
«Ես երջանիկ եմ, որ դու կաս»:
«Ես ու հայրիկը քեզ շատ ենք սիրում, դու մեր որդին ես»:
Բանալի բառն այստեղ «մեր»-ն է:
«Ցավում եմ» : Սա շատ հարմար ու տեղին խոսք է, եթե վիճել եք ձեր երեխայի հետ:
«Ես սիրում եմ քեզ»: Երեք հրաշք բառեր, որոնց մեջ կա ամենը, ինչ պետք է ձեր երեխային:
Եվ վերջում, մի՛ մոռացեք այս խոսքերն ասել ձեր երեխաներին ամեն ժամանակ՝ առանց որևէ պատճառի:
Պետք չէ թերագնահատել մոր խոսքերի զորությունը:
Օլգա Վալյաևա՝ մանկական հոգեբան
Վա՜յ տիկին Աիդա ջաաաա՜ն, ինչ անսպասելի էր… Ո՜նց եմ Ձեզ սիրում: Կկրկնվեմ, բայց պիտի ասեմ, որ շնորհակալ եմ Ձեր նրբանկատության համար: