Ճվիկներ Ատամհատիկների համար

Սիրելի՛ հայրիկներ և մայրիներ, այս խաղերը դասական են, որովհետև մշակվել են ժամանկով: Խաղացեք ձեր երեխաների հետ կամ արտասանեք նրանց համար: Դրանցով նաև նրանց լեզուն կբացվի: Մի՛ զլացեք…

 

Աջ ձեռքի բութով  և ցուցամատով բռնում են ձախ ձեռքի մաշկից (ստացվում է ձեռքերի աշտարակ) և վերև-ներքև շարժելով ասում են.

_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,

Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցը:

Վերջում աշտարակը  քանդում են  ու ցույց տալիս, թե ճվիկը ինչպես

մտավ խաղացողներից ծոցը:

Մյուս խաղը ծափխաղ է.

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կուենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

Եթե դուք նման ասիկներ, հաշվերգեր, խաղիկներ գիտեք,խնդրում եմ՝  ուղարկեք [email protected]:

 

 

Կարծիք գրել