Փետրվար

Իմացումի հրճվանք կրթական ծրագրի նախապատրաստական դասարան
Աշխատանքային նախագիծ

Թվաբանություն

  • 0-20  հաշիվ
  • 0-10 հետհաշիվ
  • Շարք, թվի տեղը շարքում. մարզական խաղերի, աստիճանների, ձեռքի մատների և այլ միջոցներով շարքի,թվերի շարքի, թվի տեղը շարքում պատկերացումների ձևավորում
  • Առարկայի չափի անկախությունը քանակից. կշռում են տարբեր չափի նույն առարկաներ և համեմատում:
    Զուգահեռ շարում են երկու սյունակ նույն երկարության հավասար քանակությամբ առարկաներ և նույն քանակի ավելի երկար առարկաներ, պատմում են ինչ արեցին, ինչ եղավ: Փորձում են պարզաբանել՝ ինչու այդպես եղավ:
  •  Երկրաչափական մարմինների համեմատում համադրելով
  • Տարբեր նյութերով տարբեր չափի երկրաչափական մարմիններ պատրաստել
  • Երկրաչափական և այլ պատկերների խմբավորում որոշակի օրինաչափությամբ. էլեկտրոնային խաղեր
  • 8-10 թվերի կազմությունը.  աշխատանք hաշվիչներով, հատիկներով  և այլ միջոցներով
  • Կեսի, կեսի  կեսի (1/4) գաղափար. մրգերը, բանջարեղենը մասերի բաժանել, համեմատել մասերն ու ամբողջը: Մրգային փազլ:
  • Տարբեր չափի չոփային կառուցումներ:

Խոսքի զարգացում

  • Նախադասություն կազմելու հմտության ձևավորում
  • Նկարագրություն մեկ նախադասությամբ Նախ ամեն մեկը մի առարկա է ստանում և «մի բան է ասում դրա մասին»:
  • Բանավոր խոսք՝
  • Առավոտյան բառխաղիկ՝ ամեն օր
  • Բանավոր խոսք՝  թումանայանական ստեղծագործությունների պատումներ:
  • Թումանյանական հերոսների գովաբանում, նախատում (ամոթանք տալ), մեղադրանք
  • Գույնզգույն ընթերցարան  «Էս էն է» կամ այլ ոտանավորի էջերի  պատրաստում՝ բառերի մուտքագրումով և նկարների տեղադրումով:
  • Բառնկարիկ. կերպավորում են տառերը, նկարում-գրում են բառը և իմաստը նկարում
    Բառ-բացիկ. դասարանում գրում-նկարում են բառը և նվիրում հարազատներին, նույն բանն անում են տանը՝ դասվարի, ընկերների համար:
  • «Էս էն է». խաղ-ներկայացում
  •   «Իրիկուն» խաղ-ներկայացում

    Տեխնոլոգիա

  • Թափոններից իրերի պատրաստում. թումանյանական տիկնիկների, դիմակների պատրաստում
  • Դդմային և այլ կերպարների ստեղծում
  • Թումանյանական ստեղծագործությունների նկարչական ձևավորում:

Երգ-խաղ-թատրոն

  • Երաժշտական խաղեր թումանյանական երգեր  «Կոտ ու կես կորեկ ունեմ, «Կիկոսի մահը, «Մարտ, «Կաքավիկ
  • Թումանյանի ստեղծագործությունների բեմականացում տարբեր ժանրերով. մնջախաղ, ստեղծագործության հիման վրա մյուզիքլի ստեղծում
  • Բնագիտություն
    Պտուղ, սերմ-կորիզ,  Դդմացանիկ,  Մրգերի դիտարկում՝ ինչ կա մրգի մեջ,  Բույսի աճի ընթացքը,   արմատ, տերև  , բույսերի խնամք, թաղարների ստեղծում  Ձոն տոնի համար, դիտարկում, փորձեր, այդ ամենի բանավոր ներկայացում:

ՏՀՏ հմտություններ

  •  մաթեմատիկային վերաբերող և այլ համակարգչային խաղեր
  • լուսնկարելու, ձայնագրելու  հմտությունների ձևավորում, ամրապնդում, սկաներ
  •  Աշխատանք Paint ծրագրով
  •  Word. էջ բացել, մուտքագրել :
  • Ոսումնական ճամփորդություն
  • Այցելություն Հ. Թումանյանի տուն-թանգարան
  •  Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն
    Ընտանեկան նախագծեր՝
    Թումանյանական նախագծեր
    Ինչ կա քաղաքում Հ. Թումանյանի անունով

 

 

 

 

 

 

 

Կարծիք գրել