Սիոնան երկու տոնածառ ունի՜

Այսօր  վերջապես ես զարդարեցի իմ տոնածառերը: Մի քանի օր առաջ մայրիկիս հետ գնումներ կատարեցի, որպեսզի կարողանանք մեզ համար փոքրիկ տոնածառ պատրաստել: Ճիշտ է, մայրիկս մի քիչ ինձ օգնել էլ է, բայց, ճիշտ եմ ասում, ես եմ իմ փամփլիկ թաթիներով խաղալիքները փակցրել: Գեղեցիկ է, չէ՞: Իմ լավ աշխատանքի համար ինձ ևս մեկ տոնածառ տվեցին զարդարելու: Վա՜յ, մայրիկ ջան, ի՜նչ բարձր է: Ստիպված հայրիկիս ուսերին նստած եմ զարդարել, հետո էլ հերթով տան անդամների մի գրկից մյուսն էի գնում: 1 ժամ հետո լույսերը միացրեցինք, ուռաաա՜, ես ծափահարում էի ուրախությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ահա և իմ տոնածառերի պատ մությունը:

Կարծիք գրել