Ուսումնական նվեր ձմեռային ճամբարականներին

 

_

Դ. Սոկոլով

Ծույլ գետը

Կա’թ-կա’թ-կա’թ…  կա~թ` տոթին, կա~թ` հովին,  շոգի~ն,  հովի~ն,  օր ու  գիշեր կա~թ-կա~թ-կա~թ: Մեկ ձյուն է,  մեկ` անձրև… Ուզում ես հազար տարի ապրի, մեկ է` կյանքից բան չես հասկանա: Կամ էլ`  մեկ էլ տեսար` մի բան հասկացար…Ամբողջ օրը` չորս  պատի մեջ, ալարում ես  մտածե~լ… ալարո’ւմ ես: Ալարում ես հաց ուտե~լ, հաց… ուտե~լ:  Ալարում ես վեր կենալ,  նույնիսկ պառկել ալարում ես: Տեսնես` ի՜նչ է պատահել. ծույլ- գե՜տն է վարարել…Ինչ էլ լավ է Ծույլ-գետի վրա~… Լողում եմ, լողում իմ Ծույլ – նավակով: Ինչքա՜ն լայն է, ինչքա՜ն խոր, լայն ու խոր, լայն… ու խոր: Ա’յ քեզ Ծույլ գետ… Էս ի՜նչ լավ է, լավ…Ես նավակով լողում եմ, լողում,  թիակները պտտվո~ւմ են, պտտվո~ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ինքը ընկներ նավակի մեջ:  Լավ կլիներ: Արի ու տես` ձուկն էլ մոտիկ չի գալիս: Տեսնես` ինչ է մտածում, որ մոտ չի գալիս: Կարող է` նա՞վն է բարձր: Արի փորձեմ մի բան անել: Կացինը վերցրի, նավը ծակեցի: Ջուրն էլ հոսեց ուղիղ նավի մեջ: Նավս էլ սուզվե՜ց ու սուզվեց,  իջավ ջրի հատակը: Ձուկն էլ շուրջը` ծո՜վ: Դե լավ, ծով չէ, մի մե՜ծ գետ: Մնում է` պոչից բռնես, բռնես ու վերջ: Ախր ես  էլ հավես չունեմ, այնքան չունեմ, որ ալարում եմ` ալարեմ:  Պառկել եմ ու մտածում եմ: Մտածում եմ, թե ձկներին  ոնց բռնեմ:  Գտա…

_Է՜յ,_ասում եմ,_ ա’յ ձկներ,  լողում եք ու լողում, լողակներդ ու պոչերդ եք շարժում, էդ ո՞նց է, որ չեք ալարում:

Ձկները բլթացրին ու մտածեցին.  «Ճիշտ որ,  հավես չունենք, ալարում ենք ալարենք»: Պոչերն էլ չշարժեցին, ծուլացան ու  ալարեցին, իջա՜ն, իջա՜ն, իջան ջրի հատակը:  Նավս լցվեց մի սար ձկով:  Պառկել եմ ու  ալարում եմ, ալարո՜ւմ եմ, ձուկն էլ` շուրջս` ալարում է, մեծերը` փորիս, փոքրերը`  թաթերիս:

_Ըհը’, – մտածում եմ, – մի լիքը նավ ձուկ եմ բռնել, տուն գնալու ժամանակն է: Ինչպե՞ս գնամ, նավս ծակ է, թիավարել ալարում եմ: Որոշեցի էս Ծույլ-գետի խելքը ուտել: Ասում եմ նրան.

_Ծույլի’կ-մայրիկ, անուշիկ-քաղցրիկ, գրկեցի~ր ինձ, գրկիդ մեջ պահեցիր: Բայց, ո՞նց ասեմ, ես քեզ հարմար չեմ: Ամաչում եմ, բայց  կասեմ` դատող-բանող տղա եմ. աշխատող ու աշխատող, վարում ու ցանում եմ, այնպես է լինում, որ գիրք էլ եմ կարդում, տառ եմ սովորում,  մի քանիսն էլ արդեն գիտեմ: Աշխարհը շուռ գա, ես իմ գործը պիտի անեմ: Ամաչում եմ, որ ասում եմ, բայց  ինչ անեմ, այդպիսին եմ…

Խոսքս դեռ չէի ավարտել, Ծույլ – գետն այնպես վախեցավ, այնպես բարկացավ ու ինձ  նավիս  հետ այնպես շպրտեց,  այնպես շպրտեց, որ հայտնվեցի ոչ թե գետափին, այլ` տան շեմին: Էս ի՜նչ լավն է մեր Ծույլ գետը, էս ի՜նչ լավը…Տանն էլ  լավ է: Ձկները` տնով մե՜կ: Փոքրերը` ոնց որ սոխակ, մեծերին էլ ձիերի պես` հեծնում ենք, քշում: Էս էլ Ծույլ-գետը:

Հեղինակն ու հեղինակը կամ հեղինակն` ինքն իր հետ 

Քննադատ: – Չեմ հասկանում, ոնց կարողացար այդքան հաջողված հեքիաթ  գրել: Պատմի’ր, թե ինչպես եղավ, որ այն հորինեցիր: 

Հեղինակ: – Մի անգամ որոշեցի հիվանդ երեխաների համար մի սկավառակ հեքիաթ ձայանագրել: Ոչ թե սովորական, այլ`  բուժիչ հեքիաթներ: Ամենադժվարն, իհարկե, սկսելն էր: Որոշեցի  չլրջանալ, թեթև, աննկատ, առանց բարդացնելու  մտնել  և սկսել: Այսինքն` հենց սկզբից սկսել, հավանական  լսողի իրավիճակի մեջ մտնել: Նախ հիշեցի, թե ես ինչպես եմ հիվանդացել…

Հեղինակ:- Մանուկ ժամանակ ես գժվում էի հիվանդանալու համար:

Հեղինակ:-Ահա, պառկած է երեխան, куксится… Եվ փոքր ծուլությունը մեծ է դառնում, երբ այն ոչ միայն քո մեջ է, այլև քո շուրջը` ամենուրեք:  Այն հալվում-հոսում է, մասերը լուծվում-միախառնվում են,   , բառերից ավելի շուտ ռիթմը, նախշն են մնում, ասես рябь… Վերջ, գետն ինքը հայտնվեց:

Հեղինակ: – Ի~նչ հետաքրքիր է…

Հեղինակ: – Դե~… ես հո հենց այնպես չխցկվեցի այդտեղ: Հետո ես ուզում այդ ամենը ինչ-որ տեղ տանել: Պետք էր վիճակից դուրս գալ: Ես, իբր թե իրավիճակը չփոխելով, կամաց-կամաց նավակն եմ բերում: Եվ իրավիճակը շարժվում է ներսից: Ինքն իրեն: Վերջ, գործողությունը գնաց:  Եվ առանց կտրուկ թռիչքի հեքիաթի ավարտը արդեն լիովին ակտիվ է:

 Հեղինակ: – Եվ ինչի± համար ես այդպես ուրախանում: Կարողացել ես ուրիշի վիճակից օգտվել:

Հեղինակ: – Է~, է~, է~… չէ’,  այնտեղ, որտեղ իրավիճակը ճիշտ ես պատկերացնում, այնտեղ ոչինչ կեղծ չի լինում: Ձևականություն չկա:  Ես ինքս եմ այդ վիճակի մեջ եղել: Ե’վ ծուլցել եմ, և’ առույգացել: Այնպես որ` ամեն ինչ ազնիվ է:

Ընդհանրապես հքիաթի սկիզբը շատ կարևոր է: Այն պիտի ճշմարիտ  լինի: Մի գլխից մյուսը թռչելով` հեքիաթը  ժամանակ և տարածություն  չի ունենում սեփական իրականությունը սարքելու համար, և հասկանալի էլ չի, թե կեղծելու ինչ կարիք կա: Գլխավոր հերոսներով էլ, լավագույն դեպքում, զբաղվում է լսողը, դրա համար պետք է աշխատել: Դրա համար պետք է կարճ ու հասկանալի նկարագրել իր իսկ կյանքի բնույթը:  Իսկ լավ լսողը նա է, ով աշխատում է ինքն իրեն ճանաչել: Երբ նա հեքիաթի էության մեջ է, գլուխն է տմբտմբացնում ` սա ախր ես եմ: Անձի նույնացում է տեղի ունենում: Լսողը, հատկապես երեխան, հետագայում էլ կիսում է հեքիաթի հերոսի ճակատագիրը:

Իսկ ինչպես են սկսում սովորական հեքիաթները: Մահանում է թագավորը: Երեխաներին անտառ են տանում:  Մի խոսքով` դասական հեքիաթների մեծ մասը, մեղմ ասած, տխուր սկիզբ է ունենում: Նույնիսկ այնպիսի իրավիճակներ են պատահում, որ մեր` մեծերիս պատկերացմամբ դա ողբերգություն է:

Ա~, դա արդեն հետաքրքիր է: Ինչի±  համար է դա: Առայժմ այդ մասին չենք խոսում: Միայն ենթադրենք, որ հեքիաթ հորինելը բոլորովին էլ  հեշտ գործ չէ, և այն բոլորովին էլ հենց այպես չի ստեղծվում: Համենայնդեպս, ժողովրդական հեքիաթը, որը փորձում է պարզաբանել մարդկային կյանքի ամենատխուր  կողմերը: Հեղինակային հեքիաթը կարող է այդ գործով չզբաղվել, իրականում աշխատում է դրանից հեռու մնալ:

***

Քննադատ: – Գիտե±ս, §Ծույլ գետը¦ գուցե քո գրած հեքիաթներից ամենահետաքրիր հեքիաթն է: Հետաքրքիր է, այն նույնպես հոգեբանական բոլոր սկզբունքներով ես նախագծել:

Հեղինակ: – Ի~չ ես ասում, այդպիսի բանը չի նախագծվում: Պարզապես մի անգամ ես երդվեցի գովերգել մարդկային բոլոր մերժվող և վատաբանվող  զգացմունքներն ու արատները: Սկսեցի ծուլությունից,  և դա առաջին փորձն էր: Մոտակա ժամանակներս ես կգովերգեմ կատաղությունը, ագահությունը, վախերը, տխրությունը, դեպրեսիաները, անձի երկվությունը և այլն:

Քննադատ: – Լսի’ր, ի~նչ ես դուրս տալիս: Տխրությանը, դեպրեսիային ի~նչ գովք:

Հեղինակ: – Իսկ ծուլությանը ի±նչ գովք:

Քննադատ: – Դե, մի’ ասա, ծուլությունը հաճելի բան է, այն   թմրություն-հանգստություն, հասկանո՞ւմ ես… Հա էլի,  թմրություն

Հեղինակ: – Իսկ կարո±տը: Մտածի’ր, ինչպես ենք կարոտում մեր անմեղությունը, երբեմնի փառքը: Մանկության կարոտի մասին էլ չեմ խոսում:

Քննադատ: – Իսկ դեպրեսիա±ն…

Հեղինակ: – Դեպրեսիան, գուցե ոչ կլինիկականը,  այլ նորմալ երիտասարդական  փոքր դեպրեսիան մարդկանց խմբի համար  հիմնական շարժիչ ուժերից է: Եթե նույնիսկ ոչ առաջ, գենե ինչ-որ ուղղությամբ: Բայց այստեղ նույնիսկ դա չէ կարևորը:  Պարզապես ես կարծում եմ, ո’չ,  համոզված եմ,  մեր կրքերից և իրավիճակներից ցանկացածը ապահովված է լուրջ հոգեկան  §վալյուտայով¦: Դա, նախևառաջ էնէրգետիկ վալյուտան է, այսինքն` էներգետիկայի յուրօրինակ աղբյուր,  որին միայն դեպրեսիվ վիճակն է հասու:  Երկրորդ` դա կյանքի այլընտրանքային պատկերացման վալյուտա է, այսինքն`յուրահատուկ, սովորաբար լիովին զարգացած  և մտածված տրամաբանություն: Իսկ ես այդ այլընտրանքի հեղինակն եմ: Ես   կարծում եմ, որ նյութի վերաբերյալ ոչ թե մեկ, երկու, այլ միլիոն վերաբերմունք պետք է ունենալ:

Քննադատ: – Չե±ս ձանձրանում այդքան հորինելուց:

Հեղինակ :-Դե, եթե  ակտիվորեն չփակես աչքերդ և նավակիդ մեջ փոքր անցք չբացես, միևնույն է, նրանք իրենք կլցվեն քո նավակ:

 Քննադատ: – Հենց իրենք էլ կլցվեն, հա±:

Հեղինակ: – Այո’, հենց այդպես: Կգան ու կտեղավորվեն:

«Ծույլ գետը» 5 տարեկանների խմբում

 

_Էս գետն էնքան ծույլ էր, որ մի չոփն էլ ալարում էր քշել:

_Ձկներն էնքան ծույլ են, որ ալարում են ամողջ կյանքում մի բառ ասեն:

_Ա~, լավ է, որ ծույլ ենք, կալարենք սենյակը թափթփել:

_Չէ~, որ շատ ծույլ լինենք, չեմպիոն չենք դառնա:

_Էս ծույլը շատ էլ լավ մարդ է, ձև չի անում:

_Ա~, ալարում եմ` խոսեմ, թե չէ կասեի ինչ է ծույլը:

 

Ծույլը`      9 տարեկանների մոտ

Ես կարծում եմ, որ ծուլությունն ապրում է ամպերի մեջ, որովհետև երբ ծուլանում եմ, նստում եմ պատուհանի մոտ և նայում նրանց:  

 

Իմ կարծիքով ծուլությունն ապրում է քարերի մեջ, որովհետև քարերը միշտ անշարժ կանգնած են: Ծուլությունն էլ քարի պես ծանր է և ալարկոտ: Այն սիրում է անշարժ պառկել արևի կամ անձրևի տակ ու ոչինչ չանել: 

Ծուլությունն ապրում է մարդկանց մեջ, որովհետև մարդիկ ամենածույլն են: Ծուլությունն էլ ամենաշատը սիրում է մարդկանց մեջ մտնել ու նրանց ծույլ դարձնել: Նա մեկ-մեկ իմ մեջ էլ է մտնում, ու ես ալարում եմ իրեն քշել: Իմ ծուլությունը արևն է տանում: Նա իր շողերը գցում է վրաս ու ծուլությունս արևի մեջ է մտնում: Արևը ծուլանում է ու հեռանում է քնելու:                                                                                                                     
Ծուլությունը լավ բան է, որովհետև մարդկանց թույլ է տալիս երազել ու հանգստանալ: Վատն է, որ հենց գալիս է, չի գնում: Պետք է զոռով քշես:       
Ծուլությունը  շատ է սիրում քարերի տակ պառկել: Երբ ես ծուլանում եմ, պապիկս իմ ծուլությունը ճանճասպանով է քշում:              
Ծուլությունը հա´մ բարի է, հա´մ չար: Երբ բարիանում է, մարդկանց չի խանգարում, երբ չարանում է, գալիս է ու ամեն ինչ փչացնում:   

Ծուլությունը սիրում է մարդկանց: Նա բարի է, որովհետև չի թողնում, որ մարդիկ հոգնեն: Նա իմ վատ ընկերն է: Միշտ փորձում է խանգարել ու չի թողում ոչինչ անել:  Բայց իմ ընկերն է:                                                                       
Ծուլությունն այն է, երբ խոսում ես ու ոչինչ չես անում: Ուղղակի ուզում ես ուտել, սուրճ խմել, զբոսնել, խաղալ: Նա հաճելի է: Ես նրան սիրում եմ: Ծուլությունը ծույլ  է, թմբլիկ ու     կարմիր:                                                                                                      

Ծուլությունը սև է, որովհետև սևը ծույլ գույն է:

     
Ծուլությունը նման է կարմիր գույնի, որովհետև սխալներն ուղղում են կարմիր գույնով:                                                                                  

Ծուլությունը գալիս է անտառից, որովհետև անտառը մութ է և ալարում է իր գույնը բացել:    
Ծուլությունը գալիս է ուղեղից, մարդու խելքից,  երկնքից, որովհետև նա ապրում է լուսնի հետ, իսկ լուսինը սառն է:                       

Ծուլությունը գալիս է Ծուկլայից, որովհետև Ծուկլան ծույլիկների աշխարհն է: Գալիս է ծաղիկների մոտից, քանի որ ծաղիկները հետո թոռոմում են :    

Ես ծուլանում եմ, երբ մայրիկս ծուլանում է, երբ դպրոց չեմ գնում:    

Ծուլանում եմ , երբ մտքերով եմ:                    

Մեր դասարանում ծույլ է տետրը, քանի որ նա դաս չի անում, ծույլ են ծաղիկները, որոնց միայն ջրում են , խնամում, բայց իրենք չեն շարժվում:
Ծույլ է ավելը, որովհետև այն խաղում է ցեխերի, աղբի հետ:

   Մեր դասարանում ծույլ է պարանը, որովհետև մենք ինչ անում ենք, նա չի անում:

Շատ ծույլ է պահարանը, որն ամբողջ օրը կանգնած է,  ծույլ է ակլատիզը, որի փետուրներն ամեն օր պոկվում են, ավելը, որը մաքրությունից բացի բան չի անում:                                                                                                 

10-12 տարեկանների «Ծույլը»

  

Ես համաձայն չեմ, մեկ-մեկ բոլորս էլ ծուլանում ենք, բա ո~նց...

Ես լվացվել չեմ սիրում, ալարում եմ, ծորակը բացում եմ, կանգնում, տանեցիք կարծեն, թե  լվացվում եմ, հետո ծորակը փակում եմ և առանց լվացվելու դուրս գալիս լոգարանից:
Ծուլությունը սև գույն ունի, որովհետև գիշերվա պես պարապ ու քնած է:

Ծուլությունն անգույն է, որովհետև աննկատ է գալիս:

Ծուլությունն այն է, երբ ալարում ես առավոտյան անկողնուց վեր կենալ:
Դասարանի ամենածույլ առարկաները պատերն են:

Մեկ-մեկ որ ալարում ես մի բան անել,   հեշտ ձև ես գտնում:

 

Հեքիաթից հեքիաթ է ծնվում

Ծույլը
Լինում է, չի լինում մի  տղա: Նա շատ է սիրում տեղ գնալ, բայց, ալարում է քայլել: Ալարելն ալարում է, բայց ուզում է տեղ  գնալ: Մտածում, մտածում է ու… Ավտոմեքենա է հայտնագործում: Հիմա էլ ալարում է բակ իջնել, որ ավտոմեքենա նստի: Ալարում է, ու վերելակ է հայտնագործում: Իջնում է, նստում ավտոմեքենան ու  գնում: Ճանապարհին տեսնում է իր նման մի մարդու: Այդ մարդը նրան հարցնում է.

_Չե՞ս ալարում` շնչում ես:

_Ալարում եմ, բա ինչ եմ անում: Մոռացել էի, որ պիտի չշնչեմ:

Սկսում է չշնչել ու քիչ է մնում մեռնի: Միշտ չէ, որ ծույլը լավ խորհուրդ է տալիս:
                                                           

Ծույլը

Մի օր ինձ համար հանգիստ պառկել եմ, ալարում եմ տեղիցս շարժվել, նայել, խոսել նույնսկ` քնել: Հանկարծ աչքերս փակվեցին ու հանդիպեցի Ծույլին: Ես նրան հյութ հյուրասիրեցի: Էս անպետքը ալարում է խմել, ասում է.

_ Կխմացնե՞ս, լա~վ էլի:

Մեղքս եկավ, ուզում եմ խմացնել, բայց ես էլ եմ ալարում: Մեկ էլ թե.

_ Ջուր եմ ուզում:

Այ քեզ բա~ն: Ալարում եմ, որ ասեմ` դե գնա խմի, էլի:
Հայտնվում է մայրիկս ու ասում.

_Վե’ր կաց, գնա  դպրոց:

Իսկ Ծույլն ասում է.

_Մի’  գնա, պառկի’ր քեզ համար: Չէ՞ որ ինձ հետ շատ լավ է:

Չգիտեմ` ում լսեմ: Մե’կ մայրս, մե’կ Ծույլը: Ձայները խառնվել են: Ալարում եմ լսել:

Վա~յ, էս ո՞վ է ձայնը գլուխը գցել: Արթնացա: Ժամացույցն էր:

 

Ծուլը մեր դասարանում

Մի օր Ծույլը եկավ մեր դասարան: Նա բոլորին ծուլացրեց և բոլորը ծույլ դարձան, նույնիսկ ընկեր Նառան: Երբ դասն սկսվեց, ընկեր Նառան ալարում էր խոսել, մենք էլ ալարում էինք կարդալ, գրել, անգամ ալարում էինք չարություն անել: Սկսեցինք գրիչներին համոզել, որ մեր փոխարեն  գրեն, բայց չգրեցին: Գրի’չ, ծո’ւյլ գրիչ: Էսպես ալարելով նստել էինք, մեկ էլ ներս մտավ ընկեր Բլեյանը: Ծույլը որ նրան տեսավ, պուկ փախավ:

Ծույլ Ծույլը

Լինում է չի լինում մի Ծույլ է լինում: էս Ծույլը ալարում է խոսել:

_Է~յ,  գրի’չ, դու  գրիչ, վեր կաց ծույլի մասին գրիր:

Եվ գրիչը վեր է կենում ու սկսում գրել: Արագ, գեղեցիկ, առանց ջնջումների:

_Հե~յ, ձի’, արի ինձ տուն տար:

Ձին գալիս է, Ծույլին տուն տանում:

_Հե~յ, Արև’, արի քո շողերով դուռը բաց արա:

Արևը  գալիս է դուռը բացում:

  1. _Է~յ, մահճակա’լ, արի ինձ քնեցրու:

Մահճակալը  գալիս է, Ծույլին քնեցնում: Ծույլը քնում է մուշ-մուշ: Իսկ ո՞վ է նրան արթնացնելու…                                                                    

 Այ էսպես

Մի օր հաց ուտելիս ինձ այցելեց ծուլությունը, և ես սկսեցի ալարել: Ալարում եմ ու մտածում. «Երանի այս հացը ինքն իրեն վեր կենար և մտներ բերանս, ինքն իրեն ծամվեր ու կուլ  գնար»: Պարզվեց էս հացն ինձնից ալարկոտ էր,  ու էդպես էլ մնացի սոված: Ծուլությո´ւն, դու մեզ չես խանգարի զրուցել քո մասին:  8 տարեկաններ

 

Կարծիք գրել