Նախագիծ
Նվեր կրթահամալիրի տոնին
Նվեր կրթահամալիրի տոնին
5 տարեկանների ուսուցում Հոկտեմբերիկ
Մեծ խաղը շարունակվում է` այս անգամ՝ Համով բրդուճ
Փուշիկ տվի, լոշիկ առա
Համեցեք մեր թխած լոշիկներով մեր ձեռքերով պատրաստած բրդուճներն համտեսելու
Նոյեմբերի 6, ժամը 11.00 Մարմարյա սրահ
Մասնակիցներ
5 տարեկան սաներ, ծնողներ, դասվարներ, օգնականներ, քոլեջի ուսանողներ, հյուրեր
Սաները խմբերում լոշիկներ են թխում, բրդուճներ են պատրաստում, որոնք ծեսի ավարտին կհյուրասիրեն հյուրերին:
Համակարգողներ՝ Լուսինե Նազարյան, Հասմիկ Պողոսյան, Տաթև Մելքոնյան
Նկարահանում՝ Անի Սարգսյան
Լուսաբանում՝ Հասմիկ Պողոսյան, Լուսինե Նազարյան Նոր դպրոց
Շրխկանները պատրաստված են կաղիններով:
Ամեն խմբում աշխատում է ծնողների գնահատող խումբ. նրանք նկարում-նկարահանում են ծեսի ընթացքը:
Քննարկումները կկայանան խմբերի մոտակա ծնողական սեմինարի ժամանակ, որին ներկա կլինեն նաև դպրոցի (ուսումնական ծրագրի) և ուսկենտրոնի ղեկավարները:
Բրդուճները ծղոտե սկուտեղներով դրված կլինեն սրահում:
11.00 Սրահով մեկ սաները խմբերով կաշխատեն, կներկայացնեն 5 տարեկանների խմբում իրականացվող նախագծերից մեկը՝ Այլընտրանքային (նկարչություն, ծեփ, ձևավորում)
11.20 սկսվում է արարողությունը
Ամեն խումբ իր խաղն է խաղում ընդհանուր երգ-խաղերով:
1. Ծուղրուղուշար. դիրիժոր՝ երաժշտության դաստիարակներ
Աքլորը զիլ կանչեց թառին:
Ճիկ-ճիկ, ճիկ-ճիկ, զարթնեց մթնում ծիտը ծառին:
Մի օր էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փեդ է ման գալիս՝ թոնիրը վառի:
Ծուղրուղո՜ւ…
Կանչեց ծեգին երկրորդ բերան,
Հո-հո, հո-հո,
Նախիրն արդեն հանդը տարան:
Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ, քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
2. Ղազարոս Աղայան
Ահա եկավ խոտ հարողը,
Ուսին դրած գերանդին:
Ամբողջ խոտը նա հարել է,
Բան չի թողել մեր հանդին:
_Այ խոտ հարող, ասա տեսնենք,
Դու ինչպե՞ս ես խոտ հարում:
_Ահա այսպես, լավ նայեցեք,
Ես այսպես եմ խոտ հարում:
_Ջան, ինչ լավ է, եկ սովորենք
Մենք էլ այսպես խոտ հարենք:
3. Հեպ-հոպ խաղը
4. Մածնով կճուճ բերեցի, բերեցի,
Լցրեցի խնոցին,
Խնոցին հարեցի, հարեցի,
Թանը հանի`քամեցի՝
Քամեցի, լաաավ քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տվեցի:
Պետոն ուզե՛ց, տվեցի՛,
Չտվեցի՜, գլխին դմփեցի՜:
6. Խաղ՝Խաղողը հասել ա, հասմսել ա
7. Խաղողի երգ-խաղ (Նոր ձայնագրություն)
8. Ուրախ մարմնամարզություն. Շրխկան հատակ
9. ջաղաց
10. ՉԷ՜, իմ լոշիկը ետ տուր ինձ, թե չէ՜;
Շրխկանները շրխկացնում են և ծորացնելով ասում.
-Թե չէ՜, լոշիկդ կառնեմ, դուրս կթռչեմ:
Երգում են՝
Փուշիկ տվի, լոշիկ առա
Տարայ նանա,
Լոշիկ տվի, գառնուկ առա,
Տարայ նանա, նայնա…
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգըլը, մընգըլը, ծիվ-ծիվ…
Կարծիք գրել