Պարզվում է Լոնդոնում կազմակերպված հայկական համայնք կա, այդ համայնքում կարդում են կրթահամալիրի «Պարտեզ» ամսագիրը: Հենց լոնդոնահայերի խորհրդով էլ երևան մեկնող անգլուհի Ժոզեֆինային խորհուրդ են տվել իր զույգ երեխաներին՝ Լավինիային և Հյուգոյին մեր կրթահամալիրի պարտեզ բերել: Երկու օր է երեխաները հաճախում ռն Գեղարվեստի կրտսեր դպրոցի նախակրթարան. մայրիկն անընդհատ իր գոհունակությունն է հայտնում, իսկ Լավինյան և Հյուգոն լավ են զգում:
Երբ իմացանք, որ նրանք ուզում են հայերեն սովորել, «Պարտեզ»-ի ամենագլխավոր խմբագիր Արեգն իր օգնությունն առաջարկեց, որոշեց անգլիացիներին սովորեցնել հայերեն «Լուսինը», ինքնուրույն:
Կարծիք գրել