Պարզվում է՝ այս աշխարհում ամեն ինչ փոփոխական է. եթե առաջ Խաշիլ փափա էին եփում: Հիմա Խաշիլ փափան դրձել է ի՞նչ…
Պարզվում է՝ այս աշխարհում ամեն ինչ փոփոխական է. եթե առաջ Խաշիլ փափա էին եփում: Հիմա Խաշիլ փափան դրձել է ի՞նչ…
Ազգային խաղերի ժամանակակից անվանումներ Նոր դպրոցի նախակրթարանում
Աննա Հայրոյան Նոր դպրոց
Ամեն օր Նոր դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում խաղում ենք : Խաղում ենք երգելով, պարելով, վազելով, թռչկոտելով, ծափերով, շրխկաններով: Արփին առաջարկեց՝ «Խաշիլ- ճաշ»:
Խաղի պայմանն է, և Արեգը հարցրեց Մ. Դավիթին.
-Ա՛յ թռչուն, ի՞նչ ես եփում:
-Խաշիլ-պիցցա,- պատասխանեց Դավիթը խաշիլ փափայի փոխարեն :
Լավ ծիծաղեցինք:
Խաշիլ –պիցցա չէ, Տաշիր պիցցա,- բացականչեց Սամվելը:
-Խաշիլ -կարտոֆիլ,-շարունակեց Մագան:
-Խաշիլ –խաշ,- ասաց Սամվելը:
-Խաշիկ –շիլա,- ասաց Արփին:
Հետո լվացվեցինք և գնացինք նախաճաշելու:
Մինչև սեղան գցելը, ընկեր Ամալյան, Արփին և Վիկան գեղեցիկ դասավորել էին ափսեններն ու գդալները:
Հետո երեխաները սկսեցին տուն-տունիկ խաղալ:
-Ես մայրիկն եմ,- ասաց Մարիամը:
-Ես հայրիկն եմ,-ասաց Արմանը:
-Ես հորաքույրն եմ,- ասաց Ինեսիկը:
Պապիկ, տատիկ, մորաքույր, հորեղբայր, մեկ էլ հանկարծ սկեսուր :
Մ. Դավիթը զարմացած նայեց և հարցրեց.
-Ընկե՛ր Աննա, սկեսուրն ի՞նչ է:
-Դավիթ ջան, քո Գայան տատիկը մայրիկիդ սկեսուրն է:
Երգ , պար, աշխուժացանք:
Հետո հարմար տեղավորվեցինք գորգին և սկսեցինք հեքիաթ հորինել:
-Լինում է, չի լինում մի խնձոր,-սկսեց Արեգը:
Մագան էլ մեջ ընկավ .
-Կար -չկար մի նապաստակ:
Բոլորը սկսեցին խոսել: Մեկը մյուսին չէր լսում: Ես էլ ասացի .
-Ի՞նչ կա ու չկա:
Երեխաները լռեցին և սկսեցին մտածել:
Մարիամն ասաց՝ ծաղիկ:
Արեգն էլ ասաց՝ բահ:
Արենն ասաց՝ ծառ:
_Ի՞նչ կա ու չկա՞, դրսում ծառ կա, իսկ խմբասենյակու՞մ…
Չկա կա,- բղավեց Էլենը:
Երեխաները նախապատրաստվում էին քնելու:
Հրաչն ասաց.
-Ի՞նչ կա ու չկա:
-Ընկե՛ր Աննա, կոճակ:
Բոլորս սկսեցինք մեր շորերի վրա կոճակ ման գալ: Վիկան ասաց.
-Ես կոճակ չունեմ:
-Ես էլ չունեմ,- ասաց Սիոնան:
-Ես ունեմ,- բղավեց Արփին;
-Իմը մեծ կոճակ է,- ասաց Գևորիկը:
Խորենի լեզուն նոր է բացվել, մոտեցավ .
-Կոճակ, /քոչակ, կոչակ/,- ցույց տալով վերնաշապիկի կոճակները:
Խաղացեք, և ոչ միայն խաղալիքներով… թեև ինչով խաղա երեխան, այն էլ խաղալիք է, գուցե ճիշտը՝ գործիք:
Կարծիք գրել