Կրտսեր դպրոց-պարտեզների ամանորյա ծրագրի նախագիծ, որն իրականացվում է ձմեռային ճամբարի ընթացքում և Հունվարի 1-10:
Ամանորյա ծեսը կրտսեր դպրոց-պարտեզներում՝
Նոր-նոր Ամանոր
Նորն էլ նոր է ամեն օր
«Զար զընգը» ամանորյա տարբեր երգերի միքս-ներկայացում աշարհի ժողովուրդների ամանորյա երգերի ներառմամբ
Պահքի օր՝ հյուրասիրություն պահքի կերակուրներով. Ամեն խումբ կամ դասարան մի կերակուր է բերում ընդհանուր սեղանին
Բակի ծառը՝ տոնածառ. բակում մեկ կամ մի քանի ծառ են զարդարում. տոնածառը միայն եղևնին չէ
Ամանօրյա զվարճալի երգի հորինում տարբեր հնարքների կիրառմամբ
Մարդահացիկներ (ասիլ-վասիլներ) են թխում և բաժանում, նաև՝ տուն տանում՝ Նոր տարվա գիշերը սեղանին դնելու համար
Ուսումնական ճամփորդություն քաղաքում դասարանով, խմբով, անհատական. շրջում են, նկարում, հարցազրույց, զրույց ձայնագրում, մեդիանյութեր պատրաստում:
Ծառ-ձմեռ պապ, ջուր- ձմեռ պապ և երևակայական այլ ձմեռ պապերի շքերթ մարմարյա սրահում
Ամանորյա զվարճալի երգ են հորինում և ձայնագրում
Չարխափանների պատրաստում հատկապես ընկույզներով կամ փոքրիկ զանգակներով
Մեդիամիջավայրում
«Այսպիսի երգ» նախագիծ. իրենց հորինած ամանորյա ԶՎԱՐՃԱԼԻ ԵՐԳԻ ԿԱՐԱՈԿԵ
«Անուշ լինի պահքի կերակուրը» նախագիծ պահքի կերակուրների բաղադրատոմսերի մեդիաշտեմարան. բաղադրատոմսերը նկարահանված ներկայացնում են ծնողները, հարազատները,.՝ պահքի կերակուրների բաղադրատոմսերի մեդիաժողովածու ստեղծում են բոլոր խմբերը:
«Տոնական քաղաքը կայքում» նախագիծ
Անհատական մեդիաշնորհավորանքներ տատիկին, պապիկին
Ամանորյա խնդրագիրք՝ ինչ կարժենա կերակուրը, տոնական առևտուրի արժեքը և նման այլ առօրյա խնդիրներ
«Բարի մտքերի բաց ծրար» նախագիծ. դրանք ցանկություններ չեն, այլ օրվա ընթացքում արտահայտած մտքեր՝ ասենք՝ «Առավոտյան ես բարձր տրամադրություն ունեի»:
«Ձմեռ պապի ծրարում»՝ իր համար և մեզ համար
«Ամանորյա գյուղ». ներկայացնում են տատիկ-պապիկները, հարազատները, իրենք՝ սովորողները
Ամանորյա տրամադրությամբ դիմանկարների. ծիծաղելի, զվարճալի, ծամածռված դեմքերով, մեդիա և ֆոտոցուցադրություն:
Կարծիք գրել