«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց
2014-2015 ուսումնական տարի
5 տարեկանների ուսուցում
Ուսումնական պլան
1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային պետական
այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր), սանի խնամքի և ուսուցման
պայմանագրի հավելվածն է:
2. 5 տարեկանների ուսուցումը կազմակերպվում է պարտեզային պայմաններում,
երկարացված օրով՝ 9.00-17.00, սաների անընդհատ, իրական, անառարկայական
գործունեությամբ։
3. Ուսումնական պլանի բաղադրիչներից յուրաքանչյուրը՝ խոսքի զարգացում,
երաժշտություն-պար, մարմնակրթություն, բնագիտություն, բույսերի և կենդանիների
խնամք, թվաբանություն, կերպարվեստ-տեխնոլոգիա, մեդիատեխնոլոգիաներ, սանի
ամենօրյա գործունեության բաղադրիչն է: Սահմանված կարգով իրականացվող
ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
4. 5 տարեկանների ուսուցման խմբերը գործում են կրթահամալիրի Նոր դպրոցում, Դպրոց-
պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում, Քոլեջ-
արհեստագործական ավագ դպրոցում (այսուհետ` Դպրոց):
5. Խումբ ընդունվում է այն երեխան (այսուհետ՝ սան), ում 5 տարին լրանում է մինչև 2014թ.
դեկտեմբերի 31-ը, ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում
ուսումնառության պայմանագիր:
6. Խմբում սաների թիվը 20-25 է:
7. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի
հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ
հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
8. Ծրագրի իրագործման, խմբի գործունեության պատասխանատու-կազմակերպիչը
դասվարն է, որ սահմանված կարգով վարում է Դպրոցի կայքում հրապարակված իր
(խմբի) ուսումնական բլոգը, մասնակցում դպրոցի, կրթահամալիրի կայքի աշխատանքին:
9. Սանի հաճախումները, գործունեության արդյունքների մասին անհրաժեշտ
տեղեկությունները գրանցվում են սահմանված կարգով: Սանն իր ներկայությունը
մատյանում գրանցում է անձամբ. այս աշխատանքը խմբի առավոտյան ծեսի
բաղկացուցիչն է:
10. Ուսուցումը կազմակերպվում է ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի,
սահմանված կարգով կազմված և հրապարակված ամսական, շաբաթական, օրական
ուսումնական նախագծերով։
11. Սաների ուսումնական գործունեության արդյունքները ներկայացվում են ամենօրյա
լուսաբանմամբ, ուսումնական օրացույցով նախատեսված ամենամսյա
ստուգատեսներով, TV5-ի, Ռադիո 5-ի հաղորդումներով, ստեղծված-հրապարակված
էլեկտրոնային ուսումնական նյութերով:12. Խումբը սահմանված կարգով մասնակցում է կրտսեր դպրոցի ընդհանուր
պարապմունքին:
13. Դասվարը սահմանված կարգով լրացնում է.
սանի մասին տեղեկատվական թերթիկը՝ ֆիզիկական, ֆիզիոլոգիական, ընտանեկան
տվյալներ,
սանի գնահատման թերթիկը՝ ինքնուրույնության, արժեքային համակարգի,
հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, ձեռքբերումները,
զարգացման մոտակա պլանը:
Կարծիք գրել