Ատամհատիկյան հիշողություններ

Բարև Կրթահամալիր: Ես Լիլին եմ: Ծնվել եմ 21.03.2011թ: Պատկերացնում եք, դեռ 1.8 տարեկան եմ ու արդեն համարյա բոլոր ատամիկներս ունեմ: Բոլորն էլ առողջ ու ճերմակ:

Երևի նայում եք նկարիս ու մտածում. “Տեսնես ի՞նչ է դառնալու էս էրեխան”: Սկզբից հավաքեցի մի բուռ չիր ու չամիչ /պետք է չէ՞ ատամներս ըստ նպատակի օգտագործեի/, հետո տեսա, որ մայրիկիս գիրքը հենց այնպես դիմացս էին դրել, իսկ ես այնքան էի փորձել վերցնել այն, բայց մերոնք վախենում էին, թե կպատռեմ ու չէին տալիս: Վերցրեցի ու սկսեցի լուրջ դեմքով ուսումնասիրել: Սթափվեցի մերոնց ուրախ ծափերից: Ա՛յ քեզ բան, ուրեմն կարելի է նաև մորաքրոջս հեռախոսն էլ վերցնել:  Այդպես հերթով ինձնով արի դիմացս դրված ամեն ինչ:

Չեմ որոշել, ինչ եմ դառնալու, հիմա միակ մտածմունքս այն է, թե ինչպես հասնեմ մայրիկիս զգեստապահարանի վերևի դարակին…

Կարծիք գրել