Ատամհատիկ 2012

2011թ. ծնված սեբաստացիների ատամհատիկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ատամհատիկի ծես

Դեկտեմբերի 12` ժ. 17.30

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող և իրականացվող «Զրոյից երկու տարեկանների կրթություն» ծրագիրն ուղղված է երիտասարդ ընտանիքներին, աջակցում է նրանց զարգացնող ծրագրերով և նախագծերով, երեխայի զարգացման միջավայրի, պայմանների, երեխայի օրվա և հիգիենայի կազմակերպման նյութերով, հետևում է երեխայի զարգացման ընտանեկան ծրագրին։ Նյութերը հրապարակվում են «Պարտեզ» ամսագրի «Ատամհատիկ» էջում։ Ծրագիրը մշակում, կազմակերպում  և տարածում է  0-2 տարեկանների, նրանց  ծնողների գնահատման ու մեծարման տոներ` որպես  ժամանակակից կյանքի մերօրյա ծեսեր:

Հերթական ծեսը Ատամհատիկն է՝ կրթահամալիրի աշխատողների՝ 2011թ. ծնված  երեխաների ատմահատիկը: Հրավիրում ենք դեկտեմբերի 12-ին` ժամը 17.30,  Հարավարևմտյան զանգավածի Սուրբ Երրորդության եկեղեցի` մանուկների օրհնության արարողությանը։ Ծեսի շարունակությունը ՝ կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցում` Րաֆֆու 69/1։  ։

Ատամհատիկ ծիսակատարության ծրագիր

17.30    Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում 

Գեղարվեստի դպրոցում

18.00 Գեղարվեստի կրտսեր դպրոց  

 Մեծ ցուցասրահ 

՝Ֆոտոսեսիա՝ «2011թ. ծնված սեբաստացիներ»

Վարողը ողջունում է մասնակիցներին:

Էլեկտրոնային գրատախտակին օրվա 2011թ. ծնվածների  մասին պատմող ֆիլմն է:

6 երեխայի մասին պատմելուց հետո ֆիլմն ընդհատվում է,  բոլորը երգում են «Արև-արև, եկ, եկ» երգը շրխկաններով:

Շարունակվում է սաների մասին պատմող ֆիլմը:

Ֆիլմի ավարտից հետո միասին արտասանում են ատմահատիկի ասիկ՝

Ատամհատիկ ,

Ակռահատիկ,

Ակվասորիկ,

Ատամսորիկ,

Կեղքահատիկ,

Կեռահատիկ,

Կճեխաշն շնորհավոր լինի:

«Ատամհատիկ» ամսագրի ներկայացում

Ֆիլմի ավարտից հետո մասնակիցները Գովընդ են պարում:

Ընթացքում   մասնակիցներին և ծնողներին նախապատրաստում են պոդիումի:

Ընդհանուր սրահում՝

Պարից հետո մասնակիցները տեղափոխվում են ընդհանուր սրահ, որտեղ սաները վերցնում են սեղանին  դրված մասնագիտություն խորհրդանշող որևէ իր, մայրիկի հետ պոդիում բարձրանում:   Հայրն էլ ներքևից  ուղեկցում է: Վարողը ներկայացնում է մասնակիցներին:

Ընթերցասրահում՝ Պոդիումի ավարտից հետո Գեղարվեստի կրտսեր դպրոցի ընթերցասրահի բացումն է: Ատամիկները ընթերցասրահին նվիրում են իրենց առաջին գրքերը, այլ նվիրատվություններ:

Նվիրատվությունից հետո միասին երգում են՝ «Արև, արև, արի դուրս» երգը:

Երգելուց հետո ընթերցասրահի մի հատվածում Ատամիկները և ծնողները նկարում են և նկարները նվիրում ցուցասրահին:

Բոլորն արտասանում են ատմահատիկի ասիկը  (Ղ. Աղայան):

  1. Ատամ, ատամ,
    Իմ կաթնատամ,
    Դու շուտ արի՛,
    Գալըդ բարի՜,
    Իմ լավ  ատամ.
    Ես քեզ կըտամ
    Չամչով փլա՜վ,
    Հնդու խուրմա,
    Տանձ ու խնձոր
    Մի՜շտ, ամեն օ՜ր
    Փըստա՜, բադա՜մ,
    Էլ ո՜ր մեկի
    Անունը տամ,
    Իմ լավ ատամ:

Մարզասրահում

Ատամիկներն ու մայրերը մարմանամարզության ուսուցչի և դասվարի հետ խաղում են, սահում:

Մասնակիցները ուսուցչի հետ խաղում են «Մամի, մամի, խաղողը հասե՞լ է…» խաղը:

Ընդհանուր սրահում

«Ատամտորթ  ու գինի»   արարողություն.  օրհնություններ, շնորհավորանքներ

Հյուրասիրություն.

Պարեր

 

 

Կարծիք գրել