Բարև, Ջուր
Ամառային լողափի լողուսուցման նախագիծ
Գեղարվեստի կրտսեր դպրոց
Հունիսի 2014
Նպատակը` սաների գործունեության կազնակերպում ամառային լողափին
Խնդիրները` սաների ֆիզիկական զարգացում, կեփում
լողուսուցում
Մասնակիցների անհատական միջոցներ
լողազգեստ
լողաթափիկ
սրբիչ
գլխարկ
ջրօղակ կամ լողակ
ջրագնդակներ
միջին չափի թաս և բաժակ (крушка):
- Ամեն օր ջուրը մտնելուց առաջ ուրախ մարմնամարզություն, որ մարմինը պատրաստ լինի ջուրը մտնելուն:
- Մեծերի օգնությամբ կամ ինքնուրույն դանդաղ մտնում են ավազանի մեջ: Չփչփացնում են, չլմփացնում:
- Կամաց-կամաց կանգնում ենք ոտքերի վրա:
- Դաստիարկի հետ խաղում են.
_Բարև ջուր: Աջ կամ ձախ ձեռքով չլմփացնում ենք ջրի մեջ:
_Բարև ջուր, բարև ջուր,-ու չլմփացնում են մեկ աջ, մեկ ձախ ձեռքով:
_Բարև, ջուր, բարև, ջուր, բարև, ջուր, բարև, ջուր:
Ուրախ է, չէ՞: Մեկ աջ ձեռքով՝ չլը՜մփ, մեկ ձախ ձեռքով՝ չլը՜մփ՝ մեկ աջ, մեկ՝ ձախ:
Լավ ծանոթություն էր, չէ՞:
5. Ձեռքով վերցնում են ջուրը, լցնում իրենց գլխին, հետո՝ կողքի ընկերների գլխին: Նույն բանն անում են բաժակով (крушка): - Գնդակախաղ՝ գնդակը շատ բարձր նետում են վեր և թողնում, որ ընկնի ջրի վրա:
- Ջրային Շրխկան
Երաժշտությունը ծափերով շրխկացնում են ջրի վրա: Ծափը տալիս են ջրի մակերեսին, այնպես, որ ձեռքը մի քիչ ջրի մեջ լինի, ջուրը մնա ծափի մեջ: - Ամուր կանգնում ենք ոտքերի վրա: Կանգնեցինք: Խորը, շատ խորը շունչ ենք քաշում, շունչը պահում ենք ու մռութը մտցնում ջրի մեջ, մի՜ քիչ պահում ու դուրս հանում: Գիտե՞ք՝ ինչու ենք այդպես անում, որ շնչել սովորենք, որ շունչը երկար պահել կարողանանք: Դա կարևոր է ջրում:
Նույն բանն անում ենք երեքով՝ իրար ձեռք բռնած; Միասին շնչում ենք, միասին սուզվում ու դուրս թռչում:
Հետո ջրից դուրս՝ փրփրախաղ և պղպջակներ:
Կարծիք գրել