ԱՄԱՆՈՐ
Տոնական օրեր, տոնական եռուզեռ Նախակրթարանում ամանորյա ծեսն սկսվում է դեկտեմբերի 1-ից: Դաստիարակը ծեսի ծրագիրը ուղարկում է ծնողներին:
Սկսում են ժապավեններ, ուլունքներ, կոճակներ, բազմագույն փայլուն թղթեր, այլ մանր- մունր առարկաներ հավաքել, տոնական երգեր, օրհնանքներ, ասերգեր սովորել – բեմադրել, տոնականորեն զարդարել խմբասենյակը, տոնական հագուստներ պատրաստել:
Ծեսին նախորդող յուրաքանչյուր օր խումբն ունենում է իր հստակ անելիքը. օրերն ունենում են իրենց անունները, որքան տարբեր, անսովոր, անսպասելի, ուրախ ու տոնական, այնքան լավ:
Ամանօրյա ուսումնական օրացույց
Ամեն օր իր անունն ունի և այդ օրվա գործունեությունը կապված է օրվա անվան հետ:
Խմբում հավաքում են մետաղյա շշանման տարաներ, ընդեղեն՝ լոբի, ոլոռ, սիսեռ, ավազ, մանր ուլունքներ, մանր կոճակներ, հին գլխարկներ, ձեռնոցներ, հողաթափեր, էլեկտրական լամպեր…
Ենթակայքում Ձմեռ պապի էջ են բացում և բանավոր նամակներ են տեղադրում այդ էջում, նկարներ, բառեր, երգեր և էլի անակնկալներ են նվիրում Ձմեռ պապին:
Սկսում են բակում մեկ կամ մի քանի ծառ զարդարել իրենց պատրաստած միաոճ խաղալիքներով. տոնածառը միայն եղևնին չէ, ցանկացած ծառ տոնի ծառ է:
Խումբը ևս զարդարում են նույն ոճի խաղալիքներով, կերպարներով: Խմբասենյակը սկսում են զարդարել դեկտեմբերի 1-ից:
Դեկտեմբերի 3 Շրխկան օր
- Պատրաստում են տոնական շրխկաններ
Դեկտեմբերի 4, 5,6՝ Պապյե-մաշե
- Երեխաները, դաստիարակը և ծնողները տարբեր չափի պապյե – մաշեներ են պատրաստում:
Ինչպես պատրաստել պապյե – մաշե:
Անհրաժեշտ նյութեր` հին լրագրեր, տաշտ ուալյուր կամ էմուլսիա, տարբեր չափի փուչիկներ: Փուչիկները փչել: Մի քիչ լայն տաշտի մեջ ալյուրը ջրով բացել, սոսինձ պատրաստել (կարելի է էմուլսիայով աշխատել): Լրագրերը 3- 4 սմ լայնությամբ շերտերով ժապավենի նման կտրատել: Ստացված շերտերը թաթախել խմոր – սոսինձի կամ էմուլսիայի մեջ, դրանք շերտ – շերտ հավաքել փուչիկի վրա այնպես, որ փուչիկը 3- 4 շերտ լրագրով ծածկվի` հնարավորին չափ հարթ մակերես ստանալով: Փուչիկը կախել, 3-4 օր թողնել, որ սոսինձը վրայից քամվի, թուղթը չորանա: Այնուհետև փուչիկը տրաքացնել կամ բերանը բացել, թղթի միջից հանել: Ստացված պապյե- մաշեն բազմագույն կամ միագույն ներկել. դրանից կարելի է խաղալիքներ, դիմակներ կամ այլ առարկաներ պատրաստել:
Շատ մեծ պապյե մաշեներ էլ են պատրաստում ուրախ դիմակների համար:
Դեկտեմբերի 7 Ուրախ խաղալիք
- Պապյե-մաշեներով տարբեր խաղալիքներ են պատրաստում:
- Ամենազվարճալի ամանորյա երգը. հորինում են խմբով կամ դասարանով, ծնողների հետ, ընտանիքով
Դեկտեմբերի 10՝ Ամանորյա դիմակներ
- Մեծ պապյե-մաշեներով մեծ դիմակներ են պատրաստում:
Դեկտեմբերի 11 Ուրախ խաղալիք
Ուրախ խաղալիքներ են պատրաստում փչացած էլեկտրական լամպերով և այլ թափոններով
Ուրախ պարի բեմադրում
Դեկտեմբերի 12 Դիմակ
Սաներն իրար և դասավանդողներին են լուսանկարում ծիծաղելի, զվարճալի, ծամածռված դեմքերով, մեդիա և ֆոտոցուցադրություն անում:
Դեկտեմբերի 13 Ացիկ- ացիկ, մի մեծ բացիկ
Պատրաստում են աշխարհի ամենամեծ բացիկը:
Այն պիտի երեխաների հասակից բարձր լինի` 1- 1,5 մետր բարձրությամբ, կարող է Ձմեռ պապի, տոնածառի կամ ավելի հետաքրքիր այլ կերպարի տեսք ունենալ: Որպեսզի բացիկը հարթ չլինի, կարելի է տարբեր նյութերով (փուչիկներ, ժապավեններ, ուլունքներ, կոճակներ) զարդարել: Բացիկը կախում են խմբում. դրա վրա ծնողները իրար և իրենց երեխաներին ամանորյա բարեմաղթանքներ են գրում:
Դեկտեմբերի 14 Տոնական քաղաք
Ոումնական ճամփորդություն քաղաքում. Շրջում ե, նկարում, ձայնագրում, մեդիանյութեր պատրաստում:
Դեկտեմբերի 17 Վիդեոբացիկներ և այլ բացիկներ՝ բոլորին
Դեկտեմբերի 18 Ամենաուրախ խաղալիքը հին կոշիկով
- խաղալիք, տիկնիկներ, կերպարներ են պատրաստում հին կոշիկով, հին հողաթափով, ձեռնոցով կամ գուլպայով
Դեկտեմբերի 19 -20 Ուրախ վարագույր
Դեկտեմբերի 19 -20 Թաթիկ – բացիկ
Երեխաները երկտակ ծալված թղթի վրա իրենց ձեռքերն են նկարում: Թուղթը կտրում են այնպես, որ ծալված մասը չկտրվի, ստացված զույգ թաթիկները չբաժանվեն, այլ ծալվեն- բացվեն, և դրանցով ամանորյա բացիկներ են պատրաստում: Դաստիարակը դրանց վրա գրի է առնում երեխաների` իրենց հարազատներին ուղղված մաղթանքները: Երեխաները կարող են մի քանի այդպիսի բացիկ պատրաստել, որոնք կդառնան նամակներ և կուղարկվեն Ձմեռ պապին:
Դեկտեմբերի 21 Նվեր – փլավ
Այ քեզ համով (կամ՝ թթու, կծու, դառը) տոնածառ. համով տոնածառի պատրաստում
Երեխաները, դաստիարակըները և ծնողները միասին պատրաստվում են փլավ եփելու արարողությանը: Մաքրում են գազարը, ձևավոր կտրատում` փլավը ձևավորելու համար: Ափսեների հատակին նուշ կամ ընկույզ են դնում, վրան փլավ լցնում: Ըստ ափսեից դուրս եկած նուշի կամ ընկույզի` երեխան համապատասխան նվեր է ստանում: Սա համարվում է ամանորյա նվիրատվության ձևերից մեկը:
Ընթացքում իրականացվող նախագծեր
- Բաց ծրար՝ բոլորին նախագիծ՝
Սաների արտահայտած բարի մտքերի մեդիածրար՝ դա կարող է և՛ բանավոր լինել, և՛ համակարգչային տարբեր ծրագրերով: Պարտադիր չէ և պետք էլ չէ, որ այդ մտքերը ամանորի հետ կապված լինեն: Ասենք՝ Լուսինն ինչան բարի է:
Կարևորն այն է, որ միտքերը հաճելի լինեն կարդացողներին:
- Սաները մեդիաբացիկներ են ուղարկում բոլոր դասավանդողներին:
- Բակում մեկ կամ մի քանի ծառ են զարդարում. տոնածառը միայն եղևնին չէ, ցանկացած ծառ տոնի ծառ է:
Այ քեզ համով տոնածառ. խմբասենյակների այս տարվա գլխավոր տոնածառերը համով են լինելու՝ համով, քաղցր, կծու, թթու, դառը.:
- Պահքի շտեմարան.՝ պահքի կերակուրների բաղադրատոմսերի մեդիաժողովածու ստեղծում են բոլոր խմբերը:
- Ուրախ պարի բեմադրում. ամեն օր
- Ամանօրյա զվարճալի երգի հորինում. ամեն օր
- Ամանորյա երգերի ուսուցում-բեմադրում:
- Անհատական մեդիաշնորհավորանքներ տատիկին, պապիկին:
Կարծիք գրել