ԶԱՏԻԿ ուսումնական նախագիծ
Ամեն տարիքային խումբ իրեն հապապատասխան աշխատանքներն է կատարում:
Հետազոտական աշխատանք
Տեղեկություններ «Զատիկ» ծեսի ծագման մասին
Զատկական հավատալիքներ
Այլ ժողովուրդների «Զատիկ» – ը
Այլ ժողովուրդների զատկական երգեր
Բնագիտություն
Ածիկ
Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին:
Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին, պատկերացում են կազմում անկենդան և մեռած բնության մասին:
Ձվի հետ կապված փորձեր:
Տեխնոլոգիա
Թափոններից Ձու _ տիկնիկներ են պատրաստում:
Կենաց ծառ-Զատկածառ
Տոնից 15-20 օր առաջ ծառի էտած ճյուղ են բերում խմբասենյակ, զարդարում իրենց նախշած ձվերով, պատրաստած կերպարներով:
Ուտիս տատ
Եթե Բարեկենդանին Ուտիս տատ չեն ունեցել, տոնից 10-15 օր առաջ նրա տիկնիկն են պատրաստում:
Զատկական կերպարներով հրավիրատոմսեր են պատրաստում` ծանոթներին ծիսակատարությանը հրավիրելու համար:
- Զատկական կերակուրների բաղադրատոմսեր
- Զատկական երգերի կարաոկեների ստեղծում
- Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ
Ընտանեկան նախագծեր՝
- Մեր մանկության խաղերը
- Հեքիաթասաց տատ ու պապ
- Ընտանեկան ուրախ ներկայացումներ
- Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
- Զատկական առածանի
- Հեքիաթներ ու պատմություններ են հորինում, երգեր, պարեր, խաղեր են սովորում-բեմադրում:
Ծեսին նախորդող շաբաթը հետաքրքիր է անցել, տարբեր հավատալիքների և պաշտամունքների հետ է կապվել: Շաբաթն ավարտվում է ծիսակատարության օրը՝ այս տարի ապրիլի 20-ին, հին հայկական օրացույցով՝ Արեգ օրը (կիրակի 20.04.2014):
Տոնին նախորդող Մեծ` քառասունօրյա պահքը, որն սկսվում է Բուն Բարեկենդանի հաջորդ օրը, լուծվում է Սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, ճրագալույցի պատարագից հետո:
Ասում էին, Զատկի օրը բախտ են բաժանում, ով այդ օրը քներ, բախտից կզրկվեր:
Սովորաբար գյուղի բոլոր ընտանիքները ընդհանուր միջոցներով մատաղ էին անում, որ Ախար էր կոչվում:
Մատաղը եփելուց առաջ օրհնության ասույթ էին ասում՝
Օրհնվի և պահպանվի
Ձեր դաշտն ու սարը, այծն ու ոչխարը,
Կովն ու կթանը, չութն ու գութանը,
Վարն ու վաստակը, գլուխն ու տակը,
Հանդն ու հանդստանը, արոտն ու այգեստանը,
Կալն ու ջաղացը, ցորենն ու հացը,
Ձին ու էշը, եզն ու գոմեշը,
Գառնարածը, ոչխարարածը,
Տավարածն ու հորթարածը:
Տոնին նախորդող շաբաթ այս անգամ՝ ապրիլի 14 – 19
Երկուշաբթի
Ջրաղացպանի օր
«Խնոցի-հարոցի» խաղը «Խաղադարան»
Երեքշաբթի
Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն՝
Հնում 10 թղթակտորներից 5-ի վրա գրվում էր «իմաստուն» 5-ի վրա` «հիմար» բառերը: 10 երեխա վերցնում էին մեկական թուղթ: Մտքում որևէ երազանք պահած անձինք նախապես ընտրում էին երեխաներից մեկին: ՙԻմաստուն՚ վիճակի ընկնելը նշանակում էր երազանքի իրականացում, “հիմարի” դեպքում` ձախողում: Այս արարողությունը կարելի է իրականացնել մեծերի և փոքրերի հետ` առանց հաշվի առնելու տարիքը:
Չորեքշաբթի
Չորեքշաբթին չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:
«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.
_Չիք-չիք, մուկը չիք,
_Չիք-չիք, մոծակը չիք…
Կարելի է խաղալ հարցուպատասխանով£
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
Հինգշաբթի
Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
Երեխաներն էլ կարող են նույն բանն անել ճիպոտով: Այդ օրը ամեն մեկն ընտրում է իր ծառը, զրուցում նրա հետ, մաքրում շուրջը…
Այդ օրը ընտանիքի անդամների թվով ձու են ներկում: Ճաշին ճաշակում են նոր ծլած կանաչիով ուտեստ:
Կարմիր, կանաչ թելերով մանկական մատանիներ, ապարանջաններ են պատրաստում :
Ուրբաթ
Ամեն ընտանիք գոնե մի պտղատու ծառ է տնկել, հավատալով, որ այն շատ բերքատու է լինելու:
Ծիսակատարությունը հաջորդ շաբաթ են անում: Այն կոչվում է Ավագ շաբաթ, ու բոլոր օրերը տոնական են:
Զատկական հանելուկներ
1.Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
2.Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
3. Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
4.Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:
Ասույթներ-առածներ
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Զատիկը թըռի, մեր կովը ծնի:
Զատկական խաղեր
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երեւացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաեւ նաեւ ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաեւ երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2. Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ծիսակատարության նյութերը
Զատկական ասիկներ
1.Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
2. _Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
_Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
3. _ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
4.- Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
5. – Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:
_Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, այ թոռոմած կծու սոխ, քեզնից վախեցող չկա:
5. Ակլատիզին _Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:
6. — -Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:
7. _Ակլատիզը փետելով
Զատիկը շուտ չես բերի:
Շուրջպարեր՝
«Պուպրատիկին եկել է»: Մի քանիսը ընթացքում Պուպրատիկն են պարեցնում, որ գալիս է Ծառզարդարից:
«Թամզարա» Ակլատիզի տիկնիկը խաղացնելով` կենտրոն են գալիս Ակլատիզները (5-6 հոգի) :
Յարխուշտա
Խաղերգեր
- «Զարկ, բոլոճիկ» երգը և խաղում:Խաղում են զույգ-զույգ. զույգի մեկը կքանստում է /գնդակ է դառնում և կքանստած թռվռում է գնդակի նման/, մյուսը կանգնում է նրա գլխավերևում և շատ թույլ հարվածելով «գնդակի գլխին» խաղացնում է նրան: Մյուսները տեղերում են երգում ու նույն խաղը խաղում:
- Զըմփիկ, զըմփիկ, զարին ա
- ԶնկլիկԳնացեք, տեսեք
- Գարուն եկավ ամպերով
- Կարկաչա
- Խնկի ծառը ծաղկել է
7. Ռ. Հախվերդյանի «Կարմիր զատիկ»
Տոնի Ժողովրդական ընկալումները
Մեջբերումներ Հրանուշ Խառատյանի գրքի «Զատիկե բաժնից
Հայոց մեջ Սուրբ Զատիկը մշտապես նշվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարևոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկնները օրեր առաջ «ածիկե են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:
Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը, որ «ախառե էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը: Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն արագորեն տարածվում էր ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաեւ Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր են դրել երիտասարդները եւ դրանց վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը՝ Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը Կարիմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ, հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներովե:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով փլավը, ձուկը, գինին ու կանաչեղենը: Այդ ցանկում կարևոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արևը:
Ժողովուրդն ասում է
-Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
-Կարմիր ձուն Զատկին կսազե:
-Կարմիր ձու տուր, կամիր օր տամ:
-Զատիկն առանց ձվի չի լինի:
-Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
-Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
-Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
-Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
-Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
-Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:
Իսկ հյուսիսային շիրակցիները ունեն միայն իրենց պատկանող ասույթը. «Մեծ Զատիկից առաջ չի կարող գարուն գալե, որից և բխել է մեկ այլ` «Կարմիր Զատիկն ինձ տուր, կարմիր օրերը քեզ տամե ասույթը:
Կարծիք գրել