5-6 տարեկանների մեկամյա նախապատրաստական ուսուցման խմբերի հերթական՝ «Հունվարիկներ» ամփոփում. այս անգամ՝ մարզատոն
«Գլուխկոնծի» 

Փետրվարի 7,  Մայր դպրոցի 2-րդ հարկի մարզասրահ  

Մասնակիցներ՝ դպրոց-պարտեզների  5-6 տարեկանների խմբերի հավաքական թիմեր՝ խմբի սաներ,    ծնողներ, աջակից թիմ՝ բարձր դասարանի   սովորողներ և երկրպագուներ:

Անհրաժեշտ մարզագույք՝   մարզական ներքնակներ, օղակներ,   բուլավաներ կամ փոքր դույլեր, փոքր գնդակներ,   պինգ պոնգի գնդակ և թիակ, սովորական միջին չափի գնդակներ, մարզաթունել,    փուչիկներ:
  Մարզատոնն իրականացվում է Մայր դպրոցի մարզասրահի 2 հատվածներում՝ մարզական գործիքներով և հայելիներով դատարկ հատվածներում:
Մարզասրահի գործիքներով հատվածում Նոր դպրոցի և Գեղարվեստի կրտսեր դպրոցի սաները  (պատասխանատուներ՝ Մերի Գրիգորյան, Կարինե Բաբուջյան ) ցուցադրական ելույթներ են ունենում, սաները և դասվարները ցուցադրում են իրենց մարմնամարզական հմտությունները:

 Հիմնական և Բ-4 դպրոց-պարտեզը մարզական և բակային խաղեր են խաղում հայելիների հատվածում  (ծրագիրը՝ ստորև):
Ընթացքում ցուցադրվելու են սաների մարզական գործունեությունը ներկայացնող ֆիլմեր:    

Մարզատոնի ծրագիր
1.Տոնական երթ
2. Ֆլեշմոբ

3. Մարզախաղ՝ Դրոշ, օղակ, գլուխկոնծի
Անհրաժեշտ գույք և միջոցներ՝ 1 փոքր գնդակ, որ սովորողի ձեռքի մեջ տեղավորվի, 10 օղակ,  1 մարզական ներքնակ:
Խաղացողների թիվը՝ 20
Խաղացողները շարվում են իրար ետևից՝ ուղղահայաց: Յուրաքանչյուր խմբի դիմաց հատակին շարվում է նույն չափի 10 օղակ և  վերջում՝ մարզական ներքնակ է դրվում:
Առաջին խաղացողը, գնդակը ձեռքում,  վազում է  օղակների միջով՝ անպայման բոլոր օղակների մեջ ոտք դնելով,  հասնում է  ներքնակին, գլուխկոնծի է տալիս,  նույն կերպ՝ բոլոր օղակների մեջ ոտք դնելով,  վերադառնում է: Հասնելով առջևում կանգնած ընկերոջը՝ գնդակը հանձնում է նրան և կանգնում շարքի վերջում: Գնդակն ստացած խաղացողը կատարում է նույն գործողությունը:

4. Պար-խաղ՝ «Աքլորակռիվ»

5. Մարզախաղ՝ Սահում ենք փորի վրա
Անհրաժեշտ գույք և պարագաներ՝    մարզական նստարան, մարզական թունել, մարզական ներքնակ, բուլավա
Խաղացողներ՝ 20 սան 2 ծնող, որ մարզաթունելը բռնի:
Խաղացողները շարվում են ուղղահայաց շարքով:
Յուրաքանչյուր շարքի դիմաց ՝ 1  ներքնակ է,   մարզաթունել,  մարզանստարան, բուլավա:
Առաջին խաղացողը   գլուխկոնծի է տալիս ներքնակի վրա, անցնում է թունելի
միջով , բարձրանում և փորի վրա պառկում է մարզանստարանին, սողալով անցնում դրա վրայով, շրջանցում է բուլավան , վազելով հասնում իր թիմին, ձեռքով հարվածելով դիմացի կանգնածի ձեռքին՝  նրան վազելու իրավունք է տալիս, իսկ ինքը կանգնում է շարքի վերջում:

 

6. Ազգային խաղ՝ Մուկն ու թակարդ
Թիմերը խաղում են իրարից անկախ: Խաղացողների թիվը՝ 20, որոնք  բաժանվում են 7 և  13 հոգիանոց խմբերի: 7 խաղացողները շրջան են կազմում, դառնում են թակարդ: Մնացածները շրջանից դուրս են մնում. նրանք մկներ են:
Մկները,  շրջանի կենտրոնում իրար գլխի հավաքված, ծափ տալով,  արտասանում են՝
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կուենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Թակարդը պատասխանում է.

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կուտե՞ք, պուտուկներով
Փլավ չկա, մեծ թակարդ կա,
Դուք ի՞նչ կուտեք մատիկներով:
Սա ասելուց հետո շրջանի երեխաները, առանց իրար ձեռք թողնելու,  ձեռքերը վերեև են բարձրացնում՝ դռներն են բացում:  Մկները վազվզելով մտնում են թակարդի մեջ, դուրս  գալիս:   Խաղավարի ազդանշանից հետո (խփում է դափին), շրջանի երեխաները ձեռքերն իջեցնում են, թակարդը փակվում է: Այն մկները, որոնք չեն հասցնի թակարդից դուրս գալ, բռնված են համարվում և միանում են շրջանին, դառնում են թակարդի մաս:   Երբ թակարդը   մեծանում է  (14 երեխա), խաղացողները տեղերով փոխվում են:  Խաղն ավարտվում է, երբ երաժշտությունը դադարում է հնչել:

7. Մարզախաղ՝  Մրցում են դաստիարակ-դայակները
Անհրաժեշտ պարագաներ՝ պինգ-պոնգի գնդակ և սովորական գնդակ, մարզաթունել:
Դաստիարակը, սաներից մեկի ձեռքը բռնած, կանգնում է թիմի մոտ, օգնականը մի այլ երեխայի հետ կանգնում է  որոշակի հեռավորության վրա:Դաստիարակը , երեխայի  ձեռքը բռնած, պինգ-պոնգի գնդակը խաղացնելով,   հասնում է օգնականին: Օգնականը,  երեխայի ձեռքը բռնած, մի ձեռքով գնդակը գետնի վրա խաղացնելով, հասնում է մարզաթունելին, գնդակը ձեռքին, առանց երեխայի  անցնում է մարզաթունելի միջով, երեխան անցնում է թունելի մոտով, դուրս գալիս, վազելով հասնում է շարքի առջև կանգնած երեխային և գնդակը հանձնում նրան, սա անմիջապես բարձրացնում է գնդակը:

Մարզախաղ
՝   Խաղաշղթա
 Անհրաժեշտ գույք՝ մարզական օղակ
 Մասնակիցները կանգնում են ուղղահայաց: Առաջին կանգնածը օղակը հագցրած է լինում գոտկատեղին: Երկրորդ մասնակիցը բռնում է օղակից: Երկուսով վազում են, շրջանցում բուլավան, հասնում են թիմին, երրորդ խաղացողը բռնում է երկրորդի ձեռքը, երեքով վազում են, շրջանցում են բուլավան, հասնում են թիմին, իրենց հետ վերցնում են 4-րդ մասնակցին… այսպես մինչև վերջին խաղացողը

8. Փուչիկների տեղափոխում
Մրցում է 6  ծնող-աջակից յուրաքանչյուր թիմից:
Սաների մոտ փչված փուչիկներ են: Երկուական ծնող սաներից հերթով վերցնում է փուչիկը,  մեջքով պահելով այն հասցնում է  թիմից   որոշակի հեռավորությամբ դրված բուլավային, վայր գցում այն, վերադառնում նորի ետևից: Եթե ճանապարհին փուչիկն ընկնում է, զույգը խաղից դուրս է գալիս:
Հաղթում է այն թիմը, որի բոլոր փուչիկները առաջինն են «տեղափոխվում»:.       

9. Սաների բնական տեղափոխում
Մասնակիցները՝ 6 թեթևաքաշ սան, 6 ծնող-աջակից:
Սաները շարվում են ուղղահայաց, ծնողները՝ սովորողներից սկսած շարվում են իրար կողք:  Վերջում մարզական ներքնակ է դրվում: Առաջին ծնողը վերցնում է առաջին երեխային և փոխանցում կողքինին, սա էլ՝ իր կողքինին:  Ծնողների շարքի վերջում երեխան հայտնվում է հատակին, գլուխկոնծի է տալիս մարզական ներքնակին և դասվարի օգնությամբ շարք կանգնում: 

 Երաժշտական գլուխկոնծիներ:

 

 

 

 

Կարծիք գրել