Ծեսը շարունակվում է. Կրտսեր սեբաստացիներ

 

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.30 սկսվում է հերթական ծեսը՝ «Ատամհատիկ  2013»: Հրավիրում ենք բոլորին, ով 0-2 տարեկան է, գուցե   ավելի մեծ, ում ատամներից մեկը կամ մի քանիսը օրերս են ծլել կամ ընկել,  կամ էլ նոր պիտի ծլեն կամ ընկնեն…

Ծրագիրն այսպիսին է՝  

 «Ատահատիկ 2013»   Ծիսակատարություն

17.30    Հարավարևմտյան զանգավածի Սուրբ Երրորդություն եկեղեցի` մանկանց օրհնության արարողություն 

 Ծեսի շարունակությունը ՝ կրթահամալիրի   Դպրոցպարտեզում՝      Ա.Բաբաջանյան 38/1, 74.21.72:

18.30 Դպրոց-պարտեզ
Մուտք՝

  • Երաժշտություն
  • Ատամհատիկի մասնակիցները՝ Սեբաստացիկները,  ծնողների հետ    ցուցահարթակ (պոդիում)  են բարձրանում:
  • Ցուցահարթակի վերջում     կրտսեր սեբաստացիները  նվեր ենստանում սաների պատրաստած չարխափաններից և ատամի խոզանակ
  • Ուրախ պար  
  • Ֆիլմ՝  «Ատահատիկ 2012»  
  •  Շնորհանդես՝  «Ատահատիկ 2012»
  • ․․․  նվիրատվության արարողություն՝ մարզական նվերներ և Մարզագզրոց (դրամական նվիրատվություն)
  • 5 տարեկանների ողջույնի ֆլեշմոբ
  • Կենտրոնում՝ հղիներն են. շուրջպար՝ կրթահամալիրի աշխատողներով
  • Օծում՝ Սեբաստացիկներ. Սեբաստացիկն ընտրում է ապագա մասնագիտությունը:  Ուրախ պար
  •  Օրհնանքներ տեղում
  • Տարոսիկների բաժանում
  • Երգեր,  պարեր, խաղեր, նկարչություն…  «Քաղցր ատամի համտես »   արարողություն.  օրհնություններ, շնորհավորանքներ:
  • Օրվա ֆոտոսեսիա 

Գործունեութուն տարածքում
Մարզասրահ– խաղասրահ՝   խաղում են, մարզվում.
Լաբորատորիա՝ նկարչություն, կավային  աշխատանք
Ընթերցասրահ              ֆիլմերի դիտում
Նախակրթարանային խմբեր՝ մուլտֆիլմեր

Սիրով՝ ծեսն համակարգող խումբ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծիք գրել