Դոնալդ Բիսեթ
Անձրևը
Վտվտիկն ու Խտտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում, ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
– Վտվտի՛կ, – ասաց Խտտիկը,- չիջնե”նք ներքև և բոլորին մի լավ թրջենք:
– Ճիշտ է, թե չէ պարապ- սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և գետինը թրջեցին: Բայց մարդիկ դժգոհ էին:
– Ի °նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
– Կարծես դույլով թափեն, ա ¯յ քեզ տխուր օր:
-Արի գնանք այստեղից,- ասաց Խտտիկը:
Նրանք թռչում-գնում են , և անձրևը կտրվում է: Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում է, և շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի անձրև չի գալիս: Խոտերը դեղնում և չորանում են , ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նչրանք հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Այդ տեսնելով` մարդիկ զարմանում են.
– Իջնենք, տեսնենք՝ ի”նչ է պատահել:
Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
– Ի ¯նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը;
– Վերջապես, ա ‘յ լավ օր:
Բոլորը գոհ են` և’ Խտտիկն ու Վտվտիկը , և’ երեխաներն ու մեծերը:
Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը
Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:
– Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
-Ներեցեք, որտե”ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք : Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :
– Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա ‘ շնորհակալություն՚:
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
– Խնդրեմ,- հոգոց հանեց Խնդրեմը,- իձ էլ հանգիստ չեն տալիս, ավտոբուսում , փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց ուժերս բոլորովին կորցրել եմ:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
– Օ ¯յ, ների՛ր ինձ:
– Ահա ՛, դու էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
– Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
– Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանանք, կխաղանք, և ոչ մի աշխատանք: Թող մի շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան:
Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շատ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու:
Երկու ալիք
Ծովում երկու ալիքներ էին ապրում, մեկը՝ մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` Փոքր:
Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:
Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափի մոտերքում: Փոքրը լողափին տեսավ մի տղայի, որի ձեռքին պաղպաղակ կար:
– Ես ել եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:
– Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:
Փոքրը, պաղպաղակը ուտելուց հետո, հարցրեց.
– Իսկ հիմա ի՞նչ ենք անելու:
_Նայի՛ր այս քառաժայռերին և կտեսնես:
Մեծ ալիքը փքվեց, դարձավ քառաժայռից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո նա թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:
– Օգնեցե ¯ք, – գոչեց նա:
Այդ պահին անցնում էր Միրանդա բադը: Նա կանգնեց և հարցրեց:
– Ի՞նչ է պատահել:
– Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ;
– Ո՛չ: Ես քեզ չեմ օգնի, – ասաց Միրանդան: – Դու բոլորին վատություն ես անում:
Հանկարծ Միրանդան լսեց, որ մեկը քարաժայռերի մյուս կողմում լալիս է:
Շրջվեց ու տեսավ` Փոքր ալիքն է:
Փոքր ավտոբուսի մասին, որը վախենում էր մթից
Կար- չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա կարմիր էր և ապրում էր հայրիկի ու մայրիկի հետ: Ամեն առավոտ նրանք լվացվում էին, նախաճաշու բենզինով, մեքենայի յուղով, իսկ հետո ուղևորնեի էին տանում գյուղից դեպի ծովափնյա քաղաք: Փոքրիկ ավտոբուսը հաճախ էր ճանապարհը ցերեկով անցնում, բայց գիշերները դեռ առիթ չէր եղել մեկնելու: Նա շատ էր վախենում մթից:Մի անգամ մայրիկը նրան ասաց.
ՙԳիտե±ս վաղուց, շատ վաղուց մութը վախենում էր ավտոբուսներից:
Նրան մայրն ասաց.
– Եթե դու վախենաս դուրս գալ, աշխարհը չի մթնի, և մարդիկ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, երբ պետք է փայլեն երկնքում:
Մութըը սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա: Իրար ետևից սլանում էին ավտոբուսները: Մութը սիրտ արեց ու մի քիչ էլ իջավ:Նա դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ նրա միջով սլացավ ավտոբուսը: Ի±նչ անսպասելի էր….Բայց Մթի համար հաճելի էր չնայած մի քիչ խուտուտ էր զգում:
Հետո Մթի միջով սլացավ ևս մի քանի ավտոբուսներ: Իսկ առավոտյան դարձյալ ծագեց արևն ու մթին տուն ուղարկեց: Բայց Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից՚: Երբ մայրիկ ավտոբուսն ավարտեց իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասաց.
– Լավ, ես էլ կգնամ: Վարոդը եկավ, շարժիչ միացրեց. մարդիկ էլ եկան ու նստեցին, և փոքրիկ ավտփուսը մոլորվելով մթան մեջ` ուղևորվեց դեպի քաղաք:
Կարծիք գրել