Իմ փորձառությունը կրթահամալիրում

 

Իմ սեմինարային և փորձնական գործունեությունը կրթահամալիրում

Դիանա Գևորգյան

Մանկավարժությունը  փոխկապակցված է մի շարք այլ գիտությունների հետ: Ես համոզված եմ,  որ այն սերտ կապված է հոգեբանության հետ, գուցե հենց դա էր պատճառը, որ ես որոշեցի իմ գիտելիքները խորացնել հենց հոգեբանության բնագավառում: Յուրաքանչյուր տարիք իր հետ բերում է իր խնդիրները: Հոգեբանի պրոֆեսիոնալ և անհատական գիտելիքները,    մանկավարժին ավելի ինքնավստահ, հմուտ են դարձնում, որ նա կարողանա օգնել սովորողին՝ գլուխ հանել իր շուրջը տիրող խառնաշփոթից, ամեն ինչ իր տեղը դնել,     հաղթահարել թերարժեքության բարդույթը, եթե դա առկա է:

Շատ էի ուզում մանկավարժ աշխատել: Դրա համար միայն հոգեբանական կրթությունը քիչ էր: Ինտերնետային կայքերից մեկում բոլորովին պատահականորեն իմացա Մխիթար Սեբատացի կրթահամալիրում իրականացվող վերապատրաստումների մասին: Անմիջապես գրանցվեցի և երկու շաբաթ լուրջ վերապարաստում անցա: Պարզ է, որ ուզում էի աշխատել կրթահամալիրում: Երեխա ունեցա և մտադրությունս չիրականացավ: Վերջերս երկրորդ անգամ մասնակցեցի վերապատրաստումներին: Այլ բովանդակություն, այլ կազմակերպում:  Երկուվերապատրաստումներից հետո էլ ես շարունակեցի համագործակցել կրթահամալիրի դասվարների հետ, մասնակցել կրթահամալիրյան գործունեությանը:

Ինչ տվեցին ինձ վերապատրաստումները, ինչ տվեց ինձ կրթահամալիրը:   Ազատություն…  ստեղծագործելու ազատություն: Ես հասկացա, որ կրթահամալիրում   շատ են  կարևորվում`

  • սովորողի վերլուծական միտքը, ազատ մտածելու և ազատ գործելու կարողությունը
  • իր միջավայրը մշակելու, իր միջավայրի համար պատասխանատու լինելու կարողությունը
  •  ինքնակրթության, ինքնազարգացման ընդունակ սովորողը:

 

Սաների ուսումը, զարգացումը կազմակերպվում է ոչ թե չոր, անիմաստ տեղեկությունները անգիր անելով, այլ գրծունեություն է կազմակերպվում մի շարք սկզբունքններով.

Այստեղ հասկացա, որ ուսուցումը կառուցված է ֆենոմենոլոգիական մոտեցման վրա, որի հիմնական սկզբունքը ոչ թե ինֆորմացիան է, այլ ձգտումը առ ճշմարտություն. սկզբում սովորել դիտարկել որևէ երևույթ, հետո տալ նկարագրույթունը, գտնել օրինաչափությունները, գիտակցելով դրանք`ձևակերպել օրենքը: Այստեղ գիտելիքը երեխային պատրաստի ձևով չի տրվում, այլ սովորողը ինքնուրույն է ձեռք բերվում`աշխատանքի, իրական գործունեության, դիտարկման, զննման, ուսումնասիրման, ճամփորդելու,   բնության հետ շփման միջոցով:

ԱՅն ինչ սովորեցինք սեմինարների ընթացքում, շատ օգտակար էր, բայց հասկացել էի, որ ինքնակրթությունն ավելի շատ բան կարող է տալ, ես ինքս ավելի լավ գիտեմ, թե ինչ պակասներ ունեմ:

Սկսեցի ուսումնասիրել կայքը,  Պարտեզ Դպիր ամսագրերը,   փոքրիկ նախագծեր եմ իրականացնել:

Այստեղ առաջին հերթին սովորեցի տիրապետել   համակարգչային հմտությունների, նկարահանել ֆիլմեր, կատարել ձայնագրություններ, մասնակցել ծեսերին: Մի խոսքով ակտիվ կյանք` իր մեջ տանելով կյանքի ամենագեղեցիկ գույները: Իմ առաջին տեսանյութերի տեղադրումը կայքում իսկական ոգևորություն էր ինձ համար: Ոգևորված նորը ստեղծելու ցանկությամբ` ստեղծեցի մի քանի   տեսանյութ:

Մասնակցել եմ ծեսերի կազմակերպմանն ու իրականացմանը, ստուգատեսների, բակ-պարտեզի աշխտանքներին, կրթահամալիրի մասին տեղեկատվության տարածմանը մի շարք այլ աշխատանքների: Հիմա ինձ կրթահամալիրի մաս եմ զգում, որովհետև հասցրել եմ ընկալել կրթահամալիրի կրտսեր դպրոցի ծրագիրը, քիչ թե շատ ճանաչել  կրթահամալիրը:

Դիտելով նշված տեսանյութերը ավելի ամբողջական պատկերացում կկազմեք  իմ մասնակցության մասին կրթահամալիրում:

http://youtu.be/mHBc98TIFOI

http://youtu.be/B4QNQtyzoyc

http://youtu.be/uv3EOgyhGQ8

Կարծիք գրել