Երաժշտությունը նախակրթարանում
Մանկապարտեզի և նախակրթարանի երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է հիմնվենք մինչև այսօր արվածի, այսինքն` փորձի վրա: Մինչև այսօր ասելով` նկատի ունենք մեզ մոտ կիրառված դաստիարակության` դասերի փորձը: Ելակետ պետք է ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացված է ավանդականը: Սակայն ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով:
Հայոց մեծ երաժշտական կրթության ամենամեծ գիտակն ու ուսուցիչը Կոմիտասն է, որից սովորելը իրենց առաջնային պարտքն են համարում մեծ երաժշտության երախտավորները, սակայն բոլորն էլ այդ օվկիանոսի չնչին մասն են միայն յուրացրել կամ ճանաչել: Ժողովրդական դպրոցի շնորհիվ է, որ հունգարացիները աշխարհը զարմացրին երաժշտական կրթության իրենց արդյունքներով: Այդ առումով Կոմիտասն ասել է. «Ամբողջ մտատանջությունս է հասցնել աշակերտներ, որոնք դպրոցներու մեջ տեղ կգրավեն, նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրության, տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտական ոգին, որպեսզի ժողովրդին մեջ ազգային երաժշտության խոսքը մարմնանա, և անոր ազդեցության տակ ժողովուրդը, թոթափելով իր թույլ պատյանը, մտնե վերակենդանացման շավիղի մեջ: Ինչքան բաղձալի էր ունենալ այս նպատակով առանձին վարժարան, որի միջոցով մեծ արդյունք կարելի կըլլար ձեռք բերել»:
Եվ այսօր, երբ մենք փորձում ենք ուղղել մեր դպրոցներում և մանկապարտեզներում ուսուցման կոպիտ սխալները և մեր կրթությունը աշխարհի առաջնակարգ դպրոցների օրինակով փորձում մոտեցնել ժողովրդական դպրոցին, պիտի գիտակցենք ու սովորենք տեսնել եղած լավագույնը, որովհետև եթե մեկ դար առաջ մենք ունեցել ենք, այսօր կորցրել ենք երգի տարածման ամենակարևոր ու պիտանի ձևն ու սկզբունքը:
«Ժողովրդական երգերի տարածմանը մեծ զարկ տվին նախկին ծխական դպրոցների երգգեցողության ուսուցիչները, որոնք սնուցեցին մատաղ սրտերն ու մանուկ զգացումները պարզ ու գողտրիկ, բուն գեղջուկ երգերով: Այդ դպրոցում սովորող անմեղ մանուկները առան այդ երգերը և տարան, հնչեցրին օտարացած, խորթացած տան շեմքից ներս, կրթված, բայց հայրենի սրտի զեղումներին կարոտ ընտանեկան հարկի տակ»: Մանկապարտեզում հատկապես ոչ մի զիջում չի կարելի կատարել: Երեխան բաց աչքերով նայում է հրաշք աշխարհին, և թե ինչ կլսի ու կտեսնի, կախված է մեզանից: Երեխայի բաց հոգու աչքերի մեջ ամենազորեղը առաջին տպավորությունն է, և դա հետագայում սնում է նրա սիրտն ու հոգին, թևավորում նրա երևակայությունը, ուրեմն նախ և առաջ նրան պետք է մատուցել ամենալավը և փորձվածը` ամենալավ երգերն ու պարերը, ամենալավ խաղերն ու գույները, այսինքն` նյութի թե’ ընտրության և թե’ մատուցման ձևը պիտի լինի հնարավորին չափ միակը, լավագույնը: «Ուսուցի°չ, պարոններ և քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին, խիստ թաթուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ազգն է, սխալ ուղղությամբ ազգ մը կը խորտակեք վերջը: Մանուկն ինչ զգացումի տակ որ ըլլա, այդ զգացումը կարտահայտե որոշ երգերով: Երգը ներքին հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձևն է, ուրեմն շարժումն է, և պարն էլ, ինքնին շարժումն ըլլալով, երգը կզուգորդի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ որ ընթանան, երգն ու պարն ալ նույն արտահայտությամբ երևան կուգան: Արդ կըրնա ըմբռնվիլ, թե որքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ երգեցողությամբ ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը»: Կոմիտաս
Սա է դեպի երգը տանող ուղին` բացականչություն, սովորական ճիշտ խոսելաձև, տրամաբանական շեշտով խոսք, արտասանության, ասմունքի արվեստ, բնական խոսքում եղած հուզական երևույթների պահպանում, առերգություն և երգեցողություն: Ուրեմն երաժշտության դասավանդումը սերտորեն կապված է հայոց լեզվի և գրականության խնդիրների հետ: Օրինակ` մեզ հանդիպել է նախադպրոցական տարիքի երեխա, որ Թումանյան արտասանելիս խոսքն աստիճանաբար հասցնում էր մանկան այնպիսի միամիտ ու պարզ հուզականության, որ վեր էր ածվում ասերգի, իսկ որոշ կտորներ էլ ինքնաբերաբար եր•ում էր: Ստացված մեղեդին իր հիմքով հայկական էր, որովհետև ծնվել էր մայրենի լեզվի հարազատ արտասանությունից, նույն բանաստեղծության չափ ու կշեռքից, հնչական ելևէջից,գույնից ու բույրից: Հիշենք, որ ըստ Կոմիտասիª մարդ որքան խորհի, այնքան լավ կխոսի ու կերգի, քանի որ երգն ու լեզուն նույնն են, և տարբերությունը չափի մեջ է. լեզվի չափը արագ է, երգինը` դանդաղ, ուրեմն երեխան միայն և միայն իր մայրենի ժողովրդական լեզվով կարող է համաչափ և բնական զարգանալ:
«Յուրաքնչյուր ազգի լեզվի խոսակցական գույն և էջը բոլորովին այլ է և այլ կերպ է լինում, ուրեմն և, անշուշտ, երգն էլ զանազան պետք է լինի, և կամ ընդհակառակը` երգը ճիշտ նույն պատկերն է տալու երգական գույներով, ինչ որ խոսակցական գույներով լեզուն է արտահայտում:
Յուրաքնաչյուր երաժշտություն իր ազգի հնչական ելևէջները կծնի և կծավալի, հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխան երաժշտություն»: Կոմիտաս
Սկզբնական շրջանում ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնել մանկան արտասանությանը: Արտասանության նախնական ձևը բացականչությունն է: Երեխաները բնության և կենդանիների` իրենց իմացած ու սովորած ձայները մեծ հաճույքով ու ճոխությամբ կօգտագործեն իրենց խաղացած հեքիաթ-ներկայացումներում: Ուսուցիչն ինքը պետք է իմանա և երեխաների հետ շփման ժամանակ օգտագործի և բնականորեն ուսուցանի մարդկային զանազան բացականչություններ: Օրինակ`
ա’յ-տե’ս` ինչ ունեմ
ա¯խ- ինչ լավն էր
բա¯- որ ասում էի
վա¯յ-ցավ, ահազանգ
հե¯յ- կանչ և այլն
է¯- դու էլ բան ասացիր
է¯- հետո
է¯-դե, հանգիստ թող ինձ
ա¯-հասկացա
ի¯-ո±նց թե:
Դրանց ելևէջները և հնչերանգը գոյություն ունեն մեր երգերում, ուստի հարուստ և բազմազան բացականչությունների տիրապետող մարդը հաղթահարում է միօրինակ երգեցողությունը. չէ± որ այդ բացականչությունները արտահայտում են զանազան զգացմունքներ, որոնք հարազատ են մայրենի լեզվին և ոգուն: Դրանց միջոցով շատ արդյունավետ ու բնական է լինում երգին նախապատրաստումը, զանազան խաղ-ոտանավորների արտասանությունը: Այդ փոքրիկ ժողովրդական ոտանավորներն ունեն իրենց արտասանության հատուկ ձևերը, որոնք գրեթե ասերգեր են: Մեզանից շատերը գիտեն այն պահը, երբ մայրը գրկում է երեխային, տանում-բերում կամ բռնում է նրա ձեռքերը և վեր ու վար անելով` արտասանում:
Խնոցի-հարոցի,
Խնոցի-հարոցի…
Հետո երեխան սկսում է կրկնել:
Նույն տեսակ արտասանություններից են ՙԱրև, արև, դուրս արի՚, որն ասերգվում է Լոռու շրջանում, երբ երեխաները լողում են գետում և ջրից դուրս գալով` միաբերան խնդրում արևին, որ ամպի տակից դուրս գա, կամ Թումանյանի գրած «Ալապիտիկը», որ երեխաներն արտասանում են, երբ իրենց պատրաստած տիկնիկներով շրջում են տներում և կատարում անձրևաբերի ծեսը: Նույն նպատակով ասերգվում է «Նուրի-նուրին», որի երգը նույնպես կա: Շատ բնական կլինի, եթե մանկանը սկզբից սովորեցնենք «Նուրի-Նուրի» ասերգը և այնուհետև նույնի երգը:
Արտասանությունից երգերին անցնելիս էլ պիտի ընտրել այնպիսի երգեր, որ անցումը շատ կտրուկ չլինի: Այդ պատճառով էլ մանկանը նոր ավանդվող երգերի վերաբերյալ Կոմիտասը գրում է. «Եղանակները պետք է կազմվեն առոգանության օրենքներին խիստ հնազանդելով՚: Այնպես, որ երեխան ճանաչի եղանակի հիմնաձայնը, շեշտը, վերջակետը»:
Այսինքն` երեխան չպիտի զգա, թե ինչպես հանկարծ արտասանությունը վերածվեց երգի: Սա է երգել սովորելու բնական և ճիշտ ճանապարհը:
Մանկապարտեզի ծրագրերը կազմելիս ամենակարևորն է յուրաքանչյուր առարկան դիտել համագործակցության մեջ ամեն հնարավոր բանի հետ և աստիճանական զարգացումն էլ կազմել բնական օրենքների համեմատ` շատ հստակ պատկերացնելով ուսուցանվող նյութի մատուցման պարզագույն հաջորդականությունը: Եթե երգը ուսուցանող ուսուցիչն իրեն միաժամանակ մանկան փոխարեն չպատկերացնի և իր ասածները չլսի անգետի ընկալումով, կկորցնի կապը իր երգածի կամ ասածի ու ընկալող մանկան միջև:
Պարը, խաղը, ասմունքը, երգն ու մարզանքը պետք է դիտել որպես երգ-երաժշտության դասավանդման համազոր ու հավասար միավորներ:
Կոմիտասի դիվանում մեզ հանդիպեց մանկապարտեզի համար արված սևագիր ծրագիրը, որը թեև սեղմ, բայց շատ խորն է և ուսանելի բովանդակություն է պարունակում:
Ահա հատվածներ այդ ծրագրից.
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Առաջին տարի
Առաջին կիսամյակ
Նվագի կամ երգի առաջնորդությամբ`
ա) քայլել
բ) խաղալ
Եթե մանուկն ինքնաբերաբար եր•ե, չպետք է խան•արել:
Երկրորդ կիսամյակ
ա) քայլել
բ) խաղալ
գ) մարմնամարզել
Երգելն իբրև առարկա չէ, որ պետք է ավանդել, այլ` լսելով անդրադարձնել:
Երգելն սկսել երրորդ կիսամյակին:
Երգի սկզբնավորության հիմքը կարելի է դնել պզտիկ մանկան խաղերով, օրինակ` ծիվ-ծիվ:
Եղանակները պետք է կազմվեն առոգանությամբ` օրենքներին խիստ հնազանդելով.
քայլել,
խաղալ,
պարել,
ասել(Կոմիտասը նկատի ունի արտասանությունը կամ ասերգը, որը խոսելու և երգելու միջին ձևն է):
Հինգ տարեկան
Նվագի ընկերակցությամբ
1. Մարմնամարզել
2. Քայլել
3. Պարել
4. Խաղալ
5. Երգել
6. Միայնակ
7. Խմբով
Երկրորդ տարի
Նախնականի շարունակությունը
Մանկական երգերը չպետք է ունենան բարոյախոսական, խրատական և պատմական բովանդակություն, սոքա պետք է անցնեն այլ առարկաներով, գեղարվեստի պատմության ընթացքին:
Երգերի եղանակները հիմնվելու են առոգանության օրենքներու վրա:
ա)
երգի նյութը ծանոթացնել
բառերն ուսուցանել
բառերն արտասանել տալ
բ)
երգի լոկ եղանակը նվագել
նվագել ու երգել
նվագել ու երգել տալ
գ) Եթե երգի բովանդակությունն է` որևէ գործողություն (քայլել, մարմնամարզել, խաղալ կամ պարել), փոխ առ փոխ`
երգի եղանակը նվագել
նվագել ու երգել
նվագել ու երգել տալ
Երգի նյութը առնել.
1. Կենդանական աշխարհեն
2. Մանկական խաղալիքներեն
3. Մանկական խաղերեն
4. Մանկական կյանքեն
Երգը պետք է կարճ, կտրուկ, հստակ, գեղեցիկ, ճոխ հանգավոր, պարզ չափով ու կշռով լինի: Հետևելով ժողովրդական դպրոցին` մենք կողմնակից ենք մանկապարտեզում երգ-երաժշտության ծիսականացմանը: Առօրյա կյանքում երգ-երաժշտությունը, ձուլվելով անհրաժեշտ գործողություններին, բազմապատկում է արդյունքը թե’ երաժշտության ուսուցման, թե’ այն գործողության, որին միացվել է երգ-երաժշտությունը: Երեխայի տարրական պետքերն են` քնել, զարթնել և մարմնամարզել, հաց ուտել, խաղալ: Քնելուց առաջ կարելի է միացնել որևէ ձայնագրված օրորոցային կամ որևէ համապատասխան նվագ, և կամ դաստիարակն ինքը կարող է օրոր երգել: Երեխաներին կարելի է արթնացնել անտառի գունագեղ ձայներով (ձայնագրված) կամ գազանների կանչով: Մարմնամարզությունը պետք է անել թմբուկի հայկական զարկերի ներքո, հաց ուտելուց առաջ երեխաները կարող են մի շարք զվարթ կատակային երգեր երգել, խաղերը պետք է ուղեկցվեն համապատասխան երգ-նվագով և այլն: Ուրեմն շատ կարևոր է նախապես ձեռք բերել համապատասխան ձայնագրությունը:
Առավոտյան մարզանքը- հայկական թմբուկի զարկերի ներքո պետք է կատարվի ազգային ձևավորված շարժումներով: Այս շարժումները կարելի է վերցնել թե’ պարերից, թե’ կենցաղային աշխատանքային ձևերից և թե’ տվյալ ժողովրդին հատուկ մարմնամարզական խաղերից: Միանգամայն անհարիր և անվայել ենք համարում այն ռիթմիկ մարմնամարզությունը, որն ուղեկցվում է օտար երաժշտությամբ, օտար շարժումներով: Դա միայն խաթարում է մանկան հոգին և հոգեբանությունը, մասնատում ամբողջությունը: Ինչու± պետք է մանուկը խոսի մայրենի լեզվով և անի օտար շարժումներ. մի±թե շարժումը չունի իր լեզուն, և կամ մի±թե մեր ժողովրդի լեզուն, երգը, շարժումը և այլ բաները միևնույն ակունքն ու պատճառները չունեն: Դրանցից մեկի փոխարինումը օտարով միշտ քանդում է միասնությունը, խարխլում բնական տաճարի ոճը, երկփեղկում երեխային, մասնատում է նրա մտածողությունը, տատանում հաստատությունը: Օտար տարրը միայն կարող է ավելանալ, գումարվել (չձուլվելով) և ոչ թե փոխարինել:
Նվագով մարմնամարզության շարժումները ընտրելիս պետք է ուղեցույց ունենալ հայկական պարերի շարժումների բնավորությունը, որ դիպուկ բնութագրել է Կոմիտասը. ՙՎստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով: Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին շարժումներու զարգացումը»:
Ուրեմն պարը նույնպես մարմնամարզություն է և ամենակատարյալ ոգեղեն մարմնամարզությունը, զի ֆիզիկական շարժումներին ձուլվում են ոգևորությունը, գերագույն ներշնչանքը, վեհացումն ու վերացումը, ինքնամոռացությունը, ազգային ոգին, որոնք առավելագույն արդյունավետությամբ են կրթում մարմինը, սիրտն ու միտքը, հոգին ու ոգին:
«Այն մարդիկ նստուկ կյանք ունին, թույլ են, ոչինչ կընեն, ոչ մե կերպով կշարժին: Մի±թե թուլամորթ մարդը կըրնա արդեն սուր առնել, թուր առնել: Հոս տեղն է հիշել ՙառողջ միտք` առողջ մարմնի մեջ՚ խոսքը, երգեցողությունն ու պարը կառույգացնեն, կմարզեն մարմինը: Բոլոր գեղարվեստները շարժումին մեջ կարտահայտվին: Ուրեմն մանկան երգեցողությունն ինչքան կարևորություն ունի ապագա քաղաքակրթության մեջ»: Կոմիտաս
Մանուկներին պետք է ուսուցանել մանկական ժողովրդական պարերը: Հարկավոր է ձեռք բերել պարեղանակների ձայնագրություններ: Եթե արդեն երեխաներն իրենք են յուրացրել, սովորել պարերգը, ապա ավելի լավ է, որ պարելիս իրենք երգեն, և կամ պարերգը սովորեն պարի հետ միաժամանակ: Կարելի է նաև երեխաներից թմբկահար ընտրել: Այն դեպքում, որ պարը կազմակերպված է, թմբկահար երեխան պիտի հարկ անի այդ պարի ռիթմերը (թեկուզ և պարզ տեսակը): Եթե պարը պարզ է, այսինքն` երեխաները պարում են իրենք իրենց, ազատ ձևերով, ուրեմն թմբկահարի գործը շատ հեշտ է, քանզի պիտի հարկա նա ազատ, իր ցանկության և կարողության համաձայն:
Երեխաները պետք է ունենան իրենց պարի շորերը` տարազը: Ցանկալի է պարը կազմակերպել բացօթյա տեղում` բնության մեջ: Իսկ պարասենյակը լինելու է ազատ, ընդարձակ,գուցե միայն պատեր կամ աթոռներ լինեն նստելու համար, կամ գորգեր` գետնին նստելու ու հանգստանալու համար:
Պարը գեղեցիկ և բնական է, երբ պարում են տարբեր տարիքի երեխաները. երբ մեծերի խումբը քիչ ու միչ սովորի, ապա նրանց պետք է միացնել համեմատաբար փոքրերի խումբը.փոքրերը ոչ միայն դաստիարակից, այլև հատկապես իրենցից մեծ երեխաներին նայելով և նրանց հետ են արագ ու սիրով սովորում պարելը: Համեմատաբար փոքրերի պարը պետք է լինի շատ պարզ` քայլել նվագի ուղեկցությամբ, միմյանց ձեռքից բռնած շարժել աջ ու ձախ, ձեռքերը շարժել, ծափ տալ, տեղում պտտվել և նման պարզ բաներ: Ապա հարկավոր է աստիճանաբար հղկել, կոկել, նրբացնել ու մանրել շարժումները, ոտքերի, ծնկի շարժումները պարային համակարգի բերել: Շատ կարևոր են ազատ, ինքնաբուխ պարերը, երբ երեխային լրիվ ազատություն է տրվում, նվագը լսելով` մանուկը իր ճաշակի համաձայն մենապարում է, շրջվում ու թռչկոտում` ըստ իր ցանկացած ձևերի: Կարելի է նրան հուշել, որ նմանակի որևէ կենդանու և նրա պես պարի:
Շարժման ազատությունը նախադուռն է համակարգ ունեցող պարերի ազատ ու անկաշկանդ պարելու: Շարժման ազատությունը գիտակցող, զգացող, դրանով ապրող երեխան, երբ սովորում է որևէ համակարգ ունեցող ձևավորված պար, ապա ազատ ու անկաշկանդ է պարում այդ պարը: Գեղեցիկ է այն խմբապարը, որում թեև խիստ կազմակերպված ու խստորեն օրենքի և ոճի ենթարկված, դարերով ձևավորված բյուրեղացած շարժումների շղթա կա, բայց ազատ ու անկաշկանդ են այդ նույն շարժումները, և ազատ ճախրում է պարի կախարդող ոգին:
Հայկական խմբապարերի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ խումբը դառնա մեկ մարմին, մեկ մարդ, որ հոսանքի պես փոխանցվի մեկի զգացմունքի շարժման ալիքը մյուսին. դա ամենակատարյալ, արդյունավետ և բնական ձևն է մարդկանց մեջ միասնության զգացումը դաստիարակելու:
Պարին կարող են նախապատրաստել զանազան խաղեր, ինչպես սանդ ծեծելը, խաղող ճզմելը, ճլորթի խաղալը և այլն: Երբ երեխան ցանկանա պարել, նրան չպետք է արգելել` ինչ ժամանակ ու հանգամանք էլ ուզում է լինի:
Ասացինք, որ երբ մեծերը պարում են, փոքրերը պետք է երբեմն ներկա լինեն, և շատ լավ կլինի, որ մանկապարտեզը կապ ունենա ժողովրդական պարեր կատարող որևէ խմբի կամ խմբերի հետ, որպեսզի երեխաները դիտեն նրանց ելույթները և նույնիսկ մասնակցեն ընդհանուր ուրախության, մինչև անգամ անունով ճանաչեն և մտերմանան պարողներին:
«Շատ հետաքրքրական է երգի կամ պարի ժամանակ գյուղացի մանուկների տեսնել: Այս ու այն ծակից ներս են մտնում, պստլիկ տոտիկները ձախ ու ծուռ դնում, երգողներին մտիկ տալիս, նոցա հետ այս ու այն կողմ պտույտ գալիս, մանրիկ բերանները բաց ու խուփ անելով` երգում այնքան, որքան մանկան միտքը կբռնե և արտահայտելով վստահություն կառնե: Հենց որ խաղը վերջանում է, վազում են առանձին անկյուն բռնում, արծարծում ու սերտում են մեծերից լսածը:
Նոցա դուր է գալիս երգի կարճ ու պարզ կրկնակը: Բառերի հետ ամենևին գլուխ չունին, որվհետև բովանդակությունը նոցա համար անմարս է»: Կոմիտաս
Մեծ օգուտ կարելի է ստանալ, եթե ստեղծվի հատուկ ձևավորված երաժշտական սենյակ: Սենյակում լինեն զանազան տիպի նվագարաններ: Սենյակը հարկավոր է հնարավորին չափ այնպես կահավորել, որպեսզի նվագարանները ջարդելու հնարավորությունը քիչ լինի: Սենյակի գույները թող ճոխ լինեն: Նվագարանների մի մասը կարող է ամրացված լինել, մի մասը` ոչ, բայց բոլորը մի տեղ չպետք է կիտել, այլ սենյակի բոոր մասերում շաղ տալ, նույնիսկ կենտրոնում` առաստաղից որևէ առաձգական թելով կախված լինեն: Նվագարանները կարող են լինել տարբեր չափերի և տիպերի:
Թմբուկներ
շրջանաձև, միակողմանի թմբուկ-դափ կամ ղավալ,
ծնծղաշար թմբուկ
գլանաձև և թաղանթ թմբուկ
թմբուկ կոպալով
Աղմկային նվագարաններ
կարկաչա
չխկչխկան
ճռիկ և այլն
Ղողանջող նվագարաններ
ծնծղա
քշոց
կոչնակ,
զանգակներ
զանգ և այլն
Փողայիններ
շվի
պարկապզուկ
թռչնաձև շվիկ
պկու
պզուկ և այլն
Լարային կսմիթավորներ
տավիղ
քնար
փանդուր
ջնար
չյոնգու
սազ
վին
քանոն
թառ
Լարային աղեղնային
ջութակ
քյամանչա
քեմանի և այլն
Լարային հարվածային
թամբուր
սանթուր
դաշնամուր և այլն
Այս նվագարանները կարելի է պատրաստել նաև փոքր չափերի, նույնիսկ խանութում վաճառվում են փոքրիկ դաշնամուրներ, քսիլոփոններ, տավիղներ, սուլիչներ և զանազան մանկական նվագարան-խաղալիքներ, որոնք կարելի է ազգային նվագարաններին զոգահեռ օգտագործել: Սենյակում նվագարանների քանակը կարելի է հավասարակշռել այնպես, որ միաժամանակ հնչողության ժամանակ որևէ նվագարանի հնչողությունը չգերազանցի մյուսին: Երեխաներին այդ սենյակում պետք է ազատություն տալ: Դաստիարակները չպետք է բողոքեն այն աղմուկից, որը դուր է գալիս երեխաներին: Սենյակը պետք է այնպես կառուցվի, որ երաժշտության ձայնը հնարավորին չափ սենյակից դուրս ուժգին չթափանցի:
Երգ-երաժշտության դասավանդումը կախում ունի այն բանից, թե ինչպես է կազմակերպվում առօրյան, որովհետև երգն ու պարը պիտի ոչ թե լինեն ինքնանպատակ, այլ միայն օգնեն, լրացնեն, գեղեցկացնեն, թեթևացնեն օրվա գործերին ու աննկատ կատարեն իրենց գործը: Երգը և նվագը պետք է կիրառել ամենուր: Մանկապարտեզում գարնան տոն կազմակերպելիս պիտի երգել վիճակի երգեր, երգեր գարնան, ծաղիկների ու արևի մասին, պարել ցանկացած պար, իսկ եթե տիկնիկային թատրոն կա մանկապարտեզում, ապա ժողովրդական երգու պարով պետք է լինի ներկայացումը:
Տիկնիկային ներկայացումը կարող է ուղեկցվել.
ձայնագրված երգու նվագով
երեխաների կատարումով
երկուսը միասին լինեն` թե’ ձայնագրություն և թե’ երեխաների կատարում:
Երաժշտության ուսուցչի կամ դաստիարակի եր•ը կամ նվա•ը պիտի ընտրվի ճաշակով, զուրկ ավելորդություններից. ժողովրդական երաժշտությունը հարկավոր է երգել ու նվագել անպաճույճ ու պարզ, բնական տեսքով: Ավելի գերադասելի է, որ երաժշտության ուսուցիչը կամ դաստիարակը մի պարզ մեղեդի նվագի շվիով կամ դաշնամուրով, ժողովրդական եղանակները նվագելիս չօգտագործի եվրոպական համահնչյուններ և ներդաշնակություն:
Երաժշտության ծիսականացման շատ հուզիչ ու գեղեցիկ օրինակ կլինի արևի ողջունումը: Առավոտյան, երբ ոտք են դնում մանկապարտեզ, շարվում են շարքով` երեսները դեպի արևը, և եր•ում արևին ձոնված մի երգ. ավելի փոքրիկները միայն լսում են երգերը և հետո արտասանում` «Արև, արև»: Շատ բան կարելի է ստեղծել այդպիսի մանկական ծեսը կազմակերպելիս: Կարելի է, օրինակ, մի երեխայի զարդարել, կապել, հագցնել իբրև արև և պարել նրա շուրջը: Դրան կարող է հետևել մարմնամարզությունը թմբուկի զարկերի ներքո. 2 տարեկանները կշարժվեն, ինչպես կարող են և կցատկոտեն, 4-5 տարեկանները կկատարեն որոշ կազմակերպված շարժումներ, իսկ 6-7 տարեկանները աստիճանաբար կարող են տիրապետել շարժումների միասնական համակարգին: 4-7 տարեկան տղաներին և աղջիկներին կարելի է հատուկ առանձին շարժումներ տալ: Կարելի է անցկացնել հետաքրքիր դասեր, որոնք օգնում են միաժամանակ լսել, տեսնել, զգալ ու խորհել: Օրինակ` դասը ուղեկցվում է. երգ-երաժշտության ունկնդրումով միաժամանակ համապատասխան բացատրություններով ու պատմություններով միաժամանակ համապատասխան լուսապատկերների ցուցադրումով բարբառի բացատրություններով, ապա կարելի է խաղալ նմանատիպ խաղ և կամ մեկ քառյակ արտասանել սովորեցնել տարիքով ավելի մեծերը կարող են համապատասխան մի երգ սովորել այդ մասին բոլորը կնկարեն, որով նկարչության դասն էլ կձուլվի երգին:
Նման դասերը առանց ճիգի, պարզ ու մատչելի ձևերով կարող են մանկանը հաղորդել ամենակարևոր տեղեկությունները
մայրենի բնության ու աշխարհագրության
պատմության
ազգագրության ու բանահյուսության
ավանդույթների, առասպելների, հեքիաթների
առածների, հանելուկների
հայկական ճարտարապետության, խորաքանդակի, մանրանկարչության, նկարչության
ասմունքի
լեզվի, այդ թվում`
1. բարբառների
2. արևմտահայերենի
3. արևելահայերենի
հին հայերենի` գրաբարի
խաղերի
հայ կենցաղում աշխատանքի
երգ-երաժշտություն և այլնի մասին:
Մենք կազմել ենք այդ նպատակին ծառայող դասաշար, որն ունի հետևյալ բովանդակությունը.
1. մանկական թռնոցի
2. ճլորթի
3. օրոր
4. կիթ
5. սրինգ
6. խնոցի
7. բուրդ գզել և թել մանել
8. թաղիք զարկել
9. էրիշտայի խմորը հունցել
10. սանդ
11. խաղողաքաղ և խաղող քամել
12. ծեսեր երաշտի և երկարատև անձրևների դեմ և այլն:
Եթե երեխան որևէ բարբառ կրող է, ապա պետք է խրախուսել այդ բանը, որովհետև բարբառի արտասանության ելևէջները, հնչերանգներն ավելի ճոխ ու գունագեղ են, հարուստ , քան գրական լեզվի արտասանությունը: Բացի դրանից` ժողովրդական բոլոր եղանակները հիմնված են որևէ բարբառի վրա, ուրեմն բարբառ իմանալը ամենամեծ առավելությունն է ժողովրդական երգեր սովորելու համար: Երգերի ընտրությունը կատարելիս պետք է հիշել հետևյալ «Պետք է տխուր երգ չտալ երբեք, այլ ամեն ինչ աշխույժ, եռանդ պիտի ներմուծի անոնց հոգիներեն ներս»: Կոմիտաս
Մենք առաջարկում ենք հետևյալ երգերը.
1. Արև, արև, եկ, եկ
2. Արև, արև, արի դուրս
3. Նուրին, նուրին
4. Փայտե ձիուկ
5. Տամբուրե
6. Հոպ, թռի
7. Բասեն բարի
8. Հանիկ նար
9. Եկեք ծեծենք սոխն ու սխտոր
10. Վիճակի երգ և այլն:
Պարերից առաջարկում ենք
1. Հայկական քայլերգ-պար
2. Նիներ, նիներ, նիներ, նա
3. Գուզե, գա
4. Եկեք ծեծենք (պարզ տարբերակ):
«Ինչ է կրթության, դպրոցին նպատակը: Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը, կյանքին հասկացողությունը չունի: Պետք է անոր հոգեկան զգացումներուն հավասարակշիռ դաստիարակություն մը տալ»:
Մեր մեջ փոքրիկ մանուկներու կսկսեն սովորեցնել բարոյախրատական, փիլիսոփայական երգեր, որոնց իմաստն ան չի հասկանար, ու չազդվիր այնպես, ինչպես պետք էր:
Մենք մանուկներու հոգեկան պահանջներուն հարմարեցված դասագրքեր չունինք. մեր դասագրքերը լեցուն են փիլիսոփայական, բայց ոչ ճիշտ մանկական նյութերով: Մանուկը չըսեր Հակոբ, այլ` Ակո: Ով ձեր մեջեն ուզած է կլլել կամ կլլած է քարեր, բայց նույնն ըրած եք մանուկներու համար: Անոնց, ով տակավին կյանքի հասկացողություն չունեն, դուք տված եք կյանքի փիլիսոփայութեան դասեր. ասիկա իր մտավոր ստամոքսը չի կրնար մարսել, ծուռ, ծուռ դաստիարակություն է»: Կոմիտաս
Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով: Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին շարժումներու զարգացումը»:
Ուրեմն պարը նույնպես մարմնամարզություն է և ամենակատարյալ ոգեղեն մարմնամարզությունը, զի ֆիզիկական շարժումներին ձուլվում են ոգևորությունը, գերագույն ներշնչանքը, վեհացումն ու վերացումը, ինքնամոռացությունը, ազգային ոգին, որոնք առավելագույն արդյունավետությամբ են կրթում մարմինը, սիրտն ու միտքը, հոգին ու ոգին:
«Այն մարդիկ նստուկ կյանք ունին, թույլ են, ոչինչ կընեն, ոչ մե կերպով կշարժին: Մի±թե թուլամորթ մարդը կըրնա արդեն սուր առնել, թուր առնել: Հոս տեղն է հիշել ՙառողջ միտք` առողջ մարմնի մեջ՚ խոսքը, երգեցողությունն ու պարը կառույգացնեն, կմարզեն մարմինը: Բոլոր գեղարվեստները շարժումին մեջ կարտահայտվին: Ուրեմն մանկան երգեցողությունն ինչքան կարևորություն ունի ապագա քաղաքակրթության մեջ»: Կոմիտաս
Մանուկներին պետք է ուսուցանել մանկական ժողովրդական պարերը: Հարկավոր է ձեռք բերել պարեղանակների ձայնագրություններ: Եթե արդեն երեխաներն իրենք են յուրացրել, սովորել պարերգը, ապա ավելի լավ է, որ պարելիս իրենք երգեն, և կամ պարերգը սովորեն պարի հետ միաժամանակ: Կարելի է նաև երեխաներից թմբկահար ընտրել: Այն դեպքում, որ պարը կազմակերպված է, թմբկահար երեխան պիտի հարկ անի այդ պարի ռիթմերը (թեկուզ և պարզ տեսակը): Եթե պարը պարզ է, այսինքն` երեխաները պարում են իրենք իրենց, ազատ ձևերով, ուրեմն թմբկահարի գործը շատ հեշտ է, քանզի պիտի հարկա նա ազատ, իր ցանկության և կարողության համաձայն:
Երեխաները պետք է ունենան իրենց պարի շորերը` տարազը: Ցանկալի է պարը կազմակերպել բացօթյա տեղում` բնության մեջ: Իսկ պարասենյակը լինելու է ազատ, ընդարձակ,գուցե միայն պատեր կամ աթոռներ լինեն նստելու համար, կամ գորգեր` գետնին նստելու ու հանգստանալու համար:
Պարը գեղեցիկ և բնական է, երբ պարում են տարբեր տարիքի երեխաները. երբ մեծերի խումբը քիչ ու միչ սովորի, ապա նրանց պետք է միացնել համեմատաբար փոքրերի խումբը.փոքրերը ոչ միայն դաստիարակից, այլև հատկապես իրենցից մեծ երեխաներին նայելով և նրանց հետ են արագ ու սիրով սովորում պարելը: Համեմատաբար փոքրերի պարը պետք է լինի շատ պարզ` քայլել նվագի ուղեկցությամբ, միմյանց ձեռքից բռնած շարժել աջ ու ձախ, ձեռքերը շարժել, ծափ տալ, տեղում պտտվել և նման պարզ բաներ: Ապա հարկավոր է աստիճանաբար հղկել, կոկել, նրբացնել ու մանրել շարժումները, ոտքերի, ծնկի շարժումները պարային համակարգի բերել: Շատ կարևոր են ազատ, ինքնաբուխ պարերը, երբ երեխային լրիվ ազատություն է տրվում, նվագը լսելով` մանուկը իր ճաշակի համաձայն մենապարում է, շրջվում ու թռչկոտում` ըստ իր ցանկացած ձևերի: Կարելի է նրան հուշել, որ նմանակի որևէ կենդանու և նրա պես պարի:
Շարժման ազատությունը նախադուռն է համակարգ ունեցող պարերի ազատ ու անկաշկանդ պարելու: Շարժման ազատությունը գիտակցող, զգացող, դրանով ապրող երեխան, երբ սովորում է որևէ համակարգ ունեցող ձևավորված պար, ապա ազատ ու անկաշկանդ է պարում այդ պարը: Գեղեցիկ է այն խմբապարը, որում թեև խիստ կազմակերպված ու խստորեն օրենքի և ոճի ենթարկված, դարերով ձևավորված բյուրեղացած շարժումների շղթա կա, բայց ազատ ու անկաշկանդ են այդ նույն շարժումները, և ազատ ճախրում է պարի կախարդող ոգին:
Հայկական խմբապարերի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ խումբը դառնա մեկ մարմին, մեկ մարդ, որ հոսանքի պես փոխանցվի մեկի զգացմունքի շարժման ալիքը մյուսին. դա ամենակատարյալ, արդյունավետ և բնական ձևն է մարդկանց մեջ միասնության զգացումը դաստիարակելու:
Պարին կարող են նախապատրաստել զանազան խաղեր, ինչպես սանդ ծեծելը, խաղող ճզմելը, ճլորթի խաղալը և այլն: Երբ երեխան ցանկանա պարել, նրան չպետք է արգելել` ինչ ժամանակ ու հանգամանք էլ ուզում է լինի:
Ասացինք, որ երբ մեծերը պարում են, փոքրերը պետք է երբեմն ներկա լինեն, և շատ լավ կլինի, որ մանկապարտեզը կապ ունենա ժողովրդական պարեր կատարող որևէ խմբի կամ խմբերի հետ, որպեսզի երեխաները դիտեն նրանց ելույթները և նույնիսկ մասնակցեն ընդհանուր ուրախության, մինչև անգամ անունով ճանաչեն և մտերմանան պարողներին:
«Շատ հետաքրքրական է երգի կամ պարի ժամանակ գյուղացի մանուկների տեսնել: Այս ու այն ծակից ներս են մտնում, պստլիկ տոտիկները ձախ ու ծուռ դնում, երգողներին մտիկ տալիս, նոցա հետ այս ու այն կողմ պտույտ գալիս, մանրիկ բերանները բաց ու խուփ անելով` երգում այնքան, որքան մանկան միտքը կբռնե և արտահայտելով վստահություն կառնե: Հենց որ խաղը վերջանում է, վազում են առանձին անկյուն բռնում, արծարծում ու սերտում են մեծերից լսածը: Նոցա դուր է գալիս երգի կարճ ու պարզ կրկնակը: Բառերի հետ ամենևին գլուխ չունին, որվհետև բովանդակությունը նոցա համար անմարս է»:
Կոմիտաս
Մեծ օգուտ կարելի է ստանալ, եթե ստեղծվի հատուկ ձևավորված երաժշտական սենյակ: Սենյակում լինեն զանազան տիպի նվագարաններ: Սենյակը հարկավոր է հնարավորին չափ այնպես կահավորել, որպեսզի նվագարանները ջարդելու հնարավորությունը քիչ լինի: Սենյակի գույները թող ճոխ լինեն: Նվագարանների մի մասը կարող է ամրացված լինել, մի մասը` ոչ, բայց բոլորը մի տեղ չպետք է կիտել, այլ սենյակի բոոր մասերում շաղ տալ, նույնիսկ կենտրոնում` առաստաղից որևէ առաձգական թելով կախված լինեն: Նվագարանները կարող են լինել տարբեր չափերի և տիպերի:
Թմբուկներ
շրջանաձև, միակողմանի թմբուկ-դափ կամ ղավալ,
ծնծղաշար թմբուկ
գլանաձև և թաղանթ թմբուկ
թմբուկ կոպալով
Աղմկային նվագարաններ
կարկաչա
չխկչխկան
ճռիկ և այլն
Ղողանջող նվագարաններ
ծնծղա
քշոց
կոչնակ,
զանգակներ
զանգ և այլն
Փողայիններ
շվի
պարկապզուկ
թռչնաձև շվիկ
պկու
պզուկ և այլն
Լարային կսմիթավորներ
տավիղ
քնար
փանդուր
ջնար
չյոնգու
սազ
վին
քանոն
թառ
Լարային աղեղնային
ջութակ
քյամանչա
քեմանի և այլն
Լարային հարվածային
թամբուր
սանթուր
դաշնամուր և այլն
Այս նվագարանները կարելի է պատրաստել նաև փոքր չափերի, նույնիսկ խանութում վաճառվում են փոքրիկ դաշնամուրներ, քսիլոփոններ, տավիղներ, սուլիչներ և զանազան մանկական նվագարան-խաղալիքներ, որոնք կարելի է ազգային նվագարաններին զոգահեռ օգտագործել: Սենյակում նվագարանների քանակը կարելի է հավասարակշռել այնպես, որ միաժամանակ հնչողության ժամանակ որևէ նվագարանի հնչողությունը չգերազանցի մյուսին: Երեխաներին այդ սենյակում պետք է ազատություն տալ: Դաստիարակները չպետք է բողոքեն այն աղմուկից, որը դուր է գալիս երեխաներին: Սենյակը պետք է այնպես կառուցվի, որ երաժշտության ձայնը հնարավորին չափ սենյակից դուրս ուժգին չթափանցի:
Երգ-երաժշտության դասավանդումը կախում ունի այն բանից, թե ինչպես է կազմակերպվում առօրյան, որովհետև երգն ու պարը պիտի ոչ թե լինեն ինքնանպատակ, այլ միայն օգնեն, լրացնեն, գեղեցկացնեն, թեթևացնեն օրվա գործերին ու աննկատ կատարեն իրենց գործը: Երգը և նվագը պետք է կիրառել ամենուր: Մանկապարտեզում գարնան տոն կազմակերպելիս պիտի երգել վիճակի երգեր, երգեր գարնան, ծաղիկների ու արևի մասին, պարել ցանկացած պար, իսկ եթե տիկնիկային թատրոն կա մանկապարտեզում, ապա ժողովրդական երգու պարով պետք է լինի ներկայացումը:
Տիկնիկային ներկայացումը կարող է ուղեկցվել.
ձայնագրված երգու նվագով
երեխաների կատարումով
երկուսը միասին լինեն` թե’ ձայնագրություն և թե’ երեխաների կատարում:
Երաժշտության ուսուցչի կամ դաստիարակի եր•ը կամ նվա•ը պիտի ընտրվի ճաշակով, զուրկ ավելորդություններից. ժողովրդական երաժշտությունը հարկավոր է երգել ու նվագել անպաճույճ ու պարզ, բնական տեսքով: Ավելի գերադասելի է, որ երաժշտության ուսուցիչը կամ դաստիարակը մի պարզ մեղեդի նվագի շվիով կամ դաշնամուրով, ժողովրդական եղանակները նվագելիս չօգտագործի եվրոպական համահնչյուններ և ներդաշնակություն: Երաժշտության ծիսականացման շատ հուզիչ ու գեղեցիկ օրինակ կլինի արևի ողջունումը: Առավոտյան, երբ ոտք են դնում մանկապարտեզ, շարվում են շարքով` երեսները դեպի արևը, և եր•ում արևին ձոնված մի երգ. ավելի փոքրիկները միայն լսում են երգերը և հետո արտասանում` «Արև, արև»: Շատ բան կարելի է ստեղծել այդպիսի մանկական ծեսը կազմակերպելիս: Կարելի է, օրինակ, մի երեխայի զարդարել, կապել, հագցնել իբրև արև և պարել նրա շուրջը: Դրան կարող է հետևել մարմնամարզությունը թմբուկի զարկերի ներքո. 2 տարեկանները կշարժվեն, ինչպես կարող են և կցատկոտեն, 4-5 տարեկանները կկատարեն որոշ կազմակերպված շարժումներ, իսկ 6-7 տարեկանները աստիճանաբար կարող են տիրապետել շարժումների միասնական համակարգին: 4-7 տարեկան տղաներին և աղջիկներին կարելի է հատուկ առանձին շարժումներ տալ:
Կարելի է անցկացնել հետաքրքիր դասեր, որոնք օգնում են միաժամանակ լսել, տեսնել, զգալ ու խորհել: Օրինակ` դասը ուղեկցվում է.
երգ-երաժշտության ունկնդրումով
միաժամանակ համապատասխան բացատրություններով ու պատմություններով
միաժամանակ համապատասխան լուսապատկերների ցուցադրումով
բարբառի բացատրություններով
ապա կարելի է խաղալ նմանատիպ խաղ և կամ մեկ քառյակ արտասանել սովորեցնել
տարիքով ավելի մեծերը կարող են համապատասխան մի երգսովորել
այդ մասին բոլորը կնկարեն, որով նկարչության դասն էլ կձուլվի երգին:
Նման դասերը առանց ճիգի, պարզ ու մատչելի ձևերով կարող են մանկանը հաղորդել ամենակարևոր տեղեկությունները
մայրենի բնության ու աշխարհագրության
պատմության
ազգագրության ու բանահյուսության
ավանդույթների, առասպելների, հեքիաթների
առածների, հանելուկների
հայկական ճարտարապետության, խորաքանդակի, մանրանկարչության, նկարչության
ասմունքի լեզվի, այդ թվում`
1. բարբառների
2. արևմտահայերենի
3. արևելահայերենի
հին հայերենի` գրաբարի
խաղերի
հայ կենցաղում աշխատանքի
երգ-երաժշտություն և այլնի մասին:
Մենք կազմել ենք այդ նպատակին ծառայող դասաշար, որն ունի հետևյալ բովանդակությունը.
1. մանկական թռնոցի
2. ճլորթի
3. օրոր
4. կիթ
5. սրինգ
6. խնոցի
7. բուրդ գզել և թել մանել
8. թաղիք զարկել
9. էրիշտայի խմորը հունցել
10. սանդ
11. խաղողաքաղ և խաղող քամել
12. ծեսեր երաշտի և երկարատև անձրևների դեմ և այլն:
Եթե երեխան որևէ բարբառ կրող է, ապա պետք է խրախուսել այդ բանը, որովհետև բարբառի արտասանության ելևէջները, հնչերանգներն ավելի ճոխ ու գունագեղ են, հարուստ , քան գրական լեզվի արտասանությունը: Բացի դրանից` ժողովրդական բոլոր եղանակները հիմնված են որևէ բարբառի վրա, ուրեմն բարբառ իմանալը ամենամեծ առավելությունն է ժողովրդական երգեր սովորելու համար: Երգերի ընտրությունը կատարելիս պետք է հիշել հետևյալ «Պետք է տխուր երգ չտալ երբեք, այլ ամեն ինչ աշխույժ, եռանդ պիտի ներմուծի անոնց հոգիներեն ներս»: Կոմիտաս
Մենք առաջարկում ենք հետևյալ երգերը.
1. Արև, արև, եկ, եկ
2. Արև, արև, արի դուրս
3. Նուրին, նուրին
4. Փայտե ձիուկ
5. Տամբուրե
6. Հոպ, թռի
7. Բասեն բարի
8. Հանիկ նար
9. Եկեք ծեծենք սոխն ու սխտոր
10. Վիճակի երգ և այլն:
Պարերից առաջարկում ենք
1. Հայկական քայլերգ-պար
2. Նիներ, նիներ, նիներ, նա
3. Գուզե, գա
4. Եկեք ծեծենք (պարզ տարբերակ):
«Ինչ է կրթության, դպրոցին նպատակը: Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը, կյանքին հասկացողությունը չունի: Պետք է անոր հոգեկան զգացումներուն հավասարակշիռ դաստիարակություն մը տալ»:
Մեր մեջ փոքրիկ մանուկներու կսկսեն սովորեցնել բարոյախրատական, փիլիսոփայական երգեր, որոնց իմաստն ան չի հասկանար, ու չազդվիր այնպես, ինչպես պետք էր: Մենք մանուկներու հոգեկան պահանջներուն հարմարեցված դասագրքեր չունինք. մեր դասագրքերը լեցուն են փիլիսոփայական, բայց ոչ ճիշտ մանկական նյութերով: Մանուկը չըսեր Հակոբ, այլ` Ակո: Ով ձեր մեջեն ուզած է կլլել կամ կլլած է քարեր, բայց նույնն ըրած եք մանուկներու համար: Անոնց, ով տակավին կյանքի հասկացողություն չունեն, դուք տված եք կյանքի փիլիսոփայութեան դասեր. ասիկա իր մտավոր ստամոքսը չի կրնար մարսել, ծուռ, ծուռ դաստիարակություն է»: Կոմիտաս
Կարծիք գրել