Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում 5 տարեկաններ

Նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» պետական այլընտարանքնային ծրագիր

 «Նախադպրոցական կրթություն»   կրթական ծրագիր

5 տարեկանների նախապատրաստական խումբ

Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում 

Սեպտեմբեր-նոյեմբեր

Առարկաների հատկություններ. գույն ձև, չափս, նյութ

Խմբավորում, համեմատում, հաշիվ  երկարաչափական պատկերներ, գումարում, հանում, չափումներ 40 ժամ

Առարկաների հատկություններ՝ գույն, չափս, ձև, նյութ  

Առարկաների գույները.  գույների ճանաչումը կարելի է տարբեր հնարքներով իրականացնել՝ հետաքրքիր, ուրախ, գործնական:

Օրվա գույն. Պայմանավորվում են հագնել   տարբեր գույնի  միագույն շապիկներ:  Խմբեր են կազմում և առաջադրանք ստանում: Կարմիր շապիկ հագած սաները ջրում են ծաղիկները, կապույտ շապիկներ հագած սաները աշխատում են խոհանոցում:

Դաստիարակը Smart ծրագրով պարզ խաղեր է ստեղծում:

Համացանցում այդպիսի խաղեր կան:

Գույն-տրամադրություն:  Զուցում են տրամադրությունների մասին, որոշում են տրամադրությունների գույները, փորձում են մեկնաբանել գույն-տրամադրություն կապը: Այնուհետև  գուաշով կամ Paint ծրագրով նկարարում են որևէ տրամադրություն:

Առարկաների չափսերը. Առարկաների միջև առնչություններ՝ մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ, լայն-նեղ նույն  չափսի:

Նախ համեմատում են ձևով նույնը չափսերով տարբեր 2 առարկա՝ մեծ-փոքր, հետո 3 առարկա:

Բարձր-ավելի բարձր-ամենաբարձր աշտարակներ, ծառեր, շենքեր, իրենց հասակները… և հակառակը՝ ցածր-ավելի ցածր-ամենացածր

Երկար-ավելի երկար-ամենաերկար և հակառակը՝ կարճ-ավելի կարճ-ամենակարճ

Լայն-ավելի լայն-ամենալայն  և հակառակը՝ նեղ-ավելի նեղ-ամենանեղ:

Smart ծրագրով համադնելով (մեկը մյուսի վրա դնելով) համեմատում են նույն երկաչափական պատկերները, այլ մրգեր, տարբեր պատկերներ…

Համեմատում են իրենց ձեռքերը, ոտքերը, հասակները, տարբեր երկարության քանոններ, փայտեր, պարաններ, փուչիկներ:

Առարկաների քանակը 3-ից ավել է:  Դասավորել աճման կարգով՝ մեծից փոքր, հաստից բարակ, երկարից կարճ և հակառակը:

Այնպես, որ համեմատելը սաների համար դառնում է հաճելի զբաղմունք, համեմատում են ամեն ինչ:

Առարկաների կամ պատկերների խմբավորում ըստ ընդհանուր հատկությունների. հավաքածուների կազմում: 

Էլեկտրոնային գրատախտակին տարբեր խմբերի առարկաների խառը խումբ է, սաները դրանք խմբավորում են ըստ որոշակի հատկանիշի: Դրանք երկրաչափական պատկերներ են, տարվա տարբեր եղանակներին բնորոշ առարկաներ, երևույթներ, կենդանիներ և թռչուններ…

Սկզբում խմբավորում են ըստ 2 հատկանիշների, հետո աստիճանաբար հատկանիշների թիվն ավելացվում է:

Հավաքածուից մասի անջատում

Ընդհանուր հավաքածուից առանձնացնում են նույն հատկությունն ունեցող առարկաներ:

Պտուղների խմբից առանձնացնել մրգերը:

Կենդանիների խմբից առանձնացնել թռչուններին:

Գործիքների խմբից առանձնացնել կտրող գործիքները:

 Քանակ հասկացությունը անկախ առարկաների տեսքից, չափից

  • Հաշիվ . մեկ,  շատ

Սաները պիտի ընկալեն, պատկերացնեն 1-ի գաղափարը, հետո արդեն՝ մնացած թվերը:

Հաշվում են միայն առարկաներով՝ փայտիկներ, շշերի կափարիչներ, մետաղադրամներ, կորիզներ, համրիչներ: Հաշվում են ավելացնելով, հետո՝ պակասեցնելով: Սաները ընկալում են,  որ որևէ թվի հաջորդ թիվն ստացվում է դրան 1 ավելացնելով, հետո նաև՝  հետ հաշվելիս նախորդ թիվն ստանալու համար թվից 1 պետք է հանել:

Հավասարության գաղափար կամ հասկացություն. նույնքան   Քանակն արդեն կապված չէ առարկաների արտաքին տեսքից, դիրքից  կամ այլ հատկություններից:

Այս հասկացության յուրացման համար բացառվում է համրանքը, կիրառվում է միայն զուգորդման մեթոդը:

Մի առարկայի կողքին դնում են մեկը՝ հասկանալու համար հավասարության գաղափարը:

Հետո զուգորդում-համեմատում են 2 առարկա, 3 առարկա, 4 առարկա, 5 առարկա :

Սաները նշում են իրենց տնկած ծառերի քանակը ամեն ծառի փոխարեն մի նկար, նիշ կամ գիծ նկարելով:

Խմբերի թվերն համեմատում են զուգորդման միջոցով. շատ, քիչ

Զուգորդման միջոցով որոշում են, թե որ խմբի առարկաներն են շատ (այն խումբը, որի առարկան կամ առարկաները մյուս խմբում այլևս զույգ չունեն):

Նույն սկզբունքով որոշում են քիչ թվով առարկաների խումբը:

Սաները հասկանում են, որ խմբում առարակաների քանակը կփոխվի, եթե խմբից  առարկաներ են վերցլում կամ նոր  առարկաներ են ավելացնում:    

Չափումներ՝ առանց չափման միավորների

Սկզբում միայն չափում են և պարզապես նշում  չափսերը՝ իմ նստարանի երկարությունը այսքան մատիտ է կամ՝ այսքան թիզ:

Հետո նույն «չափման գործիքով» չափում են տարբեր տարածքներ՝ իմ նստարանի երկարությունը այսքան թիզ է, լայնությունը՝ այսքան թիզ:

Այնուհետև չափում են նույն տարածքը չափում են նույն «չափման գործիքի» տարբեր չափերով՝  իմ թզով պատուհանի գոգը այսքան թիզ է, իսկ ընկերոջս թզով՝ այսքան:

Չափում են տարբեր տարածքներ նույն գործիքով՝ պարանով, ժանյակով, թելով և համեմատում՚ թելովկամ պարանով  չափում են դասարանի հատակի  երկարությունը, մի այլ թելով կամ պարանով չափում են դասարանի հատակի  լայնությունը: Հետո դրանք համադրում-համեմատում են և որոշում՝ հատակի որ մասն է ավելի երկար կամ՝ կարճ:

Երկրաչափական պատկերներ

Ուղղանկյուն, եռանկյուն, քառակուսի, գունդ, խորանարդ, բուրգ, կոն . սրանք երեխաները պատրաստում են գունավոր ստվարաթղթերով: Տարբեր առիթներով գործածում են այդ պատկերները՝ համեմատում, խմբավորում, հաշիվ և այլն:

   Թվերի կազմությունը    20 ժամ

Մեկական ավելացնելով ստանալ հաջորդ թիվը և պարզել, որ այդ հաջորդ թվի մեջ կա նախորդը և ավելացված մեկը

2-ի ստացում՝  1 առարան կա, ինչպես այն 2 առարկա դարձնել: Ավելացնում են ևս մի առարկա.  ուրեմն՝ 2-ի մեջ կա 2 հատ մեկ

2 առարկա կա, ինչպես դարձնել 3… 3-ի մեջ կա 2 և 1

4-ի մեջ կա 3 և 1

5- մեջ կա 4 և 1:

Հաջորդ քայլը. 4 առարկան քանի՞ ձևով կարելի է ստանալ.

4 առարկայից առանձնացնում են 1-ը. 4-ի մեջ կա մի 1 և մի 3:

2-ն են առանձնացնում. 4-ի մեջ կա 2 և 2:

3-ն են առանձնացնում. 4-ի մեջ կա 1 և 3:

Նույն սկզբունքով պարզում են 3-ի կազմությունը, 5-ի կազմությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծիք գրել