Բնաձայնություն, երաժշտություն և խաղ
Աննա Հայրոյան Նոր դպրոց-պարտեզ
Բնաձայնություն, երաժշտություն և խաղ
Նախակրթարանում կարևորվում է երեխայի խոսքի զարգացումը` սկսած 2 տարեկան երեխաների բլբլոցից, այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնել մանկան արտասանությանը:Արտասանության նախնական ձևը բացականչությունն է:
Երեխան բնության, թռչունների և կենդանիների` իրենց իմացած ձայները մեծ հաճույքով է ներկայացնում:Առավոտյան ուրախ մարմնամարզությունը սկսում ենք ծիտիկների ծլվլոցով: Բնաձայնություն , երգ-երաժշտություն , խաղ: Նոր ընդունված 2 տարեկան երեխաները, երբ լսում են ծիտիկների ծլվլոցը, դադարում են լաց լինել, սկսում են ծիտիկին փնտրել խմբասենյակում:
Տեսնես` որտե՞ղ է թաքնվել, իսկ եթե մենք ծիտիկի նման ծլվլանք` ծի~վ-ծի~վ-ծի~վ, տեսնես ծիտիկը կհայտնվի՞: Երեխաները անմիջապես դառնում են ծիտիկներ, վազում են, թռչկոտում և երգում են`ծի~վ-ծի~վ, ծի~վ-ծի~վ: Հետո երեխաների հետ սկսում ենք պատմել Հ.Թումանյանի <<Ծիտը>> հեքիաթը:
-Լինում է, չի լինում մի ծիտ: Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում:
Տեսնեք փոքրիկ դերասանները ինչպես են դերի մեջ մտնում և բացականչում`ա~խ, ա~խ,ա~խ:
Բացականչությունը, հնչերանգը, երգեցողությունը, երեխան զանազան զգացմունքներով է արտահայտում, որոնք հարազատ են իրեն: Նախակրթարանում երգ- երաժշտությունը ձուլվում է գործողություններին:
2-3տարեկան երեխաներն ազատ են և ինքնուրույն: Անհրաժեշտ չէ, որ դաստիարակը հրահանգներ տա` հիմա քնում ենք , նախաճաշում ենք… Նախակրթարանում մեծ և փոքր չկա: Ես խմբում կարգադրություններ չեմ անում, պարզապես միացնում եմ երաժշտությունը:
Ուրախ մարմնամարզություն- հայկական թմբուկի զարկերի ներքո բոլոր երեխաները հավաքվում են բեմում: Այնուհետև մեր ազգային երգերը երգում ենք և բեմադրում: Էշ պարոնի կատակերգի բեմադրում
<<Արև, արև>>, <<Եկեք ծեծենք>>, <<Խնոցի-հարոցի>>: Խնոցի,հարոցի Ճվիկներ, 1.Ճվիկ,ճվիկ 2. Ճվիկ, ճվիկ3.Ճվիկ, ճվիկԽաղիկներ , Ծափիկ,ծափիկ ասերգեր ազգային խաղեր:Մամի-մամի, խաղողը հասել է:
Արտասանությունից երգերին անցնելիս էլ պետք է ընտրել այնպիսի երգեր, որ անցումը կտրուկ չլինի; Մանկանը նոր ավանդվող երգերի վերաբերյալ Կոմիտասը գրում է <<Եղանակները պետք է կազմվեն առոգանության օրենքներին խիստ հնազանդվելով, այնպես որ երեխան ճանաչի եղանակի հիմնաձայնը, շեշտը, վերջակետը>>: Այսինքն` երեխան չպետք է զգա, թե ինչպես արտասանությունը վերածվեց երգի:
Խաղը, հեքիաթը, թատրոնը ոտանավորը, մարզանքը պետք է դիտել որպես երգ –երաժշտության համահունչ միավոր:
Բնաձայնություն, երգ, խաղ, գործունեթյուն, գույն, երևակայություն, երաժշտություն. այս ամենը կարող եք տեսնել ամեն օր ստեղծագործող, զագացող նախակրթարանում: Բնաձայնությունից ինքնուրույնություն
Ջրի ձայնը լսելու ժամանակ երեխաները գնում են լվացվելու:
Քնելիս հնչում է օրորոցային երաժշտություն, արթնանալիս` աքաղաղի ձայնը, հաց ուտելիս` ձիուկի ձայնը/ ձի նստել և գնալ հաց ուտելու/:
Զվարճալի է, չէ՞ : Ինչքա~ն լավ է. բոլորս միասին խաղում ենք, ուրախ է անցնում մեր օրը: <<Բնաձայնություն և խաղ>>
Աննա Հայրոյան
Նոր դպրոց-պարտեզի նախակրթարան
Կարծիք գրել