Մայիսյան հավաք

Դիդակտիկ մաթեմատիկական խաղերի դերը նախադպրոցականների համար

 «Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում: Խաղը   մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը կյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով: Խաղը  կայծ է` հարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ»:

Վ. Ա. Սուխոմլինսկի

Խաղը   երեխայի դաստիարակության և  զարգացման միջոց

Երեխաները խաղի մեջ որևէ այլ նպատակ չi դնում, քան խաղալը: Խաղը  աճող մանկական օրգանիզմի 7 մտքի պահանջմունքն է: Նախադպրոցական տարիքը ամենակարևոր շրջանն է անձի կայացման և  զարգացման համար, որը կախված է երեխային շրջապատող ֆիզիկական և սոցիալական միջավայրից՝ ընտանիք, պարտեզ, ընկերներ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կզարգանան նախադպրոցականի դեռևս նոր ձեռք բերած անձնային հատկանիշները՝ ինքնուրույնություն, սովորելու հակում, հետաքրքրասիրություն…որն էլ պիտի հիմք հանդիսանա երեխայի «ես»-ի հետագա ամրացմանն ու կայունացմանը: Այս տարիքից պետք է ակտիվորեն զարգացնել երեխայի համարձակ ստեղծականությունն ու երևակայությունը, ուշադրությունն ու մտածողությունը: Ընդհանրապես խաղը երեխայի կյանքում     Այս տարիքում երեխաները հիմնականում ընկալում են   զգայարանների   միջոցով, ուստի կարելի կազմակերպել այնպիսի խաղեր, որ լինեն տեսողական, զգայական, դիդակտիկ:
Չնայած համարվում է, որ խաղը երեխայի ինքնաճանաչման միջոցներից մեկն է, որին մանկավարժի միջամտությունը` վերահսկման տեսանկյունից, հարկավոր չէ, սակայն ընդունված է և չի բացառվում, որ մանկավարժը կարող է ուղղորդել նրան՝ նրա խաղի մասնակիցը դառնալով:

Շփվելով նախադպրոցական տարիքի երեխաների հետ, մենք մեր առջև  դնում ենք այսպիսի մանկավարժական խնդիրներ.

Երեխայն  խաղալով հասկանում է ինքն իրեն, ժանաչում է աշխարհը, գիտելիք է ձեռք բերում: հստակ խնդիրներ և նպատակներ ունեն, հատկապես մտավոր խաղերը.

զարգացնել երեխաների հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունը, երևակայությունը, քանի որ առանց  այդ հատկանիշների  անհավատալի է երեխային ամբողջովին զարգացնել:

Թվաբանական-բնագիտական  դիդակտիկ խաղերը բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Խաղեր թվերով
  • խաղեր ժամանակի վերաբերյալ
  • խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ
  • խաղեր երկրաչափական պատկերներով
  1. 1.   Խաղեր թվերով

Դոմինո

Խաղալով  սովորում ենք հաշվել, հավասարեցնել, համեմատել, խմբավորել, մտապահել թվանիշերը:

Խաղը նախատեսված է  3-5 տարեկան երեխաների համար:

1.Թղթից պատրաստեք այսպիսի քարտեր՝

2.Մի վանդակում գրեք թիվը, եթե երեխան 3-4 տարեկան է, թիվը նկարեք ձողերի տեսքով:

3.Երկրորդ վանդակում նկարեք որևէ  միրգ /կամ բանջարեղեն/  0- 6 հատ:

Օրինակ՝  մեր դոմինոյի մի քարտը կարող է ունենալ  այսպիսի տեսք՝

4.Օգտագործելով  0-6 թվերը պատրաստել այդպիսի 28 քարտ  / կարելի է նաև քիչ պատրաստել/:

5.Բաժանել քարտերը երեխաների մեջ: Խաղը  սկսում ենք հերթով:

6.Առաջին քարտը դնելուց հետո, այն երեխան է շարունակում, ով ունի այդ  քարտի թիվը և դնում է քարտի կողքին :

Այստեղ ցույց է տրված խաղի ընթացքը՝

7.Հաղթում է նա, ում քարտերը առաջինն են վերջանում:

Կարող ես օգտագործել այս քարտերը, տպիր և կտրիր՝

Լոտո խաղալով՝ սովորում են հաշվել, համեմատել, խումբ կազմել,   թվանիշերն են մտապահում:  

Երեխայի համար շատ հետաքրքիր և օգտակար կլինի սովորել թվերը լոտո խաղալով: Այս խաղը կարող են խաղալ 2- 5 տարեկան երեխաները: Ինչպես կարելի է խաղալ այս խաղը՝ Պատրաստեք  թղթից 10 շրջան  /կարող եք վերցնել10 հատ  ֆիշկա/  գրեք 1-10 թվերը  շրջանի մի կողմում, այնուհետև շրջեք:  Նկարեք  պատկերազարդ լոտոյի քարտ,  ինչպես ցույց է տրված նկարում: Խաղը սկսում ենք հերթով, առաջին երեխան շրջում է իր առջև դրված որևէ  շրջան, այնուհետև փնտրում է քարտի վրա համապատասխան նկարը, շրջանը դնում է վրան, հաղթում է նա, ով առաջինը կլրացնի քարտի որևէ  սյունակ: Խաղին կարող են մասնակցել  երկու կամ ավել երեխաներ:

Լոտոյի քարտ

Հաշվի՛ր  ինքդ քեզ

Հարցրեք երեխային՝  քանի՞ ձեռք ունես:

Քանի՞ ոտք ունես:

Քանի ականջ ունես……այսպես կարելի է շարունակել այս շարքը:

Հարցրեք՝ որ զգայանը ինչի համար է:
Ստորև ներկայացնում ենք մեր պատրաստած խաղերի օրինակներից մի քանիսը, որոնք փորձարկվել են մանկապարտեզում:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=DepdFVBdhXY

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=qghlqH2Gfh0

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=RYjuxnZfSKM#!

2. Խաղեր ժամանակի վերաբերյալ

Կենդանի շաբաթ

Օրինակ՝ շաբաթվա օրերը կարելի է սովորել այսպես.

Բացատրեք, որ շաբաթվա ամեն օրն ունի իր անունը: Որպեսզի, երեխաները ավելի լավ հիշեն շաբաթվա օրերի անունները, կարող եք  դրանք  առանձնացնել  գույներով: Երեխաներին ասացեք,   որ շաբաթվա օրերն իրենց անուններն ունեն, դրանք հերթով են,  որ օրերն էլ կարելի  է հաշվել, երկուշաբթին` առաջին օրը, երեքշաբթին` երկրորդ օրը,  չորեքշաբթին` շաբաթվա կեսը, հինգշաբթի` չորրորդ  օրը, ուրբաթը` հինգերորդ: Երեխաները հաճույքով խաղացին կենդանի շաբաթ խաղը. Խաղի համար  երեխաներին շարում հաշվում եք հերթականությամբ, տալիս եք նրանց տարբեր գույների շրջանակներ, շաբաթվա օրերի անուններով: Երեխաները կանգնում են շաբաթվա օրերի հերթականությամբ: Օրինակ` առաջին երեխան դեղին շրջանակը ձեռքին, ցույց է տալիս շաբաթվա առաջին օրը` երկուշաբթին, և այդպես շարունակ:

    3. Խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ

Երբ երեխան դեռ կարդալ չգիտի, ապա կարելի է խաղալ այսպիսի խաղ:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tL8uIaJrywc

Սենյակի յուրաքանչյուր առարկա նշանակում ենք որևէ շանով, որը նման լինի առարկայի ձևին: Օրինակ`բազմոցը դեղին ուղղանկյունի, աթոռը՝ սև քառակուսի, սեղանը՝ կապույտ շրջան և այլն: Այնուհետև երեխային տալիս եք առաջին նշանը, որում, օրինակ, պատկերված է աթոռի նշանը, երեխան վազում է աթոռի մոտ և այնտեղ փնտրում հաջորդ նշանը, այնուհետև գտնելով բազմոցի նշանը՝ վազում է դեպի բազմոցը ու այնտեղ գտնում  սեղանի նշանը և այսպես շարունակ: Խաղի վերջում նա գտնում է կա՛մ իր խաղալիքը, կա՛մ կոնֆետը:Կարելի է հորինել շատ-շատ  տարբեր նշաններ թեյնիկի, հացամանի, կոշիկի, թավայի,  գորգի համար,  ամեն  ինչ     կարող  եք  կոդավորել: Պարզապես խաղից առաջ երեխայի հետ պայմանավորվեք, թե որ առարկան ինչ նշան ունի կամ օգտագործում եք հենց նկարը: Եթե երեխան մեծ է, ապա խաղից առաջ, երբ դուք նկարում եք նշանները, նա կարող է կռահել, թե որ նշանը ինչ է նշանակում: Միանգամից չասե՛ք, այլ հարցրե՛ք «նայի՛ր, սա կլոր է, ի՞նչն է սենյակում կլոր» կամ «նայի՛ր, սրանից գոլորշի է բարձրանում, ի՞նչ ես կարծում, տանը ինչի՞ց կարող է գոլորշի բարձրանալ»:

 4.Խաղեր երկրաչափական պատկերներով

Տե՛ս այստեղ՝
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tL8uIaJrywcՍիրում եք երեխաներին` խաղացեք նրա հետ, խաղացեք  անկեղծ և դա կլինի ձեր ամենամեծ նվերը նրանց: Մեծահասակները ոչ թե պետք է բավարարեն երեխաների բոլոր պահանջները, այլև դնեն նրան այնպիսի իրադրության մեջ, որ ինքը որոնի և գտնի իր պահանջմունքները բավարարելու միջոցներ:

Մանկավարժական արվեստը հրահրելու արվեստ է:

Ա. Դիստերվեգ

Լիանա Հակոբյան

Նոր դպրոց-պարտեզ

Կարծիք գրել