Ռոդարիական ստուգատես կրթահամալիրում

Գարուն մեդաիօլիմպիադա  Ռոդարի՝ ամեն օր և ամենուր… Ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ռոդարիական ստուգատես

Ապրիլի 23-ից

Ապրիլի 23-30-ը ռոդարիական ստուգատեսի ամփոփումն է: Ռոդարիական մեթոդներով և հնարքներով աշխատում ենք ամեն օր:

Ստուգատեսը հնարավորություն է կրկին Ռոդարի կարդալու, շաաատ ստեղծագործելու, նոր ուսումնական նյութեր ստեղծելու, մեդիան և մեր կյանքը ստեղծագործական հրճվանքով  լցնելու:

Բոլոր առաջադրանքների կատարումը պարտադիր չէ: Սովորողը ընտրության հարցում ազատ է, կարող է առաջադրանք ընտրել տարբեր տարիքային խմբերի առաջադրանքներից:

Սովորողը կարող է իր կատարած աշխատանքներով ժողովածու կազմել՝ էլեկտրոնային գիրք կամ ամսագիր:

Խրախուսվում են ընտանեկան նախագծերը, թատերական ներկայացումները:

Ներկայացվող  նյութերը նշագրվում են՝ «Ռոդարիական ստուգատես», տեղադրվում են կայքում և ուղարկվում օ[email protected] հասցեին:

Ընթերցանություն, թարգմանություններ

  • Ռոդարիական ստեղծագործությունների թարգմանություններ
  • Առցանց դասերի կազմակերպում
  • «Իտալական երգ» ժողովածու. ձայնագրություններ, խաղեր, երգեր, կարաոկեներ
  • Ներկայացնում եմ Ջ. Ռոդարիի … գիրքը կամ ստեղծագործությունը
  • Աղայանական հերոսները  և ոտանավորները՝ մեր օրերում
  • Շատ կարճ պատմություններ զարմանալի բաների մասին

 

Ընթերցարաններ, աուդիոգրքեր, կարաոկեներ

  • Ղ. Աղայանի ստեղծագործությունների ռոդարիկական մշակումներ, ռոդարիկների ստեղծում
  • Սաների հորինած ռոդարիկների  ընթերցարաններ,
  • Ռոդարիի ստեղծագործությունների ընթերցարաններ, աուդիոգրքեր

Ստեղծագործական երևակայության քերականություն 

Առաջադրանքները կազմված են ըստ Ջ. Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն»  գրքի,    փակագծում նշված է համապատասխան բաժինը, որը կօգնի հասկանալ առաջադրանքը:

 

  • Ռոդարիական բառախաղ-տառախաղ առաջին դասարանում կեպավորված տառեր ու բառեր, որոնց մասին սովորողները պատմություն են հորինում  («Լճի մեջ նետված քարը» )
  • Խուճուճ հեքիաթներ («Հեքիաթների շիլափլավ»
  • Ապակե մարդուկը
  • Յոթ զույգ կոշիկ ես մաշեցի  («Ջոզուե Կարդուչին էլ կարող է օգտակար լինել»)
  • Ինչ կլիներ, եթե…
  • Խելոքը հիմար, հիմարը խելոք («Շուռ տված հեքիաթնեեր»)
  • Երկու բառից մի պատմություն («Ստեղծագործական երևակայության երկանդամ»).

Կոտրված երազը

Լուսավոր մութը

Կաղ ճանապարհը

  • Սխալների հանրագիտարան կամ ճիշտ ու ոչ ճիշտ բառեր («Ստեղծագործական սխալ»)
  • Ռոդարիական խոհանոց
  • Ռոդարիական պարեր՝ Ալիսա Գլդորիկ, Չիպոլինո. Շոկոլադ

Ռոդարիական թատրոն

  • Տիկնիկային, մնջախաղ, ստվերախաղ, մատնախաղ, երաժշտական  և այլ ժանրերի ներկայացումներ
  • Իրերի թատրոն
  • Ռոդարիական մարմնամարզություն
  • Մի դերասանի թատրոն
  • Ընտանեկան թատրոն
  • Ասացող
  • Պարի թատրոն
  • Ռոդարիական հերոսների տիկնիկների ցուցադրություն
  • Մուլտֆիլմերի ժողովածու, որ նկարահանվել են Ռոդարիի ստեղծագործությունների հիման վրա

Կարծիք գրել