«Դաստիարակի օրագիր» բաժնին միանում են նաև մեր սեբաստացի մայրիկները :Մեզ է միացել երկու սեբաստացիների մայրիկ, սեբաստացի Օհանյան Աննան ։
Պատմում է շուտով 3տարեկան Արամի զավեշտալի պատումներից։
Շնորհակալություն խմբին միանալու համար։
Սիրով սպասում ենք սեբաստացի և ոչ սեբաստացի մայրիկների պատումներին։
Արամը գնացել լոգարանից կանչում է.
_ Աննա, արի ինձ տար, վախենում եմ։
Ասում եմ.
_ Չեմ կարող գալ, աման եմ լվանում, արի էստեղ վախեցիր։
Ասում է
. _Չէ, էստեղ մութ է , լավ եմ վախենում։
Արամին լողացնելիս.
_Արամ, ինչի՞ ես էդքան ջուր լցնում պատի վրա։
_Թող շա՜տ ջուր լցնեմ պատի վրա, որ մեծանա, մեե՜ծ պատ դառնա։
Արևոտ օր։ Զբոսնելիս.
_Աննա, ամպերը ո՞ւր են։
_ Գնացել են հեռու, սարերի հետև։
_Չէ, արևը ամպերին փակել է։
Գնդակը
_Արամ, ո՞ւր է գնդակդ։
_Դրել եմ պատուհանի գոգին, որ սառի։
Կարծիք գրել