Փետրվարի 11-ից նախակրթարաններում ամեն առավոտ՝ ժամը 10։00-10։20, մարզական ուղիղ եթերների ֆլեշմոբ է լինելու ։
Նախապատրաստվում ենք՝ թռիչք, գլուխկոնծի, վազք, սողալ և այլ կարողությունների և հմտությունների մարզական ստուգատեսներին:
Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը: Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:
Դաստիարակը և սանը մարզական են՝ հարմարավետ հագուստով, հարդարված վարսերով, դե իսկ միջավայրն էլ՝ անվտանգ, բաց ու ոգևորող:
Ահա և դաստիարակների մարզական առավոտները։
- Արմինե խաչատրյան և ընկերներ . ուղիղ եթեր 1, 2
- Սաթեն Գևորգյան և ընկերներ. ուղիղ եթեր 1, 2
- Անուշ Ավետիսյան և ընկերներ. ուղիղ եթեր 1
- Արմինե Եղիազարյան և ընկերներ. ուղիղ եթեր 1, 2, 3
- Աննա Հայրոյան և ընկերներ. ուղիղ եթեր 1
- Արև Ուզունյան և ընկերներ. ուղիղ եթեր 1, 2,
- Մարգարիտա Հեքիմյան և ընկերներ. ուղիղ եթեր 1
- Վարդ Օսիպովա, Անահիտ Ամիրխանյան. ուղիղ եթեր 1
Կարծիք գրել