Դաստիարակի օրագիր

Բարև, իմ սիրելի ընթերցողներ, «Պարտեզ» էջը համալրել է մի նոր բաժին, որը կոչվում է «Դաստիարակի օրագիր»: Այնտեղ կզետեղվեն սաների արտահայտած սրամիտ, հետաքրքիր, հումորային մտքերը, որոնք կորսա դաստիարակը և կնկարագրի իր բլոգում ։

Հարգելի՛ ծնողներ, կարող եք ներկայացնել նաև ձեր երեխաների զավեշտալի պատումները ։

Դաստիարակ`Արմինե Եղիազարյան

Այնպես ստացվեց, մեկ շաբաթ ես և մյուս խմբի դաստիարակչուհի Արմինե Խաչատրյանը միասին էինք զբաղվում սաների խնամքով։

Սաներից շատերը զարմացած ասում էին.

-Քո անունն էլա Արմինե՞։

-Այո, -ասեցի ես։

Գնում -գալիս էին ու ծիծաղելով ասում.

-Ընկեր Արմինե՜, ընկեր Արմինեն ուրա՞։

Իրենք իրենց ասածի վրա ծիծաղում էին։

 

Դաստիարակ`Արմինե Եղիազարյան

Արմանն ու Էմմին մոտ ընկերներ են։

Ընկույզ են ուտում ճաշից հետո։ Ընկեր Ելենան ընկույզները հերթով կոտրում և բաժանում է երեխաներին։ Արմանը իր ընկույզի կեսը տալիս է Էմմիին, իսկ Էմմին իր ընկուզը չի կիսում և ամբողջությամբ դնում է բերանը։ Արմանը դեմքը ծամածռեց և սկսեց թնգթնգալ։

_ Ի՜ , Արմա՞ն , մի լացի հա՞, սպասի ես կշտանամ , հետո քեզ կտամ, հա՞։

 

Դաստիարակ`Էլյա Գրիգորյան

Դե՛, քանի որ թումանյանական օրեր են՝ խմբում շատ ենք խոսում Թումանյանից, հեքիաթներ ենք պատմում, արտասանում ենք։

Այսօր էլ, երբ խոսում էինք Թումանյանի անվան տինիկային թատրոնի մասին՝ ով ինչ ներկայացում է նայել, ով որն է հավանել, Անահիտը տեղից կանգնեց ու.

-Իմ մաման, ինձ շատ ա տարել Թումանանի խանութը, ընտե շատ թատոն են ծախում, ես նայել եմ…

 

Դաստիարակ`Էլյա Գրիգորյան

Այսօր, երբ սկսեցի անկողինները պատրասել, Նիկան ու Լանան եկան, որ օգնեն։ Ես էլ ասացի, որ գնան ճաշիկ ուտեն՝ հետո գան։

֊ Լանա, արի ընկեր Էլյայից նեղանանք,֊ ասաց Նիկան։

֊Ո՞նց են նեղանում,֊ հարցրեց Լանան։

֊Այ, սենց, ձեռքերդ ծալի ու գլուխդ կախի…

 

Դաստիարակ`Աննա Հայրոյան

Առավոտյան Սառան ուրախացած եկավ և ասաց.

-Ընկեր Աննա, ես ծանրացել եմ,հա ծանրացել եմ՝ դե մեծացել եմ:

Գրիգն ասաց.

-Գիտե՞ք՝ ես բուսակեր եմ:

Լիկան հարցրեց.

-Գրի՛գ, ի՞նչ է նշանակում բուսակեր:

-Կովերը խոտակեր են, ես էլ եմ խոտ/կանաչեղեն/ ուտում,-պատասխանեց Գրիգը:

Արսենն ասաց.

-Ես Նիկոլի անունը գիտեմ…Անունը Նիկոլ է ,ազգանունը՝ Վարչապետ:

Կարծիք գրել