Հունվարը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ ամիս. «Հերիք է, ասավ, Գնամ պառկեմ ու քնեմ»։ Ջա՜ն, Փետրվարիկ է…
Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես
Անցկացման վայրը՝ Քոլեջ, «Աիդա Պետրոսյան »սրահ
Սկիզբը՝ մարտի2, 11:00
Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Մարինե Մկրտչյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան
Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:
Մասնակիցների մուտքը Թումանյանի հերոսների կերպարներով( աղվես , շուն, ծիտ, մուկ, աքաղաղ ):
Էկրանի դիմաց Արևելյան ու Հյուսիսային դպրոց-պարտեզներն են: Էկրանից աջ՝ Հարավային դպրոց-պարտեզն է, իսկ էկրանից ձախ՝ Արևմտյան դպրոց-պարտեզն է ու Քոլեջի 5 տարեկանները:
Ծրագրում՝
Փետրվարիկները սրահ են մտնում այլընտրանքային տիկնիկներով:
Պար՝ «Խամ-խամա», պարում են դաստիարակները և ծնողները:
Միասնական երգ-կատարում` «Կաքավիկ»
Միասնական ընթերցանություն՝ Հ.Թումանյան«Էս Էն տունն է»:
Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
Միասնական երգ-խաղ` «Կոտ ու կես »
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,
Կըռացա քար վեր առա զարկելու համար:
Այ ճընճղուկիկ, Կարմիր տոտիկ,Սիպտակ փորիկ, Ուտեն կըտիկ,Խըմեն ջըրիկ, Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ, Փախչեն, էրթանՄան գալու համար:
Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելուհամար,Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար:
Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:
Այ ճընճղուկիկ, Կարմիր տոտիկ,Սիպտակ փորիկ, Ուտեն կըտիկ,Խըմեն ջըրիկ, Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,Փախչեն, էրթան ման գալու համար:
Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,Գուսաններ ժողվան եկան գովելու համար,
Ազաբներ ժողվան եկան թամաշի համար:
Այ ճընճղուկիկ, Կարմիր տոտիկ,Սիպտակ փորիկ, Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ, Առվի եզրիկ,Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, էրթան ման գալու համար:Փախչեն, էրթան ման գալու համար:
Միասնական երգից հետո բերանացի ասում-խաղում ենք ենք «Իրիկունը» ստեղծագործությունը:
Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․
Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։
Միասնական երգ-խաղ «Գնացեք տեսեք»
Միասնական ընթերցանություն`թումանյանական շարք.«Կռունկները» , «Քամին », «Ամպն ու սարը» ,«Փիսոն», «Շունը»:
Միասնական երգ-կատարում` «Աղվես գնաց մտավ ջաղաց»
Հյուրասիրություն՝ դոնդող:
Ստուգատեսի պատասխանատու՝ Քոլեջ, Փիրուզա Հարությունյան ու ընկերներ:
Կարծիք գրել